Yerevan, 05.December.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թել Ավիվի երկինքը, որերորդ օրն է, կարմիր է․ հայերը լքում են Իսրայելը

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մերձավոր Արևելքում իրավիճակը գնալով բարդանում է: Չնայած որ Իսրայելն է հիմնականում հարվածներ հասցնում Լիբանանին, սակայն, Իսրայելում իրավիճակը նույնպես բարդ է, կան շրջաններ, որոնք ևս հարվածի տակ են, այստեղ պարբերաբար օդային տագնապի ազդանշանն է միանում: Իսրայելի բնակչությունը, այդ թվում և հայ համայնքի ներկայացուցիչներից շատերը մտածում են արտագաղթելու մասին․․․

MediaHub-ի հետ զրույցում Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչ Ալիկ Հակոբյանը նշեց, որ բնակելի շենքերին, տներին կից կան հաստ բետոնից պատրաստված թաքստոցներ, որոնք ձայնամեկուսացված են, իսրայելցիները դրանք անվանում են մադան։ Հայ համայնքի ներկայացուցիչներից շատերը դրանց մասին անգամ չգիտեին մինչ պատերազմական իրադարձությունների սկսվելը։

«Երեխաս շատ վախեցած է, ապրելով թե՛ Երևանում, թե՛ Կանադայում այդպիսի ձայներ չէինք լսել, անհանգստացած ենք երեխայի համար.... մտածում ենք արդեն հետ վերադառնալ Հայաստան»,– նշեց նա: 

Ըստ նրա՝ այս ամենը կառավարությունների կռիվ է, պետություն պետություն իրար դեմ են տրամադրված, իսկ արդյունքում, ինչպես միշտ, տուժում է ժողովուրդը՝ թե՛ Իսրայելի, թե՛ Լիբանանի, թե՛ տարածաշրջանի։

«Թել Ավիվի երկինքը որերորդ օրն է կարմիր է, պայթյունների ձայները սարսափելի են, հակաօդային պաշտպանության համակարգերը, որ աշխատում են, մարդիկ դրանցից ավելի են վախենում, քանի որ չգիտեն` այդ պահին իրենց վրա են կրակում, թե իրենք են կրակում թշնամուն։ Մերձավոր Արևելքը ճգնաժամի մեջ է»,– նշեց նա։ 

Նշենք, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, թե՛ Իսրայելում, թե՛ Լիբանանում հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ մտածում են արտագաղթելու մասին, Բեյրութում արդեն իսկ արտագաղթը նկատելի է, շատերը ծրագրում են վերադառնալ Հայաստան։

Հիշեցնենք, իսրայելական ավիացիան սեպտեմբերի 23-ից հարյուրավոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային հատվածներին: Այս գիշեր Իսրայելն ավիահարված է հասցրել Բեյրութի Կոլա թաղամասին, որտեղ հիմնականում քրիստոնյա և սուննի բնակչություն է: Շաբաթ օրը հայտնի դարձավ, որ իսրայելական բանակը պաշտոնապես հաստատել է Բեյրութին հասցված հարվածից հետո «Հըզբոլլահ» առաջնորդ Հասսան Նասրալլահի մահը։ Երեկ երեկոյան Բեյրութի կենտրոնում Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների` բազմահարկ շենքի թիրախային հարվածի հետևանքով սպանվել է Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի ռազմական թևի ղեկավար Իմադ Ուդան։ Լիբանանի վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ գաղթականների թիվը կարող է հասնել 1 միլիոնի, իսկ այժմ գաղթականների թիվը արդեն հատել է 110.000-ը։

Մարիաննա Արամյան

IDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community