Ինչպես համեղ եւ արագ նիհարել
LIFEԱմանորյա տոնախմբություններին բոլորն էլ ավելորդ կիլոգրամներ հավաքում են, եւ հիմա իսկական ժամանակն է դրանցից ազատվելու։ Իսկ ինչպես անել, որ նիհարելը արագ ստացվի եւ համեղ։
1, Եթե համեղ կերուխումներից հետո կտրուկ անցնեք խստագույն դիետայի, օրգանիզմը դա իբրեւ պատիժ կդիտի եւ կսկսի հավաքել ճարպը։
Դրա համար այս անցումային շրջանում պետք է «խաբել» օրգանիզմը՝ ճարպոտ սնունդը փոխարինելով ավելի թեթեւ, բայց ոչ պակաս համեղ մթերքով։ Օրինակ՝ անյուղ կաթնամթերքով, ցիտրուսներով, թարմ բանջարեղենով։
Նախաճաշ՝ անյուղ կաթ կամ յոգուրտ՝ վարսակի շիլայով, փոքրիկ կտոր սեւ հաց եւ անյուղ պանիր՝ մեկ բաժակ նարնջի հյութով։
Ճաշ՝ 150-200 գրամ խաշած տավարի կամ հավի միս՝ վայրի բրինձով կամ հնդկաձավարով։
Ընթրիք՝ Հավի կրծքամիս՝ բանջարեղենով, թեթեւ աղցան։
2, Դիետոլոգները պնդում են, որ մթերքներ կան, որոնք նվազեցնում են քաղցի զգացումը։
Կերեք դրանք ուտելուց 20 րոպե առաջ, եւ կխուսափեք շատ ուտելուց։ Այդպիսի մթերքներից են պոմիդորը, ռեհանը եւ անանասը։
3, Աղը հսկողության տակ պահեք։
Իրականում տոներին հավաքած քաշի մեծ մասը ոչ թե ճարպ է, այլ հեղուկ։ Դրա համար անհրաժեշտ է քչացնել աղի օգտագործումն ու առատ հեղուկ օգտագործել, ինչպես նաեւ մթերքներ, որոնք հեղուկն օրգանիզմից հանում են։ Դրանք են՝ Սեւ թեյ, ջուր, նուռ, սպանախ, նեխուր, բրյուսելյան կաղամբ։
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership



