Yerevan, 04.December.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նավահանգստայի՞ն, թե՞ բեռնակիրների համար նախատեսված խմիչք․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անգլիայում ամենահայտնի դասական անգլիական գարեջուրը թերևս Porter-ն է: Եվ ոչ միայն այնտեղ: Գարեջրի շատ սիրահարների համար այն շարունակում է մնալ անգլիական գարեջրագործության ավանդույթների խորհրդանիշներից մեկը: Փորթերն իսկապես եզակի երևույթ է անգլիական մշակույթում: Իսկ ի՞նչ պատմություն ունի այն։ Այսպիսով, Լոնդոն, 18-րդ դարի սկիզբ: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքն արդեն գերբնակեցված արդյունաբերական մեգապոլիս էր։ Ինչպես այն ժամանակվա շատ խոշոր քաղաքներում, Լոնդոնում նույնպես մաքուր ջրի պակաս կար։ Այն շատ բարձր էր գնահատվում, և ոչ ոք դրանից շատ չէր խմում։ Եվ իսկապես, ինչու խմել, երբ կա համեղ էյլը, և նույնիսկ ավելի էժան գնով:

Հենց այդ արագ զարգացող քաղաքում, որտեղ պատրաստվում էր սկսվել արդյունաբերական հեղափոխությունը, ծնվեց «Պորտեր» գարեջուրը։ Այդ ըմպելիքի գաղտնիքներից մեկն այն է, որ հստակ հայտնի չէ, թե ով է առաջին անգամ պատրաստել այն, և որտեղ է դա տեղի ունեցել: Անգամ հայտնի չէ, թե ինչպիսին էր դրա նախնական համը։ Այդ հարցի վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրություններ են եղել, բայց դրանք միայն հանգեցրել են նրան, որ ի հայտ են եկել մի շարք վարկածներ, որոնցից մի քանիսն ավելի շատ լեգենդի են նման։ Ամենահավանական տարբերակը, որին հավատարիմ է մնում ոլորտի փորձագետների մեծ մասը, այն է, որ «Պորտերի» առաջացումը կարելի է բացատրել զուտ տնտեսական պատճառներով։

Պարզապես լոնդոնյան գարեջրագործները ցանկացել են էլ ավելի էժան դարձնել դասական էյլերը: Ենթադրվում է, որ Պորտեր գարեջրի բոլոր բնորոշ գծերն ի սկզբանե նախատեսված են եղել խմիչքի ցածր որակը թաքցնելու համար: Մուգ, գրեթե սև գույնը անհնարին էր դարձնում տեսնել, որ խմիչքը իրականում պղտոր է: Դե, իսկ բոված ածիկի դառնությունը քողարկում էր ըմպելիքի համային թերությունները։ «Պորտերի» գյուտարարի դերի ամենահավանական թեկնածուներից մեկը Ռալֆ Հարվուդն է։ Սակայն նրա մասին քիչ բան է հայտնի։ Միայն հայտնի է, որ նա եղել է գարեջրի գործարանի սեփականատեր, որը գտնվում էր շուկայի հարևանությամբ։

Ի դեպ, դրա հետ է կապված ըմպելիքի անվան ծագման վարկածներից մեկը։ «Porter» բառը անգլերենից թարգմանվում է որպես «բեռնակիր»: Ենթադրվում է, որ շուկայի և նավահանգստի բեռնակիրներն էլ եղել են «Պորտեր» գարեջրի առաջին երկրպագուները: Երկրորդ տարբերակում ասվում է, որ անունը գալիս է անգլերեն «port» բառից։ Այդ բառը թարգմանելն անիմաստ է. եվրոպական շատ լեզուներով դա նույն բանն է նշանակում՝ նավահանգիստ: Երկրորդ վարկածի համաձայն, հենց նավահանգստի աշխատողներն են առաջինը գնահատել այդ ալկոհոլային խմիչքը։ Այսօր այլևս հնարավոր չէ իմանալ, թե ինչ համ ուներ 18-րդ դարի «Պորտերը»։ Կարևորը, որ 300 տարվա ընթացքում այն բավականին երկար ճանապարհ է անցել՝ հասարակության ցածր խավերի համար էժան խմիչքից դառնալով մինչև լոնդոնյան դասական գարեջուր։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
“The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBank