Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Իրանը հակահարված կհասցնի՞ Իսրայելին. մեկնաբանում է իրանագետը

ANALYSIS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Եթե Իսրայելը ցանկանար, կարող էր գոնե փորձ կատարել ավելի լուրջ վնաս հասցնելու Իրանին, սակայն ակնհայտ է, որ փորձ էլ չի կատարվել, քանի որ հիմնականում հեռահար հրթիռներ են օգտագործվել։ Սա ցույց է տալիս, որ գործողություն անելու լուրջ տրամադրվածություն չի եղել»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց իրանագետ Նվեր Դավթյանը՝ խոսելով այն մասին, որ վաղ առավոտյան Իսրայելը հարվածել է Իրանի ռազմական օբյեկտներին։

«Բայց նաև պետք է հաշվի առնել որոշակի տեխնիկական խնդիրներ. ինչքանով կարող էր Իսրայելը հաղթահարել դրանք՝ հաշվի առնելով, որ արդեն մեկ տարի է՝ գտնվում է պատերազմական վիճակում»,–հավելեց իրանագետը։

Խոսելով իսրայելական հարվածների հետևանքով Իրանի կրած վնասների մասին, Նվեր Դավթյանը նշեց.

 «Ըստ հրապարակված կադրերի և տարածված տեղեկության, Թեհրանի հատվածում և հարակից շրջաններում թիրախավորված են եղել գործարաններ, և Թեհրանի միջազգային օդանավակայանի լանդշաֆտում գտնվող տարածքը։ Ըստ նախնական տեղեկությունների, նպատակ է եղել ոչնչացնել որոշ պաշտպանական ռազմական օբյեկտներ, բայց իրանական ՀՕՊ–ը աշխատել է, դրա արդյունավետությունն արձանագրվել է անգամ որոշ իսրայելական վերլուծական կենտրոնների կողմից։ Նույնիսկ կան տեղեկություններ, որ քննադատվում է այդ գործողության կա՛մ անհաջող, կա՛մ անվանական գործողության տպավորություն թողնող ընթացքը։ Այդ առումով պետք է համարել, որ վնասները շատ մեծ չեն։ Իրանը պաշտոնական հաղորդագրության մեջ նշել է, որ երկու զոհ կա ռազմական անձնակազմից, և կան նաև տեխնիկական վնասներ»։

Իրանագետի խոսքով, իսրայելական ընդդիմադիր ուժերը քննադատել են գործողության անհաջող ընթացքը, սակայն հնարավոր է, որ Իսրայելի նպատակը Իրանի ՀՕՊ–ի աշխատանքի արդյունավետությունը ստուգելն էր։ Նրա խոսքով, գործողության արդյունքում պարզվել է, որ  ՀՕՊ–ի արդյունավետությունը միջինից գուցե ավելի բարձր է եղել։

«Մեկ այլ հանգամանք ևս՝ Իրանը զգուշացրել էր, որ ինչպիսի վնաս Իսրայելը հասցնի Իրանին, նույն պատասխանն էլ կստանա։ Այսինքն եթե փորձ կատարվեր Իրանի միջուկային կամ նավթային օբյեկտներին վնաս հացնել, ապա ակնկալվում էր Իրանի կողմից ավելի լուրջ հակահարված։ Բացառված չէ, որ հենց այդ հակահարվածից խուսափելու համար Իսրայելը իր գործողություններում սահմանափակվել է այսքանով»,–ասաց Նվեր Դավթյանը։

Հարցին, թե արդյո՞ք Իրանը հակահարված կհասցնի Իսրայելին, իրանագետը պատասխանեց.

«Կարծում եմ՝ շատ հարցեր կախված են Լիբանանում և Գազայում Իսրայելի գործողություններից։ Այն, որ իրանական կողմը հայտարարել է՝ ՄԱԿ–ի 51-րդ հոդվածի համաձայն իրավունք ունի պատասխանելու իր տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգության համար, դա հստակ է, բայց նաև այլ հայտարարություններ են եղել, կոչեր, որ Իսրայելը պետք է դադարեցնի իր գործողությունները Գազայի և Լիբանանի հատվածում։ Այսինքն կան ակնկալիքներ, որ սրանով պետք է սահամանփակվի, և Գազայի ու Լիբանանի հատվածում գան որոշակի ընդհանրության։ Գուցե սա կարողանա որոշակիորեն զսպել լարվածության աճը։

Բացի այդ, Իրանի պատասխանելու հնարավորությունները բոլորին միանշանակ հայտնի են, և Իրանը իր կարողությունները, զսպող ուժի հնարավորությունները ցույց տալու կարիք այս պահին չունի։ Ինչ ուներ ցույց տալու, ժամանակին ցույց է տվել»։

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium Cards