Yerevan, 12.May.2026,
00
:
00
BREAKING


13 հոգեբանական խորամանկություն, որոնք կօգնեն շփման մեջ

LIFE

Մեր կյանքում պատահում է, որ ինչ-որ մեկի հետ չենք կարղանում ընդհանուր լեզու գտնել կամ ընկնում ենք այնպիսի իրավիճակի մեջ, երբ ամաչում ենք ինչ-որ մեկից մի բան հարցնել: Ահա 13 հնարք, որոնց միջոցով կարելի է կարգավորել շփումը:

1. Եթե զրուցակցի պատասխանը ձեզ չբավարարեց. օրինակ, նա ինչ-որ բան չի ասել, ոչ հստակ է արտահայտվել կամ սուտ է խոսել, պետք չէ կրկին հարցնել: Դրա փոխարեն լուռ և ուշադիր նայեք նրա աչքերի մեջ: Այս հնարքը նրան ոչ մի հնարավորություն չի թողնի և կստիպի վերջացնել իր միտքը:

2. Եթե ինչ-որ մեկը բղավում է ձեզ վրա, ջանք գործադրեք և պահպանեք հանգստություն՝ մնալով անկաշկանդ: Բղավողի առաջին ռեակցիան չարությունն է, որը ավելի կաճի ձեր անվրդովվությունից, բայց այն շատ շուտ կանցնի, տեղի տալով հաջորդ ռեակցիային՝մեղավորության զգացողությանը՝ ագրեսիվ պահվածքի համար: Ամենայն հավանականությամբ, հենց գոռացողն է ներողություն խնդրելու:

3. Եթե դուք գիտեք, որ քննադատություն եք լսելու, համարձակություն ունեցեք և նստեք կամ կանգնեք այդ մարդու կողքին: Այդ պարագայում նա կփափկի և նրա կողմից դուրս եկող բացասականը շատ անգամ կքչանա, քան այն դեպքում, եթե դուք ավելի հեռու կանգնեք:

4. Սնունդ ընդունելը մարդու մոտ համադրվում է հանգստության և անվտանգության հետ, քանի որ մենք հաճախ դա անում ենք տանը, հարազատ պատերի մեջ: Հենց դրա համար, եթե դուք շատ եք անհանգստանում, մաստակ ծամեք. դա կխաբի ուղեղին, տպավորություն ստեղծելով, որ դուք սնվում եք, այսինքն՝ կօգնի ձեզ զգալ ավելի վստահ և հանգիստ:

5. Հին և փորձված միջոց, որը ուսանողները օգտագործում են քննությունների ընթացքում․ պատկերացնել, որ դասախոսը ձեր լավ և մտերիմ ընկերն է։ Այդ ժամանակ ավելի հեշտ կլինի պատասխանել և առավել հանգիստ զգալ: Այս հնարքն աշխատում է այլ իրավիճակներում նույնպես, օրինակ, լուրջ զրուցակցի հետ խոսելիս:

6. Եթե շրջապատում բոլորը միանգամից սկսում են ծիծաղել, յուրաքանչյուրը բնազդաբար նայում է նրան, ով իրեն ավելի համակրելի է, ում հետ նա կցանկանար մտերմանալ: Դրա համար հաջող կատակից հետո որսացեք հայացքներ և շատ նոր բան կիմանաք:

600x580

7. Մարդու հետ հանդիպելիս ավելի շատ ուրախություն արտահայտեք նրա նկատմամբ: Օրինակ, ժպտացեք կամ փափուկ և ջերմությամբ արտասանեք նրա անունը, այդ դեպքում դուք ժամանակի ընթացքում կսկսեք նրան վերաբերվել ավելի լավ և հաջորդ անգամ ուրախությունը հանդիպումից կլինի անկեղծ:

8. Եթե ձեր աշխատանքը մարդկանց հետ է, ապա կարելի է այնպես անել, որ իրենք իրենց պահեն ավելի քաղաքավարի և փափուկ: Ձեր հետևում դրեք հայելի, այնպես, որ ձեր զրուցակիցները տեսնեն իրենց արտացոլանքը: Որպես կանոն, հայելիում մենք միշտ փորձում ենք լավ տեսք ունենալ և ժպտալ, այլ ոչ թե լինել ջղային:

9. Եթե դուք ցանկանում եք գրավել ձեզ համակրելի մարդու ուշադրությունը, ուշադիր նայեք որևէ բանի, որը գտնվում հենց նրա ուսերի հետևում: Հենց զգաք, որ բռնացրել եք նրա հայացքը ձեզ վրա, արագ նայեք նրա աչքերի մեջ և թեթև ժպտացեք՝ անշուշտ աշխատող է:

10. Իրականում դուք կարող ենք վերահսկել ձեր սթրեսը: Երբ շատ եք հուզվում, զգացեք, թե որքան խորն եք սկսել շնչել, որքան արագ է սկսել բաբախել ձեր սիրտը և փորձեք ստիպել ձեզ շնչել ավելի հանգիստ ու հավասարեցնել բաբախյունը: Դուք, իրոք, կարող ենք դա անել:

11. Որպեսզի լավ տպավորություն գործեք մարդու վրա առաջին հանդիպումից, նայեք նրա աչքերի մեջ: Տեսողական շփումը տրամադրում է դեպի ձեզ:

12. Դնելով որևէ պահանջ կամ պայման, միանգամից բարձր շեմ սահմանեք: Ամենայն հավանականությամբ, մարդը չի համաձայնվի և կհրաժարվի, բայց հետո ձեր առաջարկած իրական պայմաններին նա անպայման կհամաձայնի:

13. Մարդիկ ձգտում են այնպիսի անձանց մոտ, ովքեր ինքնավստահ են: Դրա համար պարզապես ցույց տվեք, որ հստակ հասկանում եք այն, ինչից խոսում եք:

Մարդու միմիկան ուղղակիորեն կապված է նրա զգացմունքների հետ: Եվ հակառակը, միմիկան կարող է ազդել մարդու ներքին վիճակի վրա: Օգտագործեք այդ հնարավորությունը և ժպտացեք, պարզապես, առանց պատճառի, և մի քանի վայրկյան անց այդ ժպիտը կդառնա իրական և անկեղծ:

LADYNEWS.am

Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunities