Yerevan, 07.January.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ամեն ինչ հասցրել են փոխհատուցումներիմակարդակի. պարտություն կրած իշխանությունը միայն նորանոր պարտություններ է բերում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանի հետ զրույցում անդրադարձել ենք Արցախի շուրջ առկա մարտահրավերներին, Բերձորը, Ներքին Սուս և Աղավնո գյուղերը թշնամուն հանձնելու փաստին, խոսել նաև հասարակությանն առնչվող մի շարք հարցերի մասին: Թևան Պողոսյանը, անդրադառնալով վերջին զարգացումներին, շեշտեց, որ գործ չունենք պարզապես երեք համայնքային միավոր կորցնելու հետ: «Մենք հանձնեցինք ոչ թե երեք համայնքները, այլ հանձնեցինք միասնության սիմվոլիզմը. չէ՞ որ դա միացում ասվածի ճանապարհն էր: Ժամանակին այդ կյանքի ճանապարհն ազատագրելով՝ մենք ունեցանք ցամաքային կապ, որով կարողանալու էինք հաղթահարել շրջափակումը: Հիմա ոչ միայն պարզապես Բերձորը, Աղավնոն կամ Սուսը, այլ կյանքի ճանապարհն ենք հանձնել, միացման սիմվոլիզմն ենք հանձնել, նշվածի պատմական դերակատարումը, ամբողջ իմաստն ենք հանձնել:Մեծ հաշվով՝ մենք Արցախը նորից տանում ենք դեպի շրջափակում. կյանքի, հաղթանակի ճանապարհը, միասնության սիմվոլիզմը վերացավ, և մի տեսակ զուտ երեք համայնքների մասին խոսելն ավելի շատ մանիպուլ յացիա է դարձել: Մենք ավելի գլոբալ պարտություն ենք կրել, քանի որ պարտություն կրած իշխանությունը միայն նորանոր պարտություններ է բերում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Թ. Պողոսյանը:

Նա շեշտեց՝ ամբողջ Արցախը, Արցախի ամողջ բնակչությունն է վտանգի տակ: Անդրադառնալով հասարակական ընկալումներին՝ Թևան Պողոսյանը մի խնդիր առանձնացրեց. «Ռազմական գործողությունների հետևանքով տեղի են ունեցել պարտություններ, հայրենիքի հանձնում, ինչն ունեցել է իր հետևանքները: Բայց հանրության մեջ շատերը խոսում են ինչ-որ փոխհատուցումների մասին: Մենք հայրենիք կորցնելը հավասարեցնում ենք փոխհատուցման: Օրինակ՝ 25 հազար դոլար տվեցին կամ 250 հազար, 250-ը նորմալ է, իսկ 25-ի դեպքում պետք է բարձրաձայնե՞լ, դժգոհություն հայտնե՞լ: Եթե 250 տային՝ ընդունելի՞ էր լինելու: Խնդիրը հայրենիք կորցնելն է: Այսօրվա գործող իշխանությունների, երևի, այսպես ասած, ամենացավալի «հաջողությունը» հենց այն է, որ ամեն ինչ հասցրել են փոխհատուցումների մակարդակի: Հասել ենք այն կետին, երբ հայրենիքի կորուստը ևս փոխհատուցումների տեսքով է մատուցվում: Այս ամենի հետևանքով անվտանգությունը զրոյանում է, հայրենիքի նոր կորուստներ ենք ունենում, բարոյահոգեբանական ճգնաժամը խորանում է, իսկ պարտություն բերած իշխանությունը իրար հետևից նոր պարտությունների շարան է բերում»:

Խոսելով հասարակության մեջ առկա մեկ այլ երևույթի մասին, ըստ որի, կարծես, շատերի մոտ սովորական դարձավ հայրենիքը մաս-մաս հանձնելը, Թևան Պողոսյանը շեշտեց, որ նվածի արմատներն ավելի խորն են ու գալիս են 1990-ականների սկզբներից:

«Մասնավորապես, երբ իշխանություններն իրենց առջև դրեցին ոչ թե հայկական, ազգային պետականության, ինքնությունների պահպանման ու խորացման նպատակը, այլ պարզապես ասացին, որ կյանքի նպատակը բարեկեցությունն է: Եվ հետզհետե բոլոր ժամանակահատվածներում դա ունեցել է իր դրսևորումը: Ընտրեցինք ժողովրդավարությունը, որպես համակարգ, որը պարունակում է ինչոր ցիկլային ընտրությունների խնդիր: Դրանից հետո եկող յուրաքանչյուր քաղաքական ուժ միայն և միայն շեշտը դնում էր բարեկեցության վրա, սոցիալական կյանքի խնդիրներից, աշխատավարձերից, թոշակներից էր խոսում, բայց ազգային, պետական ինքնության զարգացման վրա ավելի մեծ շեշտ չէր դնում: Պարզապես 2018-ից հետո այսպես դաստիարակված սերունդը, համարելով նաև, որ ազգային ինքնությունը գուցե կեղծ կատեգորիա է, ավելի խորացրեց ու արագացրեց գործընթացը: Հենց այս ամենի արդյունքում էլ ամեն ինչ վերածվում է, ինչպես նշեցի, փոխհատուցումների, սոցիալական արդարության քննարկման, և գաղափարի հիմքում ամենևին հայրենիք կորցնելը չէ: Առաջնայինը թողած՝ երկրորդական, երրորդական, չորրորդական հարցեր ենք քննարկում, ինչից և օգտվում է այսօրվա գործող իշխանությունը՝ ամենը վերածելով փողային ինչ-որ խնդիրների»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, մեր հասարակությունն այսպիսին դարձավ պատմական այնպիսի ժամանակահատվածում, երբ լավ գիտակցելով մեր թուլությունը, հասարակության մեջ ձևավորված այս իրավիճակը՝ աշխարհի ուժեղները և մեր թշնամիները կարողացան օրվա իշխանություններին ծրագրավորել հենց այս ուղղությամբ գնալու համար:

«Իրենք էլ իրենց մասով են մանիպուլացնում, ու մանիպուլ յացիաների այդ դաշտի մեջ կարողանում են հասնել նրան, որ մարդկանց մոտ այլևս հայրենիքի համար պաշտպանությունը ոչ թե սուրբ պարտք է, այլ պարզապես անգամ հնարավորության դաշտ: Հասել ենք մի կետի, երբ մեր հայրենիքի սահմանների, առաջնագծի պաշտպանության հիմքում ևս փողն են դրել. սկսած նրանից, որ պետք է գնանք պրոֆեսիոնալ բանակի, ու այնտեղ բարձր աշխատավարձ կլինի, վերջացրած նրանով, որ ով բանակ չի ուզում գնալ, գումար կարող է տալ: Այս խնդիրներից յուրաքանչյուրն իր հետևանքն է ունենում: Իսրայելի նման պետությունը, որը հարուստ է, այնուամենայնիվ, իր անվտանգության խնդիրը պահում է. բոլոր քաղաքացիներն այնտեղ անխտիր ծառայում են: Շվեյցարիայի նման երկրում ևս 18 տարին լրացած բոլոր տղաները ծառայում են: Իսկ մենք, ունենալով մեր այս աշխարհագրությունը, թշնամիներ, փորձում ենք այլ օրինակներով կամ սխալ քաղաքականությամբ առաջ տանել մեր անվտանգության խնդիրը: Այս տարածաշրջանում, այս լեռների, բլուրների, սարերի ու նման հարևաններով մենք իրավունք չունենք այնպիսի վարքագիծ դրսևորել՝ իբրև թե Ուրուգվայում ենք ապրում: Մենք մեր հայկականը պետք է գտնենք: Պաշտպանելու մեր մոդելները պետք է զարգացնենք, եթե, իհարկե, ցանկանում ենք պետականություն ունենալ: Եթե չենք ցանկանում պետականություն ունենալ, ապա կատարվում է այն, ինչն այսօր ունենք»,-ընդգծեց Թ. Պողոսյանը:

Նրա խոսքով, մենք այսօր պետականության կորստի վտանգի առջև ենք: «Մոնթեն ասում էր՝ «կորցնելով Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը»: Հիմա այդ ճանապարհին ենք, գիրքը բացած՝ վերջին էջը բռնել ու արդեն փորձում ենք շրջել: Ճանապարհներից մեկը գոտիները ձգելու տարբերակով խելքներս գլուխներս հավաքելն է, այդ էջը հետ շրջելը, հետո նորից էջեր հետ շրջելը՝ վերականգնելով ԱՀ տարածքային ամբողջականությունը, ՀՀ տարածքային ամբողջականությունը, հայկական բանակը, հայկական միասնությունը, ձևավորելով ռեսուրսները, նաև գնահատելով նախկինում կատարված սխալների անթույլատրելիությունը: Եթե մենք չգանք ու հասնենք այդ ամենին, պատմության վերջին էջը շրջելու գործընթացն ավարտվելու է, պետականությունը՝ վերանալու: Մեր թշնամիները չեն գալու, ասեն, չէ՞, եկեք ամեն ինչ անենք, Հայաստանն ու հայերը մնան: Մարդիկ ասել են, չէ՞, «հայ ազգից ընդամենը մեկ հոգի պետք է ունենանք, այն էլ՝ թանգարանում»: Ալիևնն ասել է, չէ՞, «ամեն ինչ անելու եմ, որ ամբողջ կյանքում ձեր ճակատին պարտվածի դաջվածքն ունենալով ապրեք», ասել է, չէ՞, «Սյունիքն էլ, Սևանն էլ, Երևանն էլ գալու եմ, վերցնեմ»»,-հավելեց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ թուրքերը միշտ համարել են, որ պետք է ավարտին հասցնեն հայերին բնաջնջելու իրենց գործընթացը:

«Թշնամիները մեզ այդ ամենը բացահայտ են ասել, բայց, կարծես թե, մենք չենք ցանկանում լսել: Մենք պետք է նաև գիտակցենք, որ աշխարհի համակարգերի հիմքում միայն շահեր են, և արժեքներ գոյություն չունեն: Ասում են՝ բա Եվրոպան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, Չինաստանը թույլ կտան՞ այս կամ այն քայլը: Ամեն երկիր իր շահն ունի: Ինչ է, Եվրոպայում չե՞ն գիտակցում, թե Ալիևն ինչ բռնապետ է: Լավ գիտեն, բայց շահերն այլ բան են պահանջում ու ամեն ինչի վրա աչք են փակում՝ լուծելով իրենց խնդիրները: Իսկ մերի մասին միայն մենք պետք է հետաքրքրվենք: Մեր քննարկումները չպետք է լինեն այն մասին, թե այս կամ այն երկիրն ինչու այսպես կամ այնպես արեց, այլ պետք է տեսնենք, թե այդ գործընթացներն ինչպես կարող ենք օգտագործել մեր շահերն առաջ տանելու համար: Պետք է մտածենք, թե ինչ գործիքակազմ, ինչ ռեսուրսներ ունենք մեր շահերն առաջ տանելու համար: Մինչդեռ այսօրվա դրությամբ աշխարհում մնացել է միայն մեկ հայկական ռեսուրս, այն էլ՝ պառակտված: Խոսքը մեր ազգային միասնության մասին է: Տարբերակներից մեկը տարբեր լինելով հանդերձ միասին, ուս ուսի խնդիր լուծելն է, որ կարողանանք մեր ուզածին հասնել: Բայց այսօրվա դրությամբ սոցիալական ցանցերում անգամ այնպիսի տպավորություն է, որ հայը հային ավելի շատ է ատում, քան թշնամիներին, որոնք ընդամենը մեկ տարի առաջ իրենց բարեկամներին ու տղաներին են սպանել: Արդեն Սփյուռքի տարբեր օջախների են կպնում: Ինչ ասեմ՝ դե, եկեք, այդ վերջին՝ ազգային միասնության ռեսուրսն էլ քայքայենք ու տեսնենք, թե թշնամին մեզ քանի օր է տալիս»,-ընդգծեց Թ. Պողոսյանը:

Անդրադառնալով օգոստոսի 31-ին սպասվելիք եռակողմ հանդիպմանն ու այդ ֆոնին Ադրբեջանից ու Թուրքիայից եկող հայտարարություններին՝ Թ. Պողոսյանը նշեց, որ թշնամու նպատակը մեր երկրի ու պետականության վերացումն է:

«Այսօրվա դրությամբ քայլ առ քայլ դրան են տանում: Հենց այս րոպեին պետք է հասկանանք, որ պետք է կանգ առնենք, այլևս ոչ մի բան չպետք է թույլ տրվի: Հակառակը՝ թշնամուն պետք է ասվի՝ տեսեք՝ ոնց ենք շուտով հետ գալու, որ թշնամին հասկանա՝ իր դիմաց մարդ է նստած: Մնացած բոլոր դեպքերում թշնամին քեզ ուտում է, իսկ ախորժակն ուտելիս է բացվում: Է, տվեք, բայց տաս՝ էլի է ուզելու, մատդ տաս, ձեռքդ է տանելու, ձեռք տաս, մարմնիդ կեսն է տանելու: Մեծ հաշվով, սեղանի շուրջ որպես բանակցող պարտվածի նման նստելը և հազարավոր բանավոր համաձայնությունների դաշտ ունենալը նոր խնդիրների է բերելու: Պարտված իշխանությունը նորանոր պարտություններ է բերելու հատկապես այն պատճառով, որ սպասարկում է թշնամիների շահերը: Դրա համար բանակցող պետք է փոխենք: Գիտակցված, ինքնուրույն հենց իրենք պետք է այդ գործընթացը նախաձեռնեն, եթե մեջներն, իհարկե, կա ազգայինը: Իսկ եթե չկա, ոչ ազգային իշխանությունների հետ ինչ խոսենք: Ալիևը ազգային չէ, թշնամական է, բայց եթե ուրիշն էլ է ոչ ազգային, թշնամական, ում ինչ համոզես: Դե այդպես գնացեք, Եվրոպային համոզեք կամ ասեք՝ բռնապետ Ալիևի հետ ի՞նչ գազային պայմանագիր եք ստորագրել: Առաջիկա եռակողմ հանդիպումը որևէ դրական բան չի բերելու, բացի նրանից, որ ծառայելու է հերթական պարտության ամրապնդմանը կամ գալիք պարտությունների ձևավորման գործընթացին»,-եզրափակեց Թ. Պողոսյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

May the Holiday Warm Hearts: Idram and IDBank Support the Children of HeroesBeneficiaries of the "By Your Side" program at IDBankAraratBank Named Large CSR Company of the Year Idram Joins the Fight Against Food Insecurity Ucom’s Renovated Sales and Service Center in Yerevan Mall Reopens 1% idcoin instead of New Year’s suffering: practical tips Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardThe Best Gifts for New Year for Your Loved OnesUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFPIn 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible BankingKindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-Mobility