Yerevan, 17.October.2026,
00
:
00
BREAKING


Վերջապես կինս տեսավ թե ինչու էր ամուսինն այսքան ժամանակ ուշ տուն գալիս. Վաչե Թովմասյան

LIFE

Վերջերս ATV-ի եթերում մեկնարկած «Քարե դարդ» սիթքոմի դերակատարները ներկայանում են իրենց համար բացարձակ նոր ու դեռևս չտեսնված կերպարներում, բացի, իհարկե, Վաչե Թովմասյանից, որի հերոսը` Մոսոն, թերևս, շատերին ծանոթ թվա հումորիստի վիտամինյան ժամանակաշրջանից:

Vitamin club-ի Կլեպ-Գվեն-Մեսրոպիկ եռյակից վերջինը` անընդհատ «փող կպցնելու» ու պարտք փակելու խնդիրներով զբաղվող երիտասարդը, այժմ էլ (փոքր-ինչ հասունացած ու Մեսրոպիկից` Մոսո դարձած) հայտնվել է քարե դարում` ընկերոջ կիսակառույց ժամանակի մեքենայի շնորհիվ, ու տակնուվրա է անում նախնադարյան ցեղերից մեկի կյանքն ու բարքերը: Զրույցը Վաչե Թովմասյանի հետ սկսեցի նրա` իրեն և մեզ հարազատ դարձած կերպարից:

- Վաչե, էլ ինչ դարդ ունեք` բավական չէ, որ Ձեր հերոսի համար նոր խառնվածք մտածելու կարիք չկար, դեռ, ի տարբերություն սիթքոմի մյուս` քարեդարցի կերպարների, էս ցրտին նկարահանման տաղավարում կոշիկով եք...

- (Ծիծաղում է) Այո, կերպարս հեռուստադիտողին որոշ առումով ծանոթ է: Ճիշտն ասած` ի սկզբանե սիթքոմի սցենարային գաղափարին ծանոթանալով, մտածում էի, որ հերոսս գիտնական պետք է լինի, որը ժամանակի մեքենայի ստեղծման վրա է աշխատում: Բայց մի քանի դրվագ նկարահանելով` հասկացանք, որ ավելի ծիծաղելի կլինի, եթե քարե դարում դրանից խիստ տարբերվող խառնվածքի տեր մարդ հայտնվի: Այդպես եկանք Մեսրոպ-Մոսոյի կերպարին, որն արդեն հասցրել էր սիրվել հեռուստադիտողի կողմից: Իհարկե, ավելացրել ենք նոր գույներ ու բոլորովին նոր իրավիճակներ: Ինչ վերաբերում է էս ցուրտ եղանակին գործընկերներիս համեմատ շահեկան վիճակիս, ապա ասեմ, որ տաղավարը, որտեղ մենք նկարահանվում ենք, արդեն լավ տաքացվում է, այնպես որ հիմա էլ ես եմ շորերով շոգից նեղվում...

- Այս նախագծում Ձեզ, Արմուշին և, ինչպես պարզվեց, «Վիտամինի» երկու սցենարիստներին միավորելու գաղափարը Ձե՞զ է պատկանում:

- Ո՛չ ես այն ժամանակ պրոդյուսերական կազմում չէի: Բոլոր մասնակիցներին հեռուստաալիքի ղեկավարությունն ու մտահղացման հեղինակ Սարգիս Մնոյանն են ընտրել ու հաստատել: Ուրախ եմ, որ արդյունքում այսպես ստացվեց, քանի որ մեր սցենարիստ ընկերները` Վան Գրիգորյանն ու Գրիգոր Գևորգյանը, մեզ արդեն լավ ճանաչելով` ավելի հեշտ են սցենար գրում: Մենք էլ մեր իմպրովիզացիաներով ենք փորձում լրացնել այն:

 


- Այս սիթքոմն էլ է զուտ երիտասարդների համար նախատեսված:

- Կարծում եմ` մեզ ոչ պակաս հաճույքով կդիտեն նաև երեխաները, քանի որ «Քարե դարդում» շատ վառ ու գունեղ պատկեր ենք ստացել, այն համալրելով անիմացիոն հնարքներով: Օրինակ` դինոզավրերը, բնականաբար, համակարգչային անիմացիայի արդյունք են: Բայց դա չի նշանակում, թե միջին տարիքի մարդիկ ոչինչ չեն գտնի մեր սիթքոմում: Օրինակ` սցենարում կա սոցիալական և քաղաքական հումոր, որն առավել ընկալելի ու հետաքրքիր է նրանց համար:

- Ի սկզբանե որոշել էիք, թե կոնկրետ ո՞ր ժամանակաշրջանում է հայտնվելու Մոսոն:

- Այո, 201444 թվականում` մ.թ.ա: ...Հայտնվելով այնտեղ` հերոսս տեսնում է այդ տարեթիվն ու ասում` «Այ, ստեղ Մոսոն թքեց»...

- Երևի Դուք էլ նույն բանն ասացիք, երբ ամբողջապես ներգրավվեցիք անվերջանալի ու տաժանակիր նկարահանումների մեջ:

- Ի՞նչ արած` ինչպես Մոսոն կասեր` ընկել ենք, պիտի քաշենք: Արդեն որերորդ ամիսն է, ինչ ամբողջովին այս նախագծի մեջ եմ, քանի որ ոչ միայն գլխավոր դերում եմ նկարահանվում (ի դեպ, ամեն օր` առանց հանգստյան օրերի), այլև սկզբնական շրջանում մասնակցում էի սցենարական աշխատանքներին, հիմա էլ զբաղված եմ նախագծի պրոդյուսինգով: Մի խոսքով, աշխատում եմ հետևել սիթքոմի ստեղծման բոլոր փուլերին: Ճիշտ է, այս ամենը շատ ժամանակ է խլում, այնուամենայնիվ հաճույքով եմ անում:

- Արդյո՞ք Ձեր կինն էլ է կիսում Ձեր այս ոգևորությունը:

- ...Կինս (ի դեպ, վերջերս Վաչեն ու Գայանեն նշել են իրենց ամուսնության 2-ամյակը - հեղ.) եկել էր մեր նախագծի շնորհանդեսին: Վերջապես նա տեսավ (ծիծաղում է), թե ինչու էր ամուսինն այսքան ժամանակ ուշ տուն գալիս:

- Եվ ի՞նչ կարծիք հայտնեց:

- Ես միշտ նախընտրում եմ դիտողություններն ու քննադատությունը, հատկապես կնոջիցս, քանի որ... (ժպտում է), երբ ծանոթացանք, նա արդեն բավական շատ լավ ֆիլմեր դիտած, ճաշակ ձևավորած աղջիկ էր: Դե մասնագիտությամբ լրագրող է, նաև ռեժիսորական կուրսեր է ավարտել... Ու ծանոթանալով մեր նախնական աշխատանքին, ասաց` պետք է որ լավ լինի...

 


- Նա է՞լ է հեռուստատեսությունում աշխատում:

- Ո'չ, նա զբաղված է «Իմ Երևան» կայքում և քաղաքը բարելավելու նախաgծում, որը նպատակ ունի gեղեցկացնել Երևանը:

- Իսկ ինչպե՞ս է հանդուրժում ամուսնու` տանը քիչ լինելը:

- Հավանաբար ըմբռնումով է մոտենում ու դեռևս շատ չի բողոքում: Երևի նրանից է, որ նրա աշխատանքային գրաֆիկն էլ է բավական խիտ ու (ժպտում է) ժամանակ չունի իմ բացակայության առիթով նյարդայնանալու: Այդ առումով բախտս բերել է...

Աղբյուրը՝ TV Մոլ

New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities Abroad