Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


«Հայ­կա­կան դրա­մը կա­յուն է, բան­կա­յին հա­մա­կար­գը ցու­ցա­բե­րում է բարձր հու­սա­լի­ու­թյուն». տնտեսագետ

INTERVIEW

Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած այս պատերազմը մենք պետք է հաղթենք, և այդ հաղթանակի համար պետք է աշխատեն բոլորը: Տնտեսագետ Սուրեն Պարսյանի դիտարկումն է, որն այս փուլի համար տնտեսությանն առնչվող մի շարք կարևոր հանգամանքներ է առանձնացնում: «Տնտեսությունը պետք է գործի ամեն ինչ ճակատի համար սկզբունքով: Սա վերաբերում է նաև ողջ երկրին, այդ թվում՝ պետական ու սոցիալական համակարգերին: Տնտեսությունն այս ընթացքում պետք է որոշակի վերանայումներ անի՝ ընդգծելով, ճշգրտելով ու հաշվի առնելով ճակատի առաջին անհրաժեշտության կարիքները:

Այս պահին մեր բանակը բավականին լուրջ մարտերի մեջ է, որի ժամանակ, բնականաբար, օգտագործվում են մեծ քանակությամբ զինամթերք, առաջին անհրաժեշտության տարբեր պարագաներ, հագուստ և այլն: Նշվածների ապահովումը մեծամասամբ հենց թիկունքի վրա է դրված: Տնտեսությունը և հատկապես բանակին մատակարարող ընկերությունները պետք է անխափան աշխատեն, իսկ պետությունն իր հերթին պետք է հնարավորինս օժանդակի նրանց: Եվ եթե արտադրության ընթացքում խնդիրներ են առաջանում, նրանք պետք է դիմեն պետությանը, որը պետք է տեղյակ լինի այդ խնդիրների մասին և արագ արձագանքի:

Սա մի ամբողջական լոգիստիկ շղթա է, որը պատերազմի ժամանակ պետք է անխափան գործի: Այս ընթացքում կարող են տարբեր խնդիրներ ի հայտ գալ՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ աշխատողներ ռազմաճակատ են մեկնում, բայց այդ ամենը շատ արդյունավետ ու արագ պետք է լուծվի: Կարևոր եմ համարում նաև այս իրավիճակում պետության կողմից վարվող ճիշտ քաղաքականությունը հասարակության հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը: Շեշտելով, որ բավականին մեծ ոգևորություն կա հասարակության շրջանում, և նրանք տարբեր տեղերում պարեն ու անհրաժեշտ այլ տնտեսական իրեր են հավաքում, տնտեսագետը նշեց, որ այդ գործընթացն, ամեն դեպքում, համակարգվածության խնդիր ունի:

«Առանձին դեպքերում խնդիր կա հասկանալու, թե այս կամ այն գործողությունը պետական ո՞ր մարմնի հետ է համաձայնեցված: Ըստ էության, այդ միջոցների համակարգումը կանոնակարգվում է ՊՆ-ի հետ: Հայտարարված են հեռախոսահամարներ, բայց այս պահին դա միակ միջոցը չպետք է լինի: Կարծում եմ՝ նաև հասարակությանը կամ առանձին խմբերին պետք է հստակ պահանջներ ներկայացնել այս կամ այն անհրաժեշտ ապրանքների մասին: Մարդիկ բավականին ակտիվ են աշխատում, բայց միգուցե առանձին դեպքերում, օրինակ՝ ոչ թե ապրանքի, այլ գումարի կարիք լինի: Այսինքն, այս պատերազմական իրավիճակում մեր ռեսուրսները պետք է ճիշտ հավաքագրենք, բաշխենք ու վերաբաշխենք:

Սա առաջնահերթություն պետք է դառնա: Մենք այդքան մեծ հնարավորություններ, ռեսուրսներ չունենք, որ կարողանանք ուղղակի ցանկությամբ հավաքագրել, կամ ում մտքով ինչ անցնի այդ պահին՝ անի: Կարծում եմ՝ այստեղ մեծ անելիքներ ունենք: Բնականաբար, շատ կարևոր է ստեղծված նյութական աջակցության շտաբը, որը պետք է հոգա նաև այն մարդկանց կարիքները, որոնք ռազմաճակատում գործողությունների պատճառով տեղահանվել են: Պետք է նրանց առաջին անհրաժեշտության խնդիրներն արագ լուծվեն: Կարևոր է նաև որոշակիորեն ապահովել նրանց զբաղվածությունը: Մեծ հաշվով, այս ամենը համակարգված աշխատանք է ենթադրում, որը պետք է արվի արտակարգ դրությունների ժամանակ, ինչպիսին հատկապես պատերազմական իրավիճակն է»,-ասաց նա՝ ընդգծելով, որ պատերազմական վիճակում առհասարակ ամենամեծ հարվածը ստանում է գյուղատնտեսությունը, քանի որ այս ոլորտից բազմաթիվ աշխատողներ ճակատ են մեկնում:

«Գյուղատնտեսության ոլորտից բազմաթիվ աշխատողներ ճակատ են մեկնում, ինչի հետևանքով այդ պահի դրությամբ բերքի հավաքումն ու այլ հարցեր չեն լուծվում: Դա կարող է խնդիրների հանգեցնել: Մեր տնտեսական բլոկն այս հարցը պետք է լուծի, կազմակերպի այնպես, որ բերքի հավաքումն այս շրջանում անպայման իրականացվի:Կարելի է ներգրավել բնակչությանը, կամավորների, որ բերքը դաշտում չմնա հատկապես այս ամիսներին, որոնք մեզ համար կարևոր են այդ առումով: Եթե գյուղացին չկարողանա այս տարի բերքը հավաքել և իրացնել, ապա սոցիալական խնդիրներ կունենա ոչ միայն այս, այլև հաջորդ տարի»,- նշեց տնտեսագետը: Ս. Պարսյանի խոսքով, այս պահին, ընդհանուր առմամբ, տնտեսական և սոցիալական բազմաթիվ հարցեր կան, որոնք լուծման անհրաժեշտություն ունեն:

«Ցանկացած ուժեղ բանակի թիկունքում ուժեղ տնտեսություն, ուժեղ հասարակություն է կանգնած: Ճգնաժամային իրավիճակները գալիս են ևս մեկ անգամ հիշեցնելու, որ պետությունը պետք է ուժեղ լինի: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ պետական ինստիտուտները հզորանան, ուժեղանան, կայանան և կարողանան դիմակայել ճգնաժամային իրավիճակներին: Նույն կորոնավիրուսի ճգնաժամը մեզ ևս մեկ անգամ հիշեցրել էր, որ մենք խնդիր ունենք առողջապահական համակարգում: Հիմնականում մասնավոր ընկերություններ են գործում, և պետական փողը տարիներ շարունակ ուղղվել է մասնավոր ընկերությունների հզորացմանը, իսկ պետական առողջապահական ընկերությունները զուգահեռաբար թուլացել են:

Եվ սա այն դեպքում, երբ կորոնավիրուսի առաջին հարվածը հենց իրենք ընդունեցին: Վերանայումներ են անհրաժեշտ: Առհասարակ, պետությունմասնավոր համագործակցությունն ավելի ուժեղացնելու կարիք կա: Պետությունը իր համար կարևոր ռազմավարական ոլորտներն իր ձեռքում պետք է պահեր, այդ ուղղություններում որոշումներ կայացներ: Օրինակն ավիացիան է: Ազգային փոխադրողի բացակայությունը կամ ավիացիայի պարկի փոքր լինելն այս ռազմական դրության պայմաններում խնդիր է: Մենք ստիպված ենք լինում այս կամ այն երկրին դիմել, որ շարունակի կամ չընդհատի ավիափոխադրումները: Սա ևս կարևոր հարց է, և մենք այս առումով պետք է որոշակի հետևություններ անենք: Մենք հաղթելու ենք այս պարտադրված պատերազմում, բայց նաև հետևություններ պետք է անենք մեր տնտեսության թույլ տեղերը բացահայտելով, նախանշելով ու լուծումներ առաջարկելով:

Վստահ եմ, որ արագ քայլերի միջոցով կարող ենք վերականգնել և՛ Արցախը, և՛ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Անդրադառնալով այս պահին տնտեսության որոշակի հատվածներում առկա իրողություններին՝ Սուրեն Պարսյանը նշեց. «Հայկական դրամն այս պահին կայուն է, բանկային համակարգը ցուցաբերում է բարձր հուսալիություն: Մենք նշված առումներով աժիոտաժ և խուճապային տրամադրություններ չունենք, ինչը պայմանավորված է նրանով, որ մեր ֆինանսական համակարգը բավականին կայուն է: Բայց, բնականաբար, մենք չպետք է դա որպես հանգստացնող երևույթ դիտենք. ուշադիր պետք է լինել բանկային, ֆինանսական համակարգի ցուցանիշներին, որ եթե հանկարծ ինչ-որ սպեկուլ յատիվ երևույթներ ի հայտ գան, անմիջապես կանխվեն:

Օրինակ՝ նույն Ադրբեջանը վերջին 9 ամիսների ընթացքում մեծ քանակությամբ դոլար է ներարկում իր տնտեսության մեջ: Ադրբեջանի պետական նավթային ֆոնդից մեծ քանակով դոլար է վաճառվում տնտեսության մեջ, որ մանաթի կուրսը կայուն մնա: Դրա արդյունքում նրանք այս տարվա ընթացքում արդեն 5-6 մլրդ դոլարի չափով գումար են մսխել և շարունակում են դա անել: Բարեբախտաբար, մեզ մոտ նման գործընթացներ այս պահին չկան: Միևնույն ժամանակ, մենք պետք է հասկանանք ու գնահատենք ապագայում նաև դրամի արժեզրկման հնարավորությունները, ինչը թույլ կտա խրախուսել մեր տեղական արտադրությունն ու մեծ քանակությամբ արտահանել այն»:

Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign