Yerevan, 25.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ջերմուկում իրական խուճապ էր, չգիտեինք՝ որ կողմ գնանք. սեպտեմբերյան ագրեսիայի 2-րդ տարելիցն է

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Սեպտեմբերի 12-ի գիշերը լարվածություն կար, լսել էինք, որ ադրբեջանական զորքի ակտիվ տեղաշարժ կա։ Զանգեցի տղայիս, ասաց՝ «մամա, ամեն ինչ կարգին ա, հեռախոսով նման բաներ մի հարցրու, լսում են»։ Ու քանի որ ինքը դիրքերում էր, ես շատ էի անհանգստանում։ Այդ օրը Երևանում ապրող տղաս եկավ, ինքն էլ ասաց, որ լսել է՝ «Ջերմուկի ուղղությամբ լարվածություն կա»»,-MediaHub-ին պատմում է ջերմուկցի Կարինե Հարությունյանը։ 

Ու քանի որ խոսակցությունները տարածվել էին դեռ ցերեկը, արդեն ուշ գիշերին, իր խոսքով՝ դժվարանում էր շնչել. «Նման զգացողություն երբևէ չեմ ունեցել, բայց այդ օրը զգում էի, ինչ որ բան է կատարվելու, ու կատարվեց»։

2 տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի գիշերը Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսում Հայաստանի արևելյան սահմանների՝ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ, որը տևում է 2 օր։

«Ջերմուկում իրական խուճապ էր, չգիտեինք՝ որ կողմ գնալ, ինչպես պատսպարվել, խփում էին նաև քաղաքի վրա։ Նման տեսարաններ ես տեսել եմ միայն ֆիլմերում։ Մեծ տղաս հեռախոսազանգերին չէր պատասխանում, փոքր տղաս իր մեքենայով ինձ, հարսիս ու 2 թոռներիս տարհանեց քաղաքից, գնացինք Գնդեվազ, բայց հասկացանք, որ այնտեղ ևս մարդիկ խուճապի մեջ են։ Ու քանի որ գնալով պատերազմն ավելի էր թեժանում, որոշեցինք գնալ Երևան։ Ճանապարհի կեսից ասացի՝ իմ կյանքը կարևոր չի, տղաս դիրքերում է, ես հետ դառնամ դուք գնացեք։ Այդ օրը մնացինք Վայքում, լուսադեմին տղաս զանգեց, ասաց՝ «ես լավ եմ, դուք գնացեք Երևան»»,-հիշում է Կարինեն։ 

Սեպտեմբերի 12-ի գիշերը ջերմուկցի կնոջ համար ամենածանրն էր։ Ասում է, որ Վայք ու Եղեգնաձոր քաղաքներն ընդունել են Ջերմուկի, Կապանի և Գորիսի  շրջանների հազարավոր բնակիչների, որոնք տարհանվել են անվտանգության նկատառումներից ելնելով։ 

Կրակը դադարել է սեպտեմբերի 14-ի երեկոյան։ Ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմի մարդկային  կորուստներն են 207 զոհ, 20-ից ավելի գերևարվածներ և 293 վիրավոր։ Սա պաշտոնական թվերն են: Բացի այդ, հայկական կողմը կորցրել է տասնյակ հեկտարներով տարածքներ, ինչպես նաև բազմաթիվ բնակավայրերում բնակֆոնդի ու ենթակառուցվածքների ավերածություններ են։ 

Երկօրյա մարտերի սկիզբը դրվել էր 2021 թվականի մայիսի 12-ին, երբ  Ադրբեջանի զինված ուժերը մեծաքանակ զինվորականներով և զինտեխնիկայով հատել են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը Սյունիքի մարզի Սև Լճի, ապա նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ բնակավայրերի տեղամասերում, գրավել Հայաստանից մոտ 41 քառակուսի կիլոմետր տարածք։ Եվրախորհրդարանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից երկուսը՝ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան կոչ են արել Ադրբեջանին դուրս բերել իր զորքերը միջազգայնորեն ճանաչված հայկական տարածքներից, սակայն, Ադրբեջանը մինչ օրս ոչ միայն հետ չի քաշել իր զորքը, այլև ամեն անգամ առիթը բաց չի թողնում սպառնալ նոր պատերազմով։

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts