Ինչպես ազատվել սթրեսից սանրվելու, նկարելու, մերսումների և ճիշտ սննդակարգի միջոցով
LIFEՄեր կյանքը լի է բազմաթիվ խոչընդոտներով, անխուսափելի սթրեսներով ու լարված իրավիճակներով: Այս ամենը արագ մեղմելու համար ձեզ հարկավոր է պարզապես սանրել մազերը (որքան էլ որ զարմանալի է), ուտել պաղպաղակ, պարել և այլն:
Past.am-ը ներկայացնում է պարզ, բայց արդյունավետ միջոցներ ձեզ համար:
Աշխատանքային օրվա ընթացքում, երբ ողջ օրն անցկացրել եք համակարգչի առաջ, գլուխը սկսում է «ծանրանալ», և գլխացավն անխուսափելի է: Սթրեսից խուսափելու միջոցներից մեկը մազերը 10-15 րոպե սանրելն է: Այս պրոցեդուրան օգնում է «ցրել» արյունը և լիցքաթափել մկանները:
Համեղ կերակուրը հանդիսանում է հակասթրեսային էֆեկտիվ դոպինգ: Լավ տրամադրություն ունենալու և սթրեսից դուրս գալու համար խորհուրդ է տրվում ուտել ձուկ, ինչը շատ օգտակար է նյարդային համակարգի համար: Եթե դուք չեք սիրում ձուկ, հոգ չէ, կերեք պաղպաղակ կամ բանան:
Էներգիան պահպանելու նպատակով կիրառվում են տարբեր տեսակի մերսումներ: Դուք կարող եք ընդհամենը 30 վայրկյան տրամադրել և մերսել հետևյալ կետերը՝ քթի հատվածը, հոնքերի միջև ընկածը շրջանը, շուրթերի ներքևի հատվածը և ձեռքի ափի կենտրոնը: Շփեք ձեռքերի ափերը մի քանի րոպե: Դա մեղմացնում է նյարդային լարվածությունը: Ազատվեք բացասական աուրայից, ընդունեք լոգանք 15 րոպե՝ այդ ընթացքում մերսելով գլուխն ու ուսերը: Շուտով կզգաք՝ ինչպես է տաք ջուրը տանում անկարևոր ամեն ինչ:
Նկարեք: Հոգեբանները պարզել են, որ նրանք, ովքեր նկարում են սթրեսային վիճակում, ավելի արագ են հանգստանում, քան նրանք, ովքեր չեն նկարում: Արդյունքում՝ դա օգնում է հաղթահարել սթրեսը: Ժամանակ գտեք առանձնանալու, մտքերն ի մի բերելու համար, միացրեք ձեր սիրելի երաժշտությունը, հանեք սառնարանից քաղցրավենիք, հարմար տեղավորվեք բազմոցին, մտածեք լավ բաների մասին: Անպայման պարեք տանը: Ռիթմիկ շարժումներն օգնում են վանել սթրեսը: Փորձեք վերը նշվածները գոնե մեկը և կյանքը կդառնա ավելի հանգիստ:



