Ինչո՞ւ չի կարելի քնելուց առաջ ֆիլմ դիտել
LIFE
Blog.1in.am-ը գրում է.
Հիրոպրակտիկայի բրիտանական ասոցիացիայի ուսումնասիրության տվյալներով՝ բրիտանացիների գրեթե կեսը քնից առաջ գաջեթներ է օգտագործում: Նրանցից շատերը քնից առաջ հեռուստացույց են դիտում, իսկ այդ խմբում տասից ութը էկրանների առջև են նստում մինչև գիշերվա ժամը չորսը: Մինչդեռ մի քանի ժամ անբնական դիրքում մնալով՝ կարելի է լուրջ վնաս հասցնել առողջությանը, հաղորդում է Zee News-ը:
Ժամանցի այդ տեսակը վնասում է կեցվածքին, քնին և մեջքում ու պարանոցում ցավեր առաջացնում: Շատերը քնից առաջ նոութբուքեր կամ բջջայիններ են օգտագործում: Սակայն դա միայն խորացնում է իրավիճակը: Փորձագետները խորհուրդ են տալիս ննջարանում գաջեթներ չօգտագործել: Եթե մարդը չի կարողանում հրաժարվել իր սովորությունից, ապա պետք է մեջքի տակ բարձ դնի և սարքավորումը աչքերի մակարդակին պահին:
Սա առաջին ուսումնասիրությունը չէ, որն ապացուցում է ողնաշարի համար ժամանակակից սարքավորումների վնասակարությունը: Դեպի առաջ գլուխը թեքելիս պարանոցի հատվածում մեծանում է լարվածությունը: Դա ողնաշարի դիստրոֆիա է առաջացնում: Դրա հետևանքով նույնիսկ լուրջ վիրահատության կարիք կարող է առաջանալ:



