Yerevan, 13.May.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ է մեզ խոստանում Հրե Կապիկի տարին

LIFE

Կենդանակերպի յուրաքանչյուր նշան ազդում է իր հովանավորության տակ գտնվող տարվա վրա՝ ուժեղացնելով ազդեցության որոշ ոլորտներ, թուլացնելով մյուսները:

2016-ի խորհրդանիշը շատ խոստումնալից է գրեթե բոլոր ոլորտներում.

Մասնագիտական գործունեություն

Աշխատանքում այս տարի կարելի է աննախադեպ աճ ապահովել: Ամեն ինչ այնքան հեշտ կլինի, աշխատավարձը կբարձրանա, ղեկավարությունը կնկատի ու կգնահատի: Հիմնական եկամուտից բացի կհայտնվեն նաեւ լրացուցիչ եկամուտի աղբյուրներ:

Առողջություն

Առողջությանը պետք է ավելի ուշադիր հետեւել: Կա հիվանդությունների բարդացումների, նաեւ վնասվածքներ ստանալու մեծ հավանականություն: Դրա համար էլ աստղագուշակները խորհուրդ են տալիս հիմիկվանից զբաղվել հիվանդության կանխարգելմամբ՝ ֆիթնես ակումբ կամ մարզասրահ հաճախել, մարմնամարզություն անել, վազել: Հիշեք, որ բուժելը միշտ շատ ավելի թանկ է, քան կանխարգելելը:

Սոցիալական ոլորտ

Հրե Կապիկի տարվա ընթացքում շփումներն ու ծանոթությունները հեշտ կլինեն: Շփվող ու թեթեւ բնավորությամբ կենդանին կօգնի, որ մարդիկ նոր ընկերներ գտնեն, վերականգնեն մոռացված լավ ընկերների հետ հարաբերությունները, մտերմանան հեռավոր ազգականնեի հետ: Այս տարի հնարավոր է նորից կսիրահարվեք, կգտնեք ձեր երկրորդ կեսին:

Ամուսնություններ

Այս տարի կնքված ամուսնությունները շատ ուրախություն են բերում նորապսակներին: Դրանք ավելի ամուր են, ընտանեկան վիճաբանություններն ավելի քիչ են, հարաբերությունները թեթեւ են՝ առանց խանդի, ծնելիությունն էլ բարձր է: Այս կենդանու հովանավորության ներքո ամուսնացած զույգերին բնորոշ են աղմկոտ վեճերը, որոնք շատ անսպասելի են բռնկվում ու նույնքան էլ անսպասելի ավարտվում բուռն հաշտեցումով: Ամուսնությունները երկարատեւ են, ամուսնալուծությունները շատ ավելի հազվադեպ, քան մյուս տարիներին:

Հեռանկարներ

Այս տարի որեւէ նոր նախագիծ ձեռնարկողների կամ էլ հին մտահուղացումները կյանքի կոչողների առջեւ նոր հորիզոններ կբացվեն: Համարձակ եւ նոր ծրագրերի ճիշտ ժամանակն է:

Կապիկը ամենահուսալի հովանավորը կլինի նրանց համար, ովքեր ուզում են ինչ -որ բան արմատապես փոխել իրենց կյանքում: Դա կարող է լինել նոր տան շինարարություն, տեղափոխություն, աշխատանքի փոփոխություն ու շատ այլ բաներ:

Հղիություն

Այս ժամանակահատվածում հղիությունը ավելի հաջող է ընթանում, քան մյուս տարիներին, բարդություններն ավելի քիչ են, քանի որ փոքրիկը շատ կենսունակ է ու իր բոլոր ուժերով օգնում է մայրիկին: Կապիկի տարում ավելի քիչ են լինում թերհաս երեխաները, ավելի քիչ են ծնվում պաթոլոգիաներով երեխաներ՝ հատկապես մտավոր բնույթի: Եթե դուք ուզում եք աշխույժ՝ հանճարի նախադրյալներով երեխա ունենալ՝ ձեր հղիությունն ու ծննդաբերությունը ծրագրեք Կապիկի տարում:

Նորածիններ

Կապիկի տարում ծնվածները աչքի են ընկնում իրենց խելքով ու ճկուն մտքով: Հանճարների մոտավորապես 60 տոկոսը հենց այս կենդանու հովանավորության ներքո է ծնվել: Սուր խելք, վերլուծական միտք, խնդիրները վայրկենապես լուծելու ունակություն՝ այս բոլորը տաղանդավոր մարդու նշաններ են: Բայց նրանց չի բավականացնում համբերատարությունը, իսկ ավելորդ շարժունությունն էլ խանգարում է դաս սովորելուն: Եթե երեխան ինչ -որ բան է յուրացնում, ապա անում է դա շատ արագ՝ առանց լրացուցիչ ջանքերի, նրա համար դժվար է երկար -բարակ դաս սովորելը: Փաստորեն չափազանց աշխույժ խառնվածքը նրանց եւ օգնում է, եւ խանգարում:

Նման երեխաները կարգուկանոնի ու մշտական մտավոր ծանրաբեռնվածությունների կարիք ունեն: Նրանց համար ընդունելի է միայն առաջինը լինելու ձգտումը նրանց բնածին հատկանիշն է:

Աղբյուր՝ NEWS.am STYLE

 

AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSU