Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


Առաջին օգնության կանոններ, որոնք յուրաքանչյուրը պետք է իմանա

LIFE

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Ի՞նչ անել նախքան օգնություն ցուցաբերելը։

• Պահպանեք հանգստություն:

• Գնահատեք իրավիճակը:Եթե գտնվում եք վտանգավոր գոտում, ապա պետք է տուժածին հնարավորինս շուտ տեղափոխել ավելի հանգիստ տեղ:Սակայն հաշվի առեք, որ դա միշտ չէ, որ հնարավոր է: Եթե առկա է լուրջ կոտրվածք, ողնաշարի տրավմա, ներքին արյունահոսություն, ապա չի կարելի տեղաշարժել տուժածին նախքան շտապ օգնության ժամանելը:

• Դիմեք օգնության: Ավելի լավ է շտապ օգնություն կանչել և պարզել, որ անհրաժեշտ չէր, քան չկանչել և հանգել ողբերգական հետևանքների։

• Հնարավորության դեպքում կրեք բժշկական մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ:

• Եթե չկան ձեռնոցներ, ապա ախտահանեք ձեռքերը։

Ի՞նչ անել վնասվածքների և կապտուկների դեպքում։

Հիմնականում կապտուկներն անվտանգ են, բայց երբեմն դրանք կարող են լուրջ վնասվածքի մասին վկայել։

Ե՞րբ է հարկավոր շտապ օգնություն կանչել։

• Վնասվածքը կամ կապտուկը տեղակայված են գլխին և ուղեկցվում են հետևյալ ախտանիշներով՝ գլխապտույտ, սրտխառնոց, տեսողական խանգարումներ, թուլություն, աղմուկ ականջներում։

• Որովայնին հասցված հարվածից հետո ի հայտ է եկել կտրուկ ցավ, թուլություն, գունատություն, աղմուկ ականջներում, սառը քրտինք:

• Մեջքին հասցված հարվածից հետո առաջացել է շնչարգելություն, հազ արյունային արտադրությամբ, ձեռքերն ու ոտքերը դժվարությամբ են հնազանդվում։ 

•Հարվածը հասցվել է կրծքավանդակին, և առաջացել են խնդիրներ սրտի բաբախի և շնչառության հետ կապված։

•Վնասվել է վերջույթը, և առաջացել է այտուց, ցավն ուժգին է, անհնար է ծալել վնասված ձեռքը կամ ոտքը:

Ի՞նչ անել նախքան բժշկի ժամանելը:

Հարկավոր է սառը թրջոց դնել այտուցված հատվածի վրա և ապահովել հանգիստ վիճակ։ ի՞նչ անել արյունահոսության դեպքում: Շտապ բժշկական օգնություն է անհրաժեշտ, եթե.

• Արդեն 5 րոպե է, ինչ չեք կարողանում դադարեցնել արյունահոսությունը՝ նույնիսկ վիրակապեր կիրառելու դեպքում, Ձեր կարծիքով արյան ծավալը շատ մեծ է։

• Կասկածում եք, որ առկա է ներքին արյունահոսություն: Դրա ախտանիշներն են՝ թուլություն, գունատություն, կապտած քիթ ու շրթունքներ, սառը քրտինք, աղմուկ ականջներում, ցավ որովայնում, փսխում, սև գույնի կղանք։

•Վերքը խորն է, գտնվում է որովայնի խոռոչում արյունահոսում է:

Ի՞նչ անել մինչ բժշկի ժամանելը։

Նախ և առաջ տուժածի համար հանգիստ վիճակ ապահովեք. ցանկացած շարժում ուժեղացնում է արյան շրջանառությունը, ինչը նշանակում է, որ այն կարող է մեծացնել արյան կորուստը:

• Իդեալական է գտնել այնպիսի դիրք, որի դեպքում վերքը տեղակայված կլինի սրտի մակարդակից բարձր. օրինակ, եթե ոտքը վնասված է, բարձրացրեք այն՝ որևէ առարկայի վրա դնելով։

• Մի լվացեք ուժեղ արյունահոսող վերքը նույնիսկ մաքուր ջրով։ Սա կարող է հանգեցնել սեպսիսի: Փորձեք դադարեցնել արյունահոսությունը՝ հետևելով այս քայլերին.

• Հեռացրեք վերքի մակերեսը ծածկող հագուստը կամ այլ առարկաները, սակայն վերքի մեջ գտվող որևէ առարկա չի կարելի հեռացնել. այդպես ավելի ուժգին կդարձնեք արյունահոսությունը։

•Տեղադրեք ճնշող վիրակապ։ Դա կարող է լինել վիրակապ կամ մաքուր կտոր։ Պարզապես մի քանի անգամ ծալեք այն և ձեռքի ափով ամուր սեղմեք վերքի վրա։ Պահպանեք մշտական ճնշումը մինչև արյունահոսությունը դադարի: Բայց եթե բեկորներ կամ այլ արտառոց առարկաներ կան վերքի մեջ, ապա մի սեղմեք:

•Եթե արյունահոսությունը շարունակվում է, իսկ վերքը գտնվում է վերջույթների վրա, հնարավորության դեպքում կապեք սեղմող գոտի (ժգուտ), որը կարող եք փոխարինել գոտիով, ամուր կտորով կամ հաստ պարանով` կապելով վնասված թևը կամ ոտքը վերքից 7-10 սանտիմետր հեռավորության վրա:

Ի՞նչ անել, եթե վերքի մեջ կան խորը մխրճված բեկորներ կամ որոշ առարկաներ, որոնք խոցել են մաշկն ու հարակից հյուսվածքները:

Նախքան բժշկի ժամանելը՝ ոչ մի դեպքում վերքից մեջից մի փորձեք հանել առարկաները։ Անհրաժեշտության դեպքում տուժածի համար ապահովեք հանգիստ, անշարժ դիրք, տվեք որևէ անզգայացնող միջոց (բացառությամբ այն դեպքերի, երբ տուժել են ստամոքսը կամ գլուխը): Մնացած գործողությունները կախված են այն բանից, թե որ հատվածում է գտնվում վերքը։

• Կրծքավանդակի վրա։

Հնարավորինս շուտ փակեք օդի մուտքը վերքի մեջ ծածկելով այն վիրակապով կամ մաքուր կտորով։ Սառը թրջոցներ դրեք գլխին։

Որովայնի վրա։

• Տուժածին պառկեցրեք մեջքի վրա՝ ծնկները ծալված դիրքով:

•Սեղմող գոտին կապեք գոտկատեղին։

• Վերքի վրա դրեք թաց ասեպտիկ վիրակապ կամ մաքուր կտոր։

•Կիրառեք սառը թրջոցներ որովայնի վրա։

• 5–10 րոպեն մեկ թրջեք տուժածի շուրթերը սառը ջրով։

Ի՞նչ անել, եթե կասկածում եք, որ առկա է կոտրվածք։

Բաց կոտրվածքներն ակնառու են, իսկ փակ կոտրվածքների առկայության մասին կարելի է գուշակել՝ ելնելով ախտանիշներից.

• Սուր ցավ, որը թույլ չի տալիս շարժել տուժած հատվածը։

• Ցավը չափավոր է, բայց տուժած հատվածն ակնհայտորեն թմրում Է։

•Վնասված հատվածում առկա է մեծ կապտուկ կամ այտուց։

•Ակնառու է մարմնի վնասված հատվածի անբնական դիրքը: Ի՞նչ անել նախքան բժշկի ժամանելը:Եթե առկա է արյունահոսություն, փորձեք դադարեցնել այն, ինչպես նաև ապահովել անշարժ դիրք։

Ի՞նչ անել, եթե վնասվել է աչքը։

Աչքերը կարող են վնասվել հարվածից, բեկորներից, կեղտի մեծ մասնիկներից կամ թունավոր գազերից: Նախքան բժշկի ժամանելը հարկավոր է կատարել հետևյալ քայլերը`

• Լվացեք աչքերը մաքուր հոսող ջրով կամ ֆիզ. լուծույթով։

•Հաճախակի թարթեք աչքերը։

•Մի փորձեք հեռացնել աչքի մեջ ներթափանցած առարկաները, մի կիրառեք դեղորայք կամ աչքի համար նախատեսված քսուկներ։

Աղբյուրը

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank