Յուրահատուկ այս միջավայրի ստեղծումը Տաթևում Ռուբեն Վարդանյանի հերթական և կարևոր ներդրումն է մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող անկյունում․ Մեսրոպ Առաքելյան
BLOG«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Տաթև համայնքում բացվել է համայնքային կենտրոնը, որը ուսուցման նոր մշակույթ ու հնարավորություններ կընձեռնի համայնքի գյուղերի բնակիչներին։ Այն կուսակցության նախընտրական կարևոր ծրագրերից է։
Հալիձոր գյուղում բացված կենտրոնը ստեղծվել եւ գործելու է՝ հիմք ընդունելով Դիլիջանի համայնքային կենտրոնի (Dilijan Community Center) հաջող մոդելն ու փորձը։
Ինչպես Դիլիջանի, այնպես էլ այս կենտրոնի իրականացումը շնորհիվ «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամի է։
Յուրահատուկ այս միջավայրի ստեղծումը Տաթևում Ռուբեն Վարդանյանի հերթական և կարևոր ներդրումն է մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող անկյունում․ նպատակն էլ՝ որակյալ կրթության և ստեղծագործ միջավայրի ապահովման շնորհիվ Տաթևը հզոր ներուժով համայնք դարձնելն է։
Համայնքային կենտրոնում առանձնահատուկ ուշադրություն կդարձվեն տարիքային տարբեր խմբերի համար նախատեսված կրթական ծրագրերին, որոնք ներառելու են դասընթացներ, մասնագիտական ուսուցումներ, ինչպես նաեւ առօրյա կյանքում անհրաժեշտ հմտությունների դասավանդում։
Կենտրոնը դառնալու է նաև համայնքի բնակիչների հանդիպումների, շփումների, գաղափարների քննարկման, տարատիպ ցուցահանդեսների, համերգների և այլ միջոցառումների կազմակերպման վայր։
Կենտրոնի բացմանը մասնակցել է նաև Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը։
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



