Yerevan, 12.May.2026,
00
:
00
BREAKING


Նռան 7 օգտակար հատկությունները. ինչու ուտել այն հենց հիմա

LIFE

Նուռը պարունակում է 12 ամինաթթուներ, որոնցից 5-ը անփոխարինելի են: Այսինքն՝ դուք դրանք չեք գտնի այլ մրգերում կամ պտուղներում: Բացի այդ, նուռը հարուստ է վիտամին K-ով, C-ով, B9-ով և B6-ով: Այն հարուստ է նաև հանքանյութերով՝ ֆոսֆորով և կալիումով: Միաժամանակ նուռը ցածր կալորիականությամբ միրգ է: 100 գրամ նուռը պարունակում է ընդամենը 72 կիլոկալորիա: Ձեզ եմ ներկայացնում նռան 7 օգտակար հատկությունները:

Նուռն ամրապնդում է սիրտը

Նուռը պարունակում է պունիկալագին ու մեծ քանակության հակաօքսիդատներ, որոնք, ընկնելով օրգանիզմ, ամրապնդում են սիրտը: Մասնագետների խոսքով՝ պունիկալագինը ու հակաօքսիդատներն ամրացնում են երակների պատերը և իջեցնում են վատ խոլեստերինի մակարդակը: 
Սա իր հերթին խոչընդոտում է աթերոսկլերոտիկ միացությունների ձևավորմանը: Նման խնդրի նախատրամադրվածություն ունեցողների շրջանում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանց մոտ, ովքեր օրը 30 միլիլիտր նռան հյութ են օգտագործել, 30 տոկոսով նվազել է աթերոկլերոտիկ միացությունների ձևավորումը:
 
Նուռը պաշտպանում է քաղցկեղից
Նուռը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք խոչընդոտում են էսթրոգենների սինթեզը, ինչն իր հերթին խանգարում է չարորակ գոյացությունների ձևավորմանը: Նռան մեջ պարունակող հակաթթուները և հակաբորբոքային նյութերը թույլ չեն տալիս զարգանալ չարորակ գոյացությունների բջիջներին: Հետևաբար քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազում է:
 
Նուռը բարձրացնում է իմունիտետը
100 գրամ նուռը պարունակում է 21 տոկոս վիտամին C, որն օրգանիզմի անհրաժեշտ քանակությունն է մեկ օրվա կտրվածքով: Նուռը ակտիվացնում է իմունային համակարգը՝ պաշտպանելով օրգանիզմը տարատեսակ վիրուսներից: Մասնագետները նշում են, որ օրը մեկ նուռի ¼-րդ մասը ուտելու դեպքում դիմադրողականությունը բարձրանում է 3 անգամ:
 
Նուռը բարելավում է մարսողությունը
Սննդային հյուսվածքները, որոնք պարունակում է նուռը, այնպիսի տարրեր են, որոնք օրգանիզմը չի մարսում: Փոխարենն այդ հյուսվածքները օգնում են չեզոքացնել սննդի «անպետք մնացորդները»: 100 գրամ նուռը պարունակում է 16 գրամ սննդային հյուսվածք, ինչը օրգանիզմին անհրաժեշտ նորմի շրջանակում է: «Ավելորդություններից» ազատվելը նպաստում է մարսողության համակարգին: Ճնշումը ստամոքսի վրա ընկնում է, մարսողությունը՝ բարելավվում:

Նուռը բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը
Հեմոգլոբինը երկաթ պարունակող սպիտակուց է, որն օգնում է օրգանիզմին թթվածինը հասցնել հյուսվածքներին: Հեմգլոբինի նորման տղամարդու օրգանիզմում 130-160 գ/լ է, կնոջ օրգանիզմում՝ 120-150գ/լ: Եթե հեմոգլոբինի մակարդակը ավելի ցածր է մարդու մոտ լինում է սրտխառնոց, գլխապտույտ և թուլություն: Նուռը բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը: Այն հաճախ խորհուրդ են տալիս անեմիայի դեպքում օգտագործել: Օրը 3 բաժակ նռան հյութը բավարար է հեմոգլոբինը կարգավորելու համար:
 
Նուռը կանխարգելում է մազաթափությունը
Մազաթափության պատճառներից մեկն էլ երկաթի պակասի հետևանքով առաջացող անեմիան է: Հեմոգլոբինի պակասի հետևանքով օրգանիզմի հյուսվածքները բավարար քանակությամբ թթվածին չեն ստանում: Պարբերաբար նուռ օգտագործելու դեպքում մազի արմատներն ամրապնդվում են, սնուցումը կարգավորվում է, և մազաթափությունը հետզհետե վերանում է:
 
Նուռը կանխարգելում է արթրոզի առաջացումը
Արթրոզը տարածված հոդային հիվանդություն է, որով տառապում է աշխարհի բնակչության 10 տոկոսը: Արթրոզի հետևանքով բորբոքվում են հենաշարժական հատվածները, և շարժվելու բարդություններ են առաջանում: Նուռը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին K, ոը հակաբորբոքային ներուժ ունի, մասնավորապես՝ հոդային հատվածների սնուցման դեպքում: Այն նաև նպաստում է կալիումի իրացմանը, ինչի արդյունքում արթրոզը հնարավոր է կանխարգելել:

Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunities