Ինչպե՞ս տոներին ընդառաջ արագ նիհարել
LIFEՖրանսիացի դիետոլոգ Մադլեն Ժեստանը պնդում է, որ տնային պայմաններում՝ բազմոցին պառկած, արագորեն նիհարել հնարավոր է։
Մադլեն Ժեստանը համարում է, որ պառկած, հորիզոնական վիճակում մարդու մարմինը ավելի լավ կարող է ազատվել թունավոր նյութերից, ինչի արդյունքում արագանում է ավելորդ քաշից ազատվելու պրոցեսը։ Նրա առաջարկած երկօրյա դիետայի արդյունքում կարելի է նիհարել՝ պառկած բազմոցին։ Այն իդեալական տարբերակ է նրանց համար, ովքեր ուզում են հանգստյան օրերը անցկացնել պասիվ վիճակում։
Մենյու.
Առավոտյան պետք է խմել 2 բաժակ ջուր, անպայման անկողնում.
Նախաճաշ – խմել 1 բաժակ կաթ՝ մեկ գդալ մեղրով կամ կակաոյով, 15 րոպե անց ուտել նարինջ կամ թուրինջ
Ճաշ – 200 գրամ եփած հավի կամ ձկան միս, բանջարեղենի աղցան՝ առնաց կարտոֆիլի. 2 ժամ հետո խմել յուղազերծված կեֆիր՝ մեկ գդալ մեղրով։
Կեսօրին խմել 1 բաժակ ջուր՝ կիտրոնի հյութով և 1 թեյի գդալ մեղր ։
Ընթրիքին խմել մեկ բաժակ բուլյոն, ապա 10 րոպե ինտերվալով ևս 2 բաժակ, իսկ հետո ուտել բանջարեղեն։
Ինչպես պատրաստել բուլյոն նիհարելու համար.
Բաղադրիչներ.
- Սոխ, 1 կգ
- Լոլիկ, 500 գրամ
- Գազար, 500 գրամ
- Ջուր, 1.5 լիտր
- Չաման, 1 պտղունց
Պատրաստում.
Նշված բանջարեղենը կտրատել, վրան լցնել ջուրը, ավելացնել չամանը և եփել 20 րոպե։
Քնից առաջ խմել հունական յոգուրտ մեղրով։
Եթե քնից առաջ առաջանա քաղցի զգացում, կարելի է ուտել թուրինջ, նարինջ կամ չիր։



