Yerevan, 27.October.2026,
00
:
00
BREAKING

Քաղաքական դաշտի սնանկությունը. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Տևական ժամանակ Հայաստանում տիրող ներքաղաքական ճգնաժամն իր հանգուցալուծմանը հասավ խորհրդարանական ընտրությունների տեսքով։ Եվ այս ընտրական գործընթացը ամենավճռորոշ նշանակությունն ուներ Հայաստանի վաղվա օրվա կառուցման տեսանկյունից, քանի որ մեր երկիրը Արցախյան պատերազմի պարտության արդյունքում շատ բարդ իրավիճակում է գտնվում։ Ընտրությունների կարևորությունը պայմանավորված է նաև Հայաստանում կառավարման համակարգի առանձնահատկություններով՝ հաշվի առնելով, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում մեր երկիրն անցում է կատարել խորհրդարանական համակարգի։

Իսկ այս կառավարման ձևի հիմնական բնութագրիչն այն է, որ պետական կառավարման այսպիսի համակարգում իշխանական գերակայությունը պատկանում է օրենսդիր մարմնին՝ խորհրդարանին, իսկ կառավարությունը ձևավորվում է խորհրդարանական հիմքով։ Քաղաքական մեծամասնության կողմից ձևավորված կառավարությունն էլ իր հերթին քաղաքական պատասխանատվություն է կրում խորհրդարանի, այլ ոչ թե նախագահի առջև, և հրաժարական է տալիս խորհրդարանի կողմից անվստահություն հայտնելու դեպքում։ Ստացվում է, որ խորհրդարանական հարթակը վերածվում է երկրի գլխավոր քաղաքական դերակատարությունը ստանձնող կառույցի, թեպետ մինչ այժմ այդպես չի եղել։ Որպեսզի խորհրդարանական համակարգը լիարժեք աշխատի, անհրաժեշտ է, որ երկրում գոյություն ունենա ձևավորված քաղաքական մշակույթ։ Սակայն ակնհայտ է, որ Հայաստանում քաղաքական մշակույթը դեռևս շատ հեռու է կայացած լինելուց:

Եվ սա վերաբերում է ինչպես քաղաքական ուժերին, այնպես էլ հասարակությանը։ Հասկանալի է, որ այս ընտրությունները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը, քանզի, ինչպես նշում են բազմաթիվ փորձագետներ ու ՀԿ-ներ, կատարվել են տոտալ ընտրախախտումներ: Սակայն որոշ եզրակացություններ, այդուամենայնիվ, կարելի է անել: Նախ՝ ուշադրության է արժանի, որ քաղաքական դաշտում կուսակցությունների մոտ գաղափարական դիրքորոշումները և ծրագրային մոտեցումները գոնե այս ընտրություններում մեծամասամբ երկրորդված էին, իսկ դրա փոխարեն առաջին պլան են գալիս անբովանդակ խոսակցությունները, պոպուլիզմը, փոխադարձ մեղադրանքները և էկրաններին հայտնվելու միջոցով հայտնի դառնալու մոլուցքը։

Ինչևէ, ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրին աննախադեպ քանակով քաղաքական ուժեր` 22 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք։ Հասկանալի է, որ այս ուժերից շատերը ձայները փոշիացնելու խնդիր էին լուծում, սակայն եթե հայաստանյան քաղաքական մշակույթը կայացած լիներ, ապա այս քաղաքական միավորների մասնակցությունն ուղղակի իմաստ չէր ունենա։ Բացի այդ, հանրությունը ոչ այնքան ուշադրություն է դարձնում քաղաքական ուժերի գաղափարախոսությանը, թիմային աշխատանքին ու նրանց ծրագրերին, որքան անձերին։ Այնպես է ստացվում, որ մեզանում ընտրությունները ավելի շատ անձերի դաշտում են, քան քաղաքական ինստիտուտների միջև մրցակցության հարթության վրա։

Այսինքն, դեռևս քաղաքացիների իրավագիտակցությունը և քաղաքական հասունությունը բարձրացնելու խնդիր կա, ինչի ուղղությամբ մեծ աշխատանք պետք է տարվի, չնայած որոշ ուժերի անգամ կարող է ձեռնտու լինել նման իրավիճակը, քանի որ այդպիսով ավելի հեշտ է դառնում մարդկանց մանիպուլացնելը։ Դրան գումարած՝ հանրության շրջանում տարիներ շարունակ սերմանված ատելության, թշնամանքի մթնոլորտը զգալի դերակատարություն ունեցան: Մյուս կողմից էլ՝ ուշագրավ է այն փաստը, որ հանրության շրջանում անտարբերություն և ապատիա կա ոչ միայն ընտրական գործընթացի նկատմամբ, այլև երկրի ու պետության ապագայի, իսկ որ ավելի սարսափելի է՝ առաջին հերթին կորցրել են ինքնապաշտպանական տարրական բնազդը: Այս ամենի համատեքստում ուշագրավ է, որ արդեն որերորդ ընտրությունն է, ինչ ընդամենը երեք ուժ է անցնում խորհրդարան։

Այդպես էր նաև Երևանի ավագանու վերջին երկու ընտրություններում (նախորդ դեպքում՝ երրորդը՝ բոնուսով)։ Այս անգամ անցողիկ շեմը (կուսակցությունների համար 5 տոկոս, դաշինքների համար` 7) հաղթահարեց ընդամենը 2 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը։ Երրորդ քաղաքական ուժը՝ «Պատիվ ունեմ» դաշինքը, խորհրդարան է անցնում միայն բոնուսով՝ օրենքի ուժով, քանի որ եթե անցողիկ շեմը հաղթահարում են միայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ է ստանում նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը` անկախ կուսակցություն կամ դաշինք լինելուց։

Սա նշանակում է, որ, կրկնենք, նույնիսկ տոտալ ընտրախախտումների ու կեղծարարությունների պարագայում, հանրությունը նորից հաստատեց, որ փոքր Հայաստանում 100-ից ավելի կուսակցություն ունենալը անիմաստ շռայլություն է: Եվ արդեն պարզ է, որ մնացյալ քաղաքական ուժերը, որոնք 1 տոկոսից քիչ քվեներ են ստացել, պետք է հիմնարար եզրակացություններ անեն։ Իսկ քաղաքական լուրջ բովանդակություն ապահովելու խնդիրը դեռևս ակտուալ է մնում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter