Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


10 ամենավտանգավոր հանցախմբերն աշխարհում

LIFE

Past.am-ը գրում է.

10. Cosa Nostra

Cosa Nostra

Առաջացել է Նյու Յորքի արևելյան ցածր շերտերում: Սկսել է իր գործունեությունը, երբ իտալացի ներգաղթյալները անցել են ԱՄՆ: Դա ամենահայտնի սիցիլիական մաֆիաներից մեկն է աշխարհում: Ունի մոտ 25.000 անդամ և 250.000 կողմնակից ողջ աշխարհում: Համագործակցում է աշխարհի միջազգային այլ հանցախմբերի հետ, մասնավորապես թմրանյութի վաճառքի հարցում:

9. Cribs

Crips

Աֆրիկա-ամերիկյան բանդա է, որը հիմնադրվել է 1969թ. Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում: Նրանք սկսել են գործունեությունը որպես տեղական բանդա և հետագայում հասել են հսկայական ճանաչման: Մշտապես կապույտ հագուստով ու կապույտ բանդանայով են: Ունեն 30.000-35.000 անդամ: Bloods հանցախմբի ոխերիմ թշնամիներն են: Հայտնի են սպանություններով, գողություններով, թմրանյութերի վաճառքով:

8. Wah Ching

Wah Ching

Չինական հանցախումբ է, որը հայտնի է նաև Dub C անունով: Հիմնադրվել է 1960-ականներին Սան Ֆրանցիսկոյում: Այն բաղկացած է երիտասարդ անդամներից: Հիմնականում կենտրոնացած է Լոս Անջելեսում ու Արևելյան Ասիայում: Զբաղվում է փողի լվացմամբ ու այլ ֆինանսական հանցագործություններով:

7. Yakuza

Yakuza

Ճապոնական հանցախումբ է: Բանդայի ղեկավարին իրենց հավատարմությունը ապացուցելու համար անդամները պարտավոր են խզել ընտանիքի հետ ունեցած բոլոր կապերը: Նրանք ողջ աշխարհում ունեն 102.000 անդամ:

6. Bloods Լոս

Bloods

Անջելեսում հայտնի հանցախումբ է, որը հիմնադրվել է 1972թ. որպես ակումբ: Հայտնի է որպես Cribs բանդայի ոխերիմ թշնամի: Անդամները կրում են կարմիր հագուստ ու կարմիր բանդանաներ: Հանցախումբը բաղկացած է ենթախմբերից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր տակտիկան, հատկապես, երբ խոսքը վերաբերում է նոր անդամներ հավաքագրելուն: Անդամները մյուսներից տարբերվելու համար օգտագործում են հատուկ լեզու, հատուկ գույներ, հագուստ, խորհրդանիշներ, տատուներ, զարդեր և այլ նշաններ:

5. 18th Street Gang

18th Street Gang

Նաև հայտնի է որպես M18: Դաժան հանցագործ կազմակերպություն է, որը սկսել է գործունեությունը Լոս Անջելեսում: Նրանք ունեն մոտ 65.000 անդամ շուրջ 120 քաղաքներում: Bloods, MS13 ու Cribs հանցախմբերի հակառակորդն է: Ունի շատ դաժան կանոններ: Օրինակ ՝ որպեսզի ցույց տաս պատշաճ հարգանք բանդայի հանդեպ, պետք է 18 վայրկյան ծեծի ենթարկվես անդամների կողմից:

4. Los Zetas

Los Zetas

Մեքսիկական ծագմամբ բանդա է և աշխարհում ամենահզորն է թմրանյութերի վաճառքում: Մարդկանց սպանելը ամենօրյա ընդունված կարգ է: 2012թ. Los Zetas-ը վերահսկել է Մեքսիկայի 11 նահանգները և դարձել թմրանյութերի վաճառքով զբաղվող ամենամեծ շրջանը աշխարհում: Նրանք կենտրոնացած և հատկապես ակտիվ են Մեքսիկայում, բայց կապեր ունեն նաև Միացյալ Նահանգներում:

3. Aryan Brotherhood

Aryan Brotherhood

Նաև հայտնի է The Brand, the AB կամ the One-Two անուններով: ԱՄՆ-ի բանտային սպանությունների 1\4-ը իրականացվում է այս հանցախմբի կողմից: Եթե ուզում ես դառնալ անդամ, պետք է սպանես նրանց մատնանշած մարդուն: Ունեն մոտ 20.000 անդամ ԱՄՆ-ի բանտերում և դրանցից դուրս:

2. Latin Kings

Latin Kings

Ամենալավ կազմակերպված լատինական բանդան է աշխարհում: Հիմնադրվել է 1940-ականներին Չիկագոյում: Սկզբում անդամները հիմնականում Պուերտո Ռիկոյից են եղել, բայց այսօր մեծամասնությունը մեքսիկացիներ են: Չնայած նրանք մյուս հանցախմբերի նման դաժան չեն, նրանք նույնպես ընդգրկված են փողի անօրինական լվացումների ու պատվիրված սպանությունների մեջ:

1. Mara Salvatrucha (MS-13)

Mara Salvatrucha

Անկասկած, MS-13-ն աշխարհի ամենաանխիղճ ու սարսափելի հանցախումբն է: Սկսել է գործունեությունը Կալիֆոռնիայում: Այսօր ունի 70.000-ից ավելի անդամ: MS-13-ի համար մնացած բոլոր բանդաները ընդամենը թմրանյութեր վաճառող թույլ կառույցներ են: Զբաղվում են թմրանյութերի մաքսանենգությամբ, զենքերի վաճառքով, ավազակությամբ, մարդկանց սպանելով, մարդկային թրաֆիքինգով, օրենքի դեմ հարձակումներով: Նրանց համար նշանակություն չունի ՝ ում են սպանում, ովքեր են զոհերը, նույնիսկ, եթե խոսքը երեխաների կամ կանանց մասին է:

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia