Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Ամուլսարի շահագործմանը կողմ է նաև անտառները հատելով բրիկետների արտադրություն հիմնած արցախցի պատգամավորը

ANALYSIS

Past.am

Ամուլսարի շուրջ ծավալված քննարկումներից մեկում բանախոսներից մեկը տեսակետ էր հայտնել, որ եթե հասարակությունը հարցին մոտենում է միայն էկոլոգիական խնդիրների տեսանկյունից, ապա պետք է նաև դեմ լինի, որ մեքենաները շահագործվեն, քանի որ արտանետված գազերը վնասում են էկոլոգիան, պետք է ատոմակայանի աշխատանքին էլ դեմ լինի, քանի որ այն ևս վնասակար ազդեցություն ունի բնության և էկոհամակարգի վրա:
 
Ուշագրավ է, որ գրեթե նույն միտքն է օրերս արտահատել Արցախի Ազգային ժողովի պատգամավոր «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ, պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռոբերտ Ղահրամանյանը, որը նաև Արցախում բրիկետների արտադրությամբ զբաղվող ընկերության սեփականատերերից է:
 
Նրա կարծիքով, եթե  Ամուլսարի շահագործմանը դեմ անձինք խոսում են էկոլոգիական խնդիրների մասին, ապա պետք է նաև հրաժարվեն ավտոմեքենա շահագործելուց:
 
Ըստ պատգամավորի ֆեյսբուքյան գրառման՝ «Մթնոլորտի աղտոտվածության 80 % այսպես ասած ապահովում են ավտոտրանսպորտային միջոցների շարժիչներից արտանետվող գազերը։ Արտանետված գազերն իրենց մեջ պարունակում են 280-ից ավել թունավոր նյութեր, որոնք անմիջական վտանգ են սպառնում մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին։ Ամենափոքր մեքենան օրվա ընթացքում արտանետում է մոտ 1 կգ այդպիսի նյութեր։ Հիմա ի՞նչ, սկսենք քննարկումներ ավտոտրանսպորտային միջոցների շահագործումն արգելելու մասին.... »:
 
Orer.am- ն ավելի վաղ ներկայացրել էր, թե ինչ սկզբունքով է աշխատում բիրկետների գործարանը, որը անտառներից թափոններ հավաքելու փոխարեն զբաղված է անտառի ծառերը հատելով:
 
Այսինքն՝ ստացվում է, ովքեր կողմ են անտառներն ու գետերն անխնա օգտագործելով շահույթ ստանալու երևույթի հետ, որի պատճառով տասնյակ տարիների ընթացքում աճած ծառեր են հատվում, իսկ ՀԷԿ-երի պատճառով գետեր ցամաքում, բնական է, խնդիր չեն տեսնի, որ Ամուլսարը ևս շահագործվի:
 
Նրանք, ովքեր այսրոպեական հարցեր լուծելն ավելի են կարևորում, որի պատճառով այսօր Հայաստանում և Արցախում արդեն իսկ բնապահպանական լուրջ խնդիրներ են առաջացել և տասնյակ հեկտարներով հողեր մնացել են առանց ջրի, ջրառատ գետերի մի մասն էլ թունավոր արտանետումների պատճառով զրկվել են ձկնապաշարներից, բնական է, որ խնդիր չեն տեսնի: Փաստորեն, նմանները նախընտրում են սեփական գրպանը, իսկ բնությանը հասցված վնասի հետևանքներն ու խնդիրները պատրաստ են թողնել ապագա սերունդներին նվեր:
 
Կարճ ասած, չնայած աշխարհն այսօր գնում է բոլորովին այլ ճանապարհով և փորձում է մեքենաների արտանետումների քանակը նվազեցնել հասցնելով զրոյի, բայց Հայաստանում դեռ մտածում են վատի ու վատթարի միջև ընտություն կատարելու մասին, և էկոհամակարգը վնասելով հարստացողները մեքենաների արտանետումների ու ատոմակայանի հարցերը նոր հանք շահագործելու հետ համեմատելով փորձում են ժողովրդին համոզել, թե ամեն ինչ կարգին է:
 
Սա նշանակում է, որ նրանք ոչ միայն չեն տեսնում սեփական երկրում առկա էկոլոգիական բազում խնդիրները, որոնց պատճառով շատ ու շատ մարդիկ տառապում են անբուժելի հիվանդությունից ու մահանում, այլև չեն մտածում սեփական երկրի ապագայի մասին, ինչն ավելի ցավալի է, քան կարելի է պատկերացնել: 
 
 
Արմինե Գրիգորյան

 

 

 

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome