Yerevan, 02.May.2026,
00
:
00
BREAKING


Ես հույս ունեմ, որ իշխող խմբակցությունն ուշքի կգա. Հռիփսիմե Ստամբուլյան

BLOG

Հռիփսիմե Ստամբուլյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Hraparak թերթին տված իր հարցազրույցով և կից գրել.

Այսօր այն օրակարգը, որ մենք արտահերթ նիստով բերելու ենք խորհրդարան, ցանկացած հայ, առանց մտածելու, պարտավոր է դրա տակ ստորագրել, եթե, իհարկե, հայ է։
 
Ես հույս ունեմ, որ իշխող խմբակցությունն ուշքի կգա, կհասկանա, որ ինքը պարտավոր է գալ, մասնակցել ու քվեարկել այս հայտարարությանը կողմ, որն ի շահ մեր պետության է։
 
Ժամը 16:00 հանդիպում ենք Ֆրանսիայի հրապարակ:
 

Հարցազրույց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի հետ

- Հունիսի 3-ի հանրահավաքին ընդառաջ՝ ոստիկանությունն ընդդիմադիրներին կոչ է անում՝ ձեռնպահ մնալ «սադրիչ» գործողություններից։ Նման գործողություննե՞ր եք ծրագրել։ 

- Դիմադրության շարժումը սկսելու օրվանից դուք նկատե՞լ եք որեւէ սադրիչ գործողություն, մեր ակցիաները եղել են խաղաղ անհնազանդության ակցիաներ։ Եթե հիշում եք՝ Ազգային ժողովի դիմացի մայիսի 4-ի ակցիայից առաջ էլ ԱԱԾ-ն հաղորդեց, թե իբր ծրագրում ենք գրավել ԱԺ շենքը, 5 հազար հոգանոց զորք էին լցրել խորհրդարանի շենքի մոտ։ Բայց, ինչպես տեսանք, նման բան տեղի չունեցավ։ Այս ամենն ակնհայտ է դարձնում, որ իշխանությունը հոգեվարքի մեջ է։ Պետության, այսպես կոչված, առաջին դեմքը հոգեվարքի մեջ է եւ ամեն գնով ուզում է, պետական քարոզչամեքենան էլ նման լուրեր է տարածում, վախի մթնոլորտ են փորձում ձեւավորել կամ տարածում են, թե շարժումը դադարեցվելու է եւ այլն։

- Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ հունիսի 3-ը լինելու է ջրբաժանի օր, գուցե այդ հայտարարությո՞ւնն է մտահոգությունների տեղիք տվել, ի՞նչ ջրբաժանի մասին է խոսքը, ի՞նչ եք անելու այսօր։

- Ջրբաժանի մասին ավելի ճիշտ կլինի՝ Իշխան Սաղաթելյանին հարցնեք, ինքը մեկնաբանի, բայց, ըստ իս, նա այդ մասին հայտարարել է այն համատեքստում, որ այն օրակարգը, որ մենք  արտահերթ նիստով բերելու ենք խորհրդարան, ցանկացած հայ, առանց մտածելու, պարտավոր է դրա տակ ստորագրել, եթե, իհարկե, հայ է։ Այսինքն, ջրբաժան ասելով՝ Իշխան Սաղաթելյանը, իմ պատկերացմամբ, նկատի է ունեցել դա, որ եթե ՔՊ-ի պատգամավորները չգան՝ ստորագրեն, ժողովուրդը պետք է հասկանա, թե ում հետ գործ ունի, որովհետեւ հայտարարության մեր տեքստը հայանպաստ հայտարարություն է։

- Ընդդիմադիր խմբակցություններն անցած ամիսներին մի քանի նման նախագծեր, հայտարարությունների տեքստեր են օրակարգ բերել, որոնք անխտիր մերժվել են իշխանությունների կողմից։ Կարծում եք՝ հանրությունը մինչեւ հիմա չգիտի՞, թե ինչ իշխանության հետ գործ ունի։ 

- Եթե ստատիստիկորեն նայենք, 21 թվականի ընտրություններից հետո սկսել են ավելի շատ հասկանալ, քան մինչ այդ։ Կային մարդիկ, որ դեռ հավատում էին, որ ամեն ինչ լավ է լինելու, որ կատարվածը Փաշինյանի մեղքով չէ եւ այլն։ 21 թվականից հետո ՀՀ քաղաքացիների մեծ մասը հասկացավ, որ խոստումները, որոնք իրեն տվել էին՝ խաղաղ ապրելու, տնտեսապես լավ ապրելու եւ այլն, շարքային քաղաքացին հասկացավ, որ այդ խոստումները սին են, եւ դրանցից ոչ մեկն իրականություն չի դառնում։ Ավելորդ է խոսել, որ չորս տարին բավական էր, որպեսզի երկրում բարենպաստ միջավայր ստեղծեին, անգամ միջին կազմակերպությունները չորս տարվա ընթացքում կարող են ցուցանիշ ցույց տալ՝ աճ կամ անկում։ Պետության պարագլուխ լինելով, բոլոր ռեսուրսներն ունենալով իր ձեռքում՝ կարող էր բավականին գործ անել։ Ես չեմ ուզում հավատալ, որ մեր քաղաքացիները չունեն այնքան բանականություն, որ չեն տեսնում այս ամենը։ Իհարկե, կան քաղաքացիներ, որ չեն պատկերացնում, իսկապես չեն տեսնում։

- Կամ էլ ձեզ չեն վստահում, հարթակին չեն վստահում։

- 2021-ին մեզ 280 հազար քաղաքացի է ձայն տվել, իսկ այսօր ես վստահ եմ, որ շատերը փոշմանել են, որ իշխանությանն են ձայն տվել։ Այդպիսի բազմաթիվ մարդիկ կան Ֆրանսիայի հրապարակում, հուսամ, որ այսօրվա արտահերթի օրակարգ բերած հայտարարությունը շատերի աչքերը կբացի, որովհետեւ, եթե իրապես հայ են, չեն կարող չստորագրել այդ հայտարարության տակ, այնտեղ քաղաքական կոնտեքստ չկա, այնտեղ Հայաստանի բարօրության մասին մտքեր են։

- ՔՊ-ն օրեր առաջ է հայտարարել, որ չի մասնակցելու արտահերթին։ Ի՞նչ է անելու ընդդիմությունը, շարունակելո՞ւ եք նույն մարտավարությամբ ակցիաները, թե՞ ռազմավարություն եք փոխելու։

- Դե, իհարկե, կան քննարկումներ, կան նոր մարտավարություն, նոր ռազմավարություն, այդ մասին չէի ուզենա բարձրաձայնել, ես հույս ունեմ, որ իշխող խմբակցությունն ուշքի կգա, կհասկանա, որ ինքը պարտավոր է գալ, մասնակցել ու քվեարկել այս հայտարարությանը կողմ, որն ի շահ մեր պետության է։

- Դուք գո՞հ եք շարժման տեմպերից, իշխանության տարբեր պաշտոնյաներ հայտարարում են, թե ձեր էլեկտորատի 10-20 տոկոսն էլ չի մասնակցում ձեր հավաքներին ու երթերին։ 

- Գիտեք, ես վստահեցնում եմ, որ իշխանության ասածներն իրականության հետ աղերս չունեն, եթե հետեւեք, կհասկանաք, որ այդպես չէ, թվերը բավական մեծ են լինում։ Բացի այդ, ես կարծում եմ, որ կոնտինգենտը, որը մեզ է ընտրել, գուցե փողոցային պայքարը չեն ընկալում, փողոցային պայքարով չեն պատկերացնում իշխանության հեռացումը։ Չնայած՝ ես չեմ նկատում, որ չեն գալիս, որովհետեւ պարբերաբար փոխվում է հրապարակը, տարբեր մարդիկ են ամեն անգամ գալիս։ Ավելին, իշխանությանն ընտրողներից շատերն էլ են լինում մեր հանրահավաքին, որոնք հիասթափվել են նրանցից։

- Իսկ դուք փողոցային պայքարով իշխանափոխության հնարավորություն տեսնո՞ւմ եք։ Տեսեք՝ մի կողմից ասում եք, որ մեծ զանգվածներ են դուրս գալիս, բայց մյուս կողմից տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չի հեռանում, եւ կարծիք կա, որ ոչ մի պարագայում չի հեռանալու, անգամ եթե 100 հազար մարդ դուրս գա փողոց։ Ինչպե՞ս եք այս իրավիճակից ելքը պատկերացնում։

- Ես հույս ունեմ, որ խելամիտ կգտնվի այդ մարդը գոնե մեկ անգամ եւ պարզապես անցնցում, ազգին նոր փորձությունների չենթարկելով՝ կհեռանա, թույլ կտա, որ գան մարդիկ ու երկիրն այս վիճակից հանեն։ Պարտված ղեկավարը ոչ մի տեղ չի կարող տանել։ Իսկ ինչ նոր ռազմավարություն ու պլաններ կանենք այս իրավիճակից դուրս գալու համար, դրանց մասին կխոսենք ավելի ուշ…

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank