Yerevan, 17.October.2026,
00
:
00
BREAKING


Հաճելի է, երբ զգում ես, որ ուզում ես ավելի մոտ լինել կողակցիդ, գուրգուրել ու նորից հիշեցնել, որ նա թանկ է քեզ համար. Լուսին Վարդանյան

LIFE

Aysor.am-ը գրում է.

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասանուհի Լուսին Վարդանյանին հեռուստադիտողը էկրաններին հաճախ չի հանդիպում: Սակայն այս դեպքում պատճառը ոչ թե չպահանջվածությունն է, այլ դերասանուհու նախասիրությունը: Aysor.am-ը վերջինիս հետ զրուցել է ներկայիս գերզբաղվածության, սերիալային վերադարձի ու անձնական կյանքի մասին:

-Լուսին, ժամանակին Ձեզ հանդիպեցինք Հանրային հեռուստաընկերության «Հանուն սիրո» սերիալում: Այնուհետև, կարծեք, թե լռություն պահպանեցիք այդ ոլորտում: Ինչո՞ւ:

-Այո, այդ սերիալից հետո մերժում էի առաջարկները՝ փորձելով ընտրել ամենաորակյալը: Բայց այդպես էլ չեղավ այնպիսի նախագծի առաջարկ, որտեղ ինձ տեսնում էի: Իսկ հետո արդեն ամուսնացա, բալիկ ունեցա և ժամանակս տրամադրում էի ընտանիքիս:

-Բայց թատրոն, կարծեք թե, շուտ վերադարձաք:

-Ճիշտ եք նկատել, այո: Աղջիկս երկու ամսական էր, որ վերադարձա բեմական գործունեությանս, բայց խաղում էի միայն իմ ներկայացումները, որոնք ամսվա մեջ երկու-երեք անգամ էին լինում: Այժմ էլ նոր ներկայացում ենք պատրաստում, որը բեմադրում է Ժան Նշանյանը: Դերս, իր ժանրով և տեսակով, տարբերվում է մյուսներից: Գիտեք, արդեն շատ մեծ ցանկություն ունեի խաղալ դրամատիկ այնպիսի մի դեր, որով կկարողանամ որպես դերասան դրսևորել ամբողջ կարողություններս:

-Երիտասարդներն այսօր իրենց ինչպե՞ս են զգում թատրոնում: Ֆինանսական բավարարվածությունը համահո՞ւնչ է հոգևոր բավականությանը:

-Իմ թատրոնում ես ինձ գերազանց եմ զգում: Ինչո՞ւ իմ. որովհետև հենց այդպես եմ ընկալում: Չէի ցանկանա որևէ այլ թատրոնում աշխատել: Ինչ վերաբերում է ֆինանսի և հոգևորի հավասար բավարարությանը, ապա իհարկե համահունչ չէ, բայց այն, ինչ թատրոնն է տալիս, չի կարող չափվել որևէ ֆինանսական միավորով: Չեմ ժխտի, ցանկալի կլիներ թատրոնով շատ ավելին վաստակել, բայց միևնույն է, հանուն բարձր աշխատավարձի՝ երբևէ թատրոնը չեմ թողնի:

-Լուսին, էկրանային հանգստի շրջանը շարունակվո՞ւմ է:

-Վերջերս ռեժիսոր Քաջայր Հակոբյանից առաջարկ ստացա՝ նկարահանվել «Փորձաշրջան» գեղարվեստական ֆիլմում՝ գլխավոր դերում: Մեծ սիրով ընդունեցի առաջարկը: Շատ լավ անձնակազմ էր հավաքվել, նույնիսկ համաձայնել էին, որ փոքրիկիս ինձ հետ նկարահանման հրապարակ տանեմ՝ քաղաքից դուրս: Սակայն հետո որոշ տեխնիկական խնդիրներ առաջացան, ինչի պատճառով չստացվեց համագործակցությունը: Հուսով եմ՝ կփորձենք մյուս նախագծում միասին աշխատել: Այժմ առաջարկ ունեմ նկարահանվելու սերիալում: Նորից լավ կազմ է հավաքվել ու սիրով համաձայնել եմ:

-Եթե չեմ սխալվում, խոսքը «Կենտրոն» հեռուստաընկերության «Երանի» սերիալի մասին է: Ձեր կերպարի մասին մի փոքր կբացե՞ք փակագծերը:

-Այո, այդ սերիալի մասին է: Նախ ասեմ, որ խաղալու եմ Սոֆի Դևոյանի հետ, ինչն ինձ համար մեծ պատիվ է: Նրա աղջկան եմ մարմնավորելու: Բարի, իր ուժերի, համոզմունքների վրա վստահ, հաջողակ ու դրական աղջիկ է իմ կերպարանավորած Կամիլան: Սակայն հայրը ավտովթարից մահանում է ու Կամիլան, ով անսահման էր սիրում հորը, վրեժխնդրությամբ է լցվում: Փորձում է գտնել պատճառն ու պատժել սպանողին:

-Դուք գեղեցիկ արտաքինով, հետաքրքիր դերասանուհի եք, այն էլ ոչ ինքնուս՝ այլ Դրամատիկական թատրոնի: Ինձ թվում էր, Ձեզ պետք է հանդիպենք ամեն քայլափոխի՝ սերիալներում, գեղարվեստական ֆիլմերում:

-Շնորհակալ եմ…Կարծում եմ՝ պետք չէ նույն դերասանին հանդիպել ամեն քայլափոխի, ավելի լավ է՝ ճիշտ ժամանակին հայտնվել ճիշտ տեղում (ժպտում է): Ինչ վերաբերում է պահանջված դերասան լինելուն, իհարկե՝ հաճելի երևույթ է:

-Հետաքրքիր է, դերասանությունը Ձեր մանկությա՞ն երազանքն է եղել:

-Ոչ, չնայած ես մեծացել եմ արվեստասեր ընտանիքում: Նույնիսկ պապիկս ու տատիկս են մշակույթի մեծ երկրպագու եղել: Ես երազում էի երգչուհի դառնալ: Դա նաև մորս երազանքն էր ու նա դրա համար ամեն ինչ անում էր: «Հասմիկ» մանկական երաժշտական թատրոն-ստուդիան մայրիկինս ու մորաքրոջինս է, մինչև Թատերական ինստիտուտ ընդունվելը երկար տարիներ այնտեղ խաղացել եմ: Չեմ փոշմանել, որ այս ուղղությամբ գնացի ու բեմը ընտրեցի:

-Հայուհուն բնորոշ Ձեր արտաքինով՝ սև խոշոր աչքեր, կանոնավոր դիմագծեր, սև երկար մազեր՝ ի՞նչ կերպար կցանկանայիք ներկայացնել: Չէ՞ որ ամեն դերասան ունենում է իր երազած կերպարը:

-Հետաքրքիրն այն է, որ երբևէ չեմ երազել կոնկրետ ինչ-որ դերի մասին: Հավանաբար իմ երազած դերը կդառնա այն դերը, որն ինձ կատարսիսի (հոգու մաքրման) կհասցնի, ինձ բավարարված կզգամ որպես դերասանուհի, ասելիքս տեղ կհասցնեմ ու կհուզեմ (ժպտում է):

-Այսօր երիտասարդ դերասան-դերասանուհիները մի տեսակ խառնվել են շոու-բիզնեսի դաշտին: Ձեզ կարծեք թե հաջողվում է հեռու ու անհաղորդ մնալ այդ ամենից:

-Գիտեք, լավ չէ, երբ պրոֆեիոնալին և ոչ պրոֆեսիոնալին խառնում են իրար: Դա շատ է բարդացնում մեր աշխատանքը: Բայց այ ընկերներ ունենալ շոու-բիզնեսում՝ վատ բան չէ (ժպտում է):

-Լուսին, Ձեր դստրիկն արդեն 2 տարեկան է: Հատկապես այս գերզբաղված շրջանում ինչպե՞ս եք փոքրիկի հետ հարմարեցնում աշխատանքային առօրյան:

-Փորձում եմ համատեղել՝ չվնասելով երեխայիս զգացմունքները, չանտեսելով՝ պահանջները: Ի դեպ, նա շատ զգացմունքային է: Ուզում եմ, որ աղջիկս հպարտանա ինձնով (ժպտում է): Այ, նա դեռ երկու տարեկան է, բայց ես արդեն հպարտանում եմ իրենով:

-Ի՞նչ եք կարծում, ծնողների ճանապարհով կգնա՞:

-Նա յուրահատուկ երեխա է: Չեմ կարծում, որ մայրական բնազդն ինձ կխաբի, իսկապես շատ տաղանդավոր է: Չգիտեմ, ինչ բնագավառ կընտրի, բայց ես իրեն երբեք չեմ խանգարի: Վստահ եմ, ինչ մասնագետ էլ դառնա՝ անհատականություն է լինելու: Նրա արտահայտած մտքերը, էմոցիաները, տրամաբանությունն ու արտահայտչամիջոցները հաճախ զարմացնում են, և ոչ միայն ինձ: Թող սա որպես սուբյեկտիվ կարծիք չհնչի, իսկապես այդպես է: Բայց մի բան հաստատ է՝ իմ աղջիկն իմ կյանքի հրաշքն է:

-Խանդին ինչպե՞ս եք վերաբերում:

-Ասածս գուցեև տարօրինակ հնչի, բայց երբ չափի մեջ է, խանդը շատ գեղեցիկ բան է: Հաճելի է, երբ զգում ես, որ ուզում ես ավելի մոտ լինել կողակցիդ, գուրգուրել ու նորից հիշեցնել, որ նա թանկ է քեզ համար:

-Իսկ երբ անկառավարելի՞ է դառնում:

-Դա արդեն անբուժելի հիվանդության պես մի բան է, որը քայքայում է հոգիդ մինչև վերջ:

-Ներողամի՞տ եք:

-Անսահման ներողամիտ եմ, եթե տվյալ մարդը ինձ համար թանկ է: Կարող եմ, իհարկե, վիրավորանքից շատ չարանալ, բայց ի վերջո ներում եմ: Բայց հենց դա էլ ինձ երբեմն խանգարում է. մարդիկ կարծում են՝ իրենց ներել եմ, որովհետև ես եմ սխալվել:

Նելլի Մարգարյան

New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities Abroad