Yerevan, 18.June.2026,
00
:
00
BREAKING


«Արևմտյան տարբերակն անընդունելի է, խաղաղության երաշխիքների հարցը՝ շատ հեղհեղուկ»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի հետ զրույցում վերլուծել ենք Սոչիի եռակողմ հանդիպումը, դրան հաջորդած հայտարարությունը՝ դիտարկելով նաև Արևմուտքի ներգրավվածությունը, առաջարկները հայ-ադրբեջանական բանակցություններում:

«Ռուսական կողմի համար օբյեկտիվորեն ստեղծվել էր մի իրավիճակ, ըստ որի, Արևմուտքի միջնորդությունն արդեն ուղղակիորեն ցույց էր տալիս Ռուսաստանի դերակատարման նվազեցումը: Կարող ենք որպես օրինակ մատնանշել ԵՄ առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին, մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու շուրջ գործընթացները: Այս ամենը վկայում է, որ Ռուսաստանը կա՛մ գործընթացները հնարավորինս արագ պետք է իր միջնորդություն բերի, կա՛մ Արևմուտքին հաջողվում է իր հիմնական նպատակին հասնել, այն է՝ նվազեցնել ՌԴ դերակատարումը տարածաշրջանում կամ ընդհանրապես դուրս բերել ՌԴ-ին: Ու սրանով է պայմանավորված Վլադիմիր Պուտինի՝ Սոչիում հանդիպելու հրավերը: Ու եթե փորձենք հասկանալ, թե ինչի հասավ ռուսական կողմը, ապա առնվազն նվազագույն պլանը հաջողեց իրականացնել: Թե՛ կողմերին, թե՛ մրցակից միջնորդական ձևաչափին՝ հավաքական Արևմուտքին ցույց տվեց, որ կարող է ընդհանուր սեղանի շուրջ նստեցնել կողմերին, ցույց տվեց, որ այդ ձևաչափը դեռ գործում է, որի ներքո հնարավոր է երկու կողմի ստորագրությամբ ընդհանուր փաստաթուղթ ունենալ»,-«Փաստի» հետ զրույցում նշեց փորձագետը:

Նրա խոսքով, մյուս կողմից՝ Մոսկվային շատ ավելի ձեռնտու կլիներ, որ հանդիպման արդյունքում բովանդակային առումով ավելի լուրջ փաստաթուղթ ստորագրվեր, ինչը չհաջողվեց՝ պայմանավորված կողմերի արմատական հակասություններով. «Այդ հակասությունները տեսանելի դարձան նաև մինչ հանդիպումը: Հայկական կողմը որոշակի նախապայմաններ առաջ քաշեց, իսկ արդեն Սոչիում տեսանք Ալիևի կեցվածքը, հայտարարությունները: Պուտինի հետ առանձնազրույցում մի քանի անգամ շեշտեց, որ Արցախի հարցն արդեն լուծվել է, ԼՂ հարց չկա: Այսինքն, հստակ ցույց տվեցին, որ առնվազն այս փուլում ամենակնճռոտ, ամենանուրբ հարցերի շուրջ որևէ կերպ կոմպրոմիսի գնալու պատրաստակամություն առնվազն չունեն: Սա էր պատճառը, որ բովանդակային առումով ավելի լուրջ փաստաթուղթ չեղավ, իսկ ՌԴ նախագահն էլ հայտարարեց, որ որոշ կետեր դուրս են մնացել հայտարարությունից՝ չհրապարակելով, թե խոսքը ինչ կետերի մասին է»:

Թե ինչ ազդեցություն կարող է ունենալ եռակողմ հայտարարությունը, ըստ Հերմինե Մխիթարյանի, կախված է հետագա զարգացումներից: «Իր միջնորդությունը հետ բերելու ռուսական կողմի առաջին քայլն էր սա: Շատ կարևոր էր հայտարարության մեջ հղումը 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի համատեղ հայտարարություններին: Սա շատ կարևոր է այն իմաստով, երբ դիտարկում ենք արևմտյան միջնորդությունը, որի վերջին հայտարարության մեջ նոյեմբերի 9-ի հայտարարությանն ընդհանրապես հղում չկա: Եթե ուզում ենք հասկանալ, թե Սոչիի եռակողմ հայտարարությունը որքանով կարող է արդյունավետ լինել հետագա գործընթացների համար, պետք է փորձենք ուշադրությամբ հետևել այն արձագանքներին, այն քայլերին ու առաջարկներին, որոնք կգան Արևմուտքից, ինչպես նաև Ռուսաստանի հետագա գործողություններին»,-հավելեց նա՝ շեշտելով, որ արդյունավետությունը կախված է նաև կողմերի պատրաստակամությունից:

«Ինչո՞ւ, որովհետև որքան էլ միջնորդը փորձի արդյունք արձանագրելու նպատակ ունենալ, եթե կողմերն այլ տեղ են փնտրում իրենց կոնֆլիկտի լուծումը, այլ մոտեցումներ ունեն, որևէ կերպ վերոնշյալ ձևաչափի ներքո արդյունք ունենալու պատրաստակամություն չունեն և անկեղծ չեն նույն միջնորդի հետ, արդյունք չի կարող լինել: Հիմա մի իրավիճակում ենք, երբ դժվար է գնահատականներ տալ այդ առումով, պարզապես կարող ենք արձանագրել, որ Մոսկվան այլևս լուռ չի հետևում արևմտյան միջնորդությամբ ընթացող գործընթացին, նորից փորձում է հետ բերել իր միջնորդությունը»,-նշեց մեր զրուցակիցը:

Խոսելով հատկապես Արցախի, նաև այն մասին, որ Սոչիի հանդիպման մեջ Արցախը հիշատակվել էր միայն որպես տեղակայման գոտի՝ փորձագետը նշեց. «Չեմ կարծում, որ Սոչիում ընդունված հայտարարությունը որևէ կերպ թույլ կտա ընդհանուր գնահատականներ տալ ՌԴ մոտեցումների մասին: Այդ հայտարարությունը այն հնարավոր փաստաթուղթն էր, որն առկա հակասությունների պայմաններում հաջողվեց Մոսկվային: Այդ տեսանկյունից նշանակություն ուներ և՛ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը, և՛ Ադրբեջանի վերջնագրային տոնը: Իսկ ի՞նչ են անում ՀՀ իշխանությունները: Ըստ էության, համաձայնում են արևմտյան տարբերակին:Մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե ձգտում են խաղաղության և իրենց համար ներկայացված կետերն, ընդհանուր առմամբ, ընդունելի են: Հայտարարում են նաև, որ այսօր ՀՀ-ն Արցախի անվտանգությունն ապահովելու ռեսուրս չունի:

Երբ այս ամբողջը փորձում ենք համադրել, ստանում ենք պատկեր, ըստ որի՝ ՀՀ իշխանությունը պարզապես ձեռքերը լվանում է Արցախից, և Երևանը համաձայն է գնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման՝ առանց Արցախի հարցի: Ավելին, եթե ուշադրություն դարձնենք գաղտնազերծված, մի շարք տելեգրամյան ալիքներով տարածված խաղաղության «վաշինգտոնյան» հնարավոր փաստաթղթին, որի շուրջ ՀՀ ԱԽ քարտուղարը բանակցել է Ալիևի օգնական Հաջիևի հետ, ապա այնտեղ Արցախի հարցի հետ կապված բավականին վտանգավոր մեխանիզմ է դրված: Նշվում է, թե Ադրբեջանը ներկայացուցիչ կնշանակի, հայ համայնքի հետ կբանակցեն, ներքին կարգով խնդիրները կլուծեն: Սա աննկարագրելի լուրջ մարտահրավերներ է բերում Արցախին: Զրոյացնում է Արցախի սուբյեկտայնությունը, լրջագույն մարտահրավեր է արցախահայության ինքնորոշման իրավունքի հետագա իրացման համար, բայց, այդուհանդերձ, ՀՀ իշխանությունները, ըստ էության, համաձայնել են հենց այդ տարբերակին»:

Փորձագետը հիշեցրեց նաև իշխանությունների այն հայտարարությունները, թե Ստեփանակերտի ու Բաքվի միջև ուղիղ քննարկումների ձևաչափ ստեղծելու շուրջ բանակցություններ կան: Զուգահեռ հիշեցրեց նաև Բաքվի ցինիկ արձագանքներն ու այն, որ չեն պատրաստվում Ստեփանակերտի հետ բանակցել. «Այսպիսով, կարող ենք փակված համարել այն շահարկումները, թե իբրև ինչ-որ մեխանիզմ է ստեղծվելու: Մեծ հաշվով, Արևմուտքն առաջարկում է «Արցախ՝ Ադրբեջանի կազմում»: Համաձայնելով այդ առաջարկին ու պնդելով, որ այն մեզ համար լավագույնն է, նշանակում է՝ հրաժարվել Արցախից: Սա է ՀՀ իշխանությունների մոտեցումը, որը որևէ կերպ չէր կարող չարտացոլվել նույն Սոչիում հանդիպման ընթացքում ու դրա արդյունքում ընդունված փաստաթղթի մեջ: Եվ սա այն դեպքում, երբ դիմացի կողմն էլ հստակ այդ դիրքորոշման կրողն ու պահանջողն է»:

Ինչ վերաբերում է ՌԴ շահերին՝ կապված Արցախի հետ, Հ. Մխիթարյանը նկատեց. «Բնականաբար, Արցախի խնդրի օր առաջ լուծումը որևէ կերպ չի բխում ՌԴ շահերից: Այսօր ՌԴ ներկայությունը մեր տարածաշրջանում ապահովվում է 2 հիմնական գործոնի շնորհիվ՝ Արցախյան հարց և Թուրքիայի սպառնալիք՝ Հայաստանի նկատմամբ: Եթե այդ հարցերը լուծվում են, օբյեկտիվ որևէ հիմնավորում չի մնում, թե ՌԴ-ն ինչու պետք է զինված ներկայություն ունենա տարածաշրջանում: Արևմուտքը հենց դրան է ձգտում, ու ՌԴ-ն պետք է փորձի առկախված պահել կարգավիճակի հարցը: Պատահական չէր, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը ասաց՝ կարգավիճակի հարցը պետք է ապագա սերունդներին թողնվի: Ռեալ պոլիտիկի տեսանկյունից սա շատ կարևոր խնդիր է Ռուսաստանի համար»:

Ընդհանուր առմամբ, դիտարկելով ռուսական և արևմտյան կողմի առաջարկներն ու մոդելները, փորձագետը ընդգծեց. «Եթե փորձենք շատ կոպիտ ձևակերպել, այսօր խաղաղության ձևաչափի, հայ-ադրբեջանական բանակցությունների երկու ընտրություն կա՝ արևմտյան և ռուսական: Բայց պետք է հասկանանք՝ ինչու այսօր հենց այս 2 տարբերակն ունենք, և որտեղ է մարտահրավերը, խնդիրը: Ո՛չ արևմտյան, ո՛չ ռուսական առաջարկները մեզ համար լավագույն տարբերակն առաջարկելու միտումով չեն: Սա Արևմուտք-Ռուսաստան առճակատման արտացոլումն է մեր տարածաշրջանում՝ անմիջական հենց մեր խնդիրների վրա, որից մի շարք խնդիրներ ու մարտահրավերներ են բխում: Պետք է հասկանալ, թե կողմերից յուրաքանչյուրն իր առաջարկի ներքո ինչպե՞ս է փորձում առաջ տանել սեփական շահերը: Ըստ այդմ, պետք է փորձենք հասկանալ, թե կողմերից որ մեկի շահերի հետ են համադրելի մեր շահերը: Մյուս կողմից՝ պետք է հասկանալ, թե որևէ կողմին առավելություն տալով՝ ինչ ռիսկեր ենք բերում»:

Հերմինե Մխիթարյանը նշեց, որ եթե անգամ հղում չանենք գաղտնազերծված պայմանագրին ու դրա բովանդակությանը, կան այլ փաստեր, որոնք վկայում են Արևմուտքի դիրքորոշման մասին: «ԱՄՆ կոնգրեսականն Առաջին ալիքի եթերից գրեթե բառացի ասաց, որ Արցախը Ադրբեջանի կազմում պետք է լինի: Իրենց դիրքորոշումն աներկբա հենց դա է: Իրենց նվազագույն պլանն այդ ամենի արդյունքում ՌԴ դերը նվազեցնելն է, առավելագույնը՝ ՌԴ-ին ընդհանրապես տարածաշրջանից դուրս մղելը: Արևմուտքի առաջարկից բխող շահերը հենց սրանք են: Ինչ վերաբերում է ռուսական պլանին, այստեղ, ինչպես նշեցի, տարածաշրջանում ՌԴ ներկայությունն ապահովելն է: ՌԴ-ն 44-օրյա պատրազմից հետո միանձնյա ստանձնեց միջնորդական առաքելությունը, բայց հետագայում ուկրաինական ճգնաժամի հետևանքով ՌԴ-ի ուշադրության մեծ մասը այդ կողմ ուղղվեց: Արդյունքում Արևմուտքի համար ՌԴ դերակատարումը նվազեցնելու հնարավորություն ստեղծվեց»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ՌԴ համար չափազանց կարևոր է, որ կոմունիկացիաների, դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացները իր միջնորդությամբ լինեն:

«Ի՞նչ պետք է անի այս իրավիճակում Հայաստանը: Եթե անգամ մի կողմ դնենք դաշնակցային պարտավորությունները, դրանցից բխող պատշաճ կեցվածքը, այսօր հանրայնացվող թեզերի ու շահերի տեսանկյունից մեզ համար որևէ կերպ չի կարող ընդունելի լինել արևմտյան տարբերակը: Դա կնշանակի հրաժարվել Արցախից ու Արևմուտքի միջնորդությամբ խաղաղության հասնել, բայց անգամ խաղաղության երաշխիքների հարցն է շատ հեղհեղուկ: Մենք հրաժարվում ենք Արցախից, փոխարենը որևէ շոշափելի արդյունք չենք ստանում, որովհետև Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է իր տարածքային նկրտումների մասին նաև Երևանի նկատմամբ: Չափազանց մեծ հարց է, թե Արևմուտքը որքանով է կարողանալու երաշխավորել այդ խաղաղությունը: Այս տեսանկյունից ՌԴ շահերը շատ ավելի համադրելի են մեր շահերի հետ: Մյուս կարևոր հանգամանքը դաշնակցային պարտավորություններն են, անվտանգային համակարգի հետ կապված հարցերը, որոնք ուղղակիորեն կապված են ՌԴ-ի հետ: Մեզ անընդհատ փորձում են ցույց տալ, թե անվտանգության արտաքին բաղադրիչի հետ խնդիր ունենք, թե «մենք չենք ՀԱՊԿ-ից գնում», այլ «ՀԱՊԿ-ն է ՀՀ-ից գնում»:

Դեռ 2018-ից ՀԱՊԿ-ի իմիջին հարվածելու հայտնի փորձերով փորձում են հանրության մեջ ընկալումներ ստեղծել, որ անվտանգության առումով ևս մեր կապերը ՌԴ-ի հետ վստահելի չեն: Մինչդեռ շատ կարևոր է հասկանալ այլընտրանքը, որը պարզապես չկա: Այո, խնդիրներ կան, բայց այս պարագայում միակողմանիորեն սլաքներն ուղղել ու ասել, թե դիմացի կողմն է մեղավոր, անվտանգությունը չի ապահովում, նախ՝ ազնիվ չէ, երկրորդ՝ այդպես մեր առաջ դրած խնդիրները որևէ կերպ չեն լուծվում: Պետք է այլընտրանք առաջարկվի, նոր այդ հարցերը բարձրաձայնվեն: Այս տեսանկյունից դեպի Արևմուտք ուղղություն փոխելը, արևմտյան պլանին տուրք տալն ազնիվ ու ճիշտ չէ: Իշխանությունների խնդիրն է հնարավորինս ճիշտ դիրքորոշվել ստեղծված իրավիճակում, մի բան, որ ինչպես ցույց են տալիս, որևէ կերպ չեն պատրաստվում անել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance