Ինչ անել առողջ ու գեղեցիկ աչքեր ունենալու համար
LIFEShabat.am-ը գրում է.
Առանց պարկիկների, մուգ շրջանակների և կնճիռների աչքեր ցանկանում են ունենալ բոլորը: Այդպիսի արդյունքի հասնելու համար պետք է հետևել որոշ կանոնների: Արդյունքը նկատելի կլինի մեկ շաբաթ անց:
ճիշտ սնունդ
Որպեսզի աչքերն առողջ լինեն և գեղեցիկ տեսք ունենան, անհրաժեշտ է ընդունել A,В, С և D վիտամիններ: Պետք է հաճախ օգտագործեք հնդկացորենի և վարսակի շիլա, պանիր, սերուցք, թթվասեր, թարմ խոզի միս, կաղամբ, լոբի, կանաչ ոլոռ:
Վարժություններ
Աչքերի մկանների ակտիվ աշխատանքն օգնում է պահպանել և լավացնել
տեսողությունը, իսկ հայացքը դառնում է ավելի արտահայտիչ: Սրանք կոչվում են երիտասարդացնող վարժություններ, որոնք պետք է անել ամեն օր:
- Կկոցեք, ապա բացեք աչքերը: Վարժությունը կրկնեք 6-7 անգամ:
- Նայեք ուղիղ դիմացը, առանց գլուխր պտտեցնելու հայացքն ուղղեք աջ: Այդպես պահեք3 վայրկյան:
- Միևնույն դիրքից հայացքն ուղղեք ներքև, ձախ և վերև: Այնուհետև մոտ 1 րոպե հանգստացեք և վարժությունն արեք արդեն հակառակ ուղղությամր՝ ձախ, վերև, աջ, ներքև: Վարժությունը կրկնեք 3 անգամ:
1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference
3
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds



