Ինչպե՞ս անել, որ ցանկացած բարձրակրունկ կոշիկ հարմար լինի ոտքին
LIFEԱղջիկների գլխավոր խնդիրը բարձրակրունկների վրա երկար մնալ չկարողանալն է: Կոշիկները խանութում հարմար նստում են ոտքին, սակայն բավական է տուն հասնել և նրանցով քայլելը դառնում է գրեթե անհնար:
Այժմ կներկայացնենք մի քանի պարզ միջոցներ կոշիկները ոտքին հարմարեցնելու համար: Առաջին հերթին՝ պետք է նկատի ունենալ, որ բարձրակրունկ կոշիկներ պետք է հագնել 14-16 տարեկանից ոչ շուտ: Մինչ այդ տարիքը աղջիկների ոսկրային և մկանային համակարգերը դեռ ձևավորված չեն: Եթե դրա հետ մեկտեղ նրանք սկսեն սխալ քայլել բարձրակրունկ կոշիկներով, ապա կարող են լուրջ խնդիրներ առաջանալ:
Այժմ այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ քայլել: Սկզբի համար շարժումները մշակեք ոտաբոբիկ: Շատ ճիշտ է, երբ քայլելիս մարդը նախ հենվում է կրունկին, այնուհետ շարժումը սահուն կերպով փոխանցվում է ոտքի բութ մատին, կամ էլ երկրորդ և կամ երրորդ ոսկրին: Աշխատեք լավ մշակել այդ շարժման սահունությունը: Այժմ փորձեք քայլել բարձրակրունկներով: Ձգտեք որքան հնարավոր է թեթե քայլել: Քայլելիս հետևեք, որ ձեր մարմինը դեպի վեր ձգված լինի: Քայլելիս մշտապես ձգած պահեք որովայնի և նստատեղի ճնշամկանները. քայլվածքը կլինի գեղեցիկ, իսկ կենսաբանական առումով՝ ճիշտ: Այդ ժամանակ ցանկացած բարձրակրունկ կոշիկ հարմար կլինի ձեզ:
ԲԱՐՈՄԵՏՐ



