Yerevan, 31.May.2026,
00
:
00
BREAKING


Ովքեր զրկվեցին ծառայողական մեքենաներից

ANALYSIS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

civilnet.am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ծառայողական մեքենաների կրճատման գործընթացի արդյունքում մինչ այս պահը պետական մարմինների մեքենաների թիվը նվազել է առնվազն 38 տոկոսով։ Այս մասին ասված է վարչապետի աշխատակազմի՝ ՍիվիլՆեթին տված գրավոր պատասխանում։

Վարչապետի աշխատակազմից ՍիվիլՆեթին տրամադրած տվյալների համաձայն՝ պետական մի շարք մարմիններում ծառայողական մեքենաների թիվը 891-ից կդառնա 547։ Տրամադրված պատասխանում տվյալներ առկա չեն ներքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության ու ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում ծառայողական մեքենաների կրճատման մասին։

Որոշ նախարարություններում կատարված կրճատումներից երևում է, որ միայն նախարարներին սպասարկող ծառայողական մեքենաները կշարունակեն մնալ։ Այսպես, արտաքին գործերի նախարարությունում 15 ծառայողական մեքենաներից կմնա մեկը։ Մեկական ծառայողական մեքենաներ կմնան արդարադատության, առողջապահության, էկոնոմիկայի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, շրջակա միջավայրի, ֆինանսների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններում։

Վարչապետի աշխատակազմում 40 մեքենայից կմնա 13-ը։ Նախագահի աշխատակազմի մեքենաները կիսով չափ կկրճատվեն, կմնա 6-ը։ Կտրուկ կկրճատվի Ազգային ժողովի ծառայողական մեքենաների թիվը՝ 41 մեքենայից կմնա 9-ը։

Դատախազը կմնա առանց ծառայողական մեքենայի

Ըստ վարչապետի աշխատակազմից ստացված տեղեկատվության՝ դատախազությանը սպասարկող բոլոր 67 ծառայողական մեքենաները կկրճատվեն։ Սրանից հետևում է, որ գլխավոր դատախազը ծառայողական մեքենա չի ունենա։

Փոխարենն ավելացել են Քննչական կոմիտեի ծառայողական մեքենաները։ Նախկին սահմանաչափը 91 մեքենա էր, իսկ նորը՝ 93: Կրճատվել են նաև Հակակոռուպցիոն կոմիտեի 15 մեքենաները, նոր սահմանաչափով կոմիտեն կունենա 5 մեքենա։

Մարզպետարանների մեքենաները

Մարզպետարանների ծառայողական մեքենաների կրճատման հարցում միասնական քաղաքականություն, կարծես թե, չկա։ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզպետարաններում 4 ծառայողականներից կմնա մեկը` մարզպետին սպասարկելու համար։ Մինչդեռ, Արմավիրի մարզպետարանում մեքենա չի կրճատվի, իսկ Շիրակում ծառայողական մեքենաների թիվը մեկով ավելացել է։

Պետեկամուտների կոմիտեի մեքենաները կկրճատվեն 67 տոկոսով, կոմիտեն կունենա 96 մեքենա։ Կադաստրի կոմիտեի 15 մեքենաներից կմնա 3-ը, քաղաքաշինության կոմիտեի մեքենաները կավելանան մեկով։

Ծառայողական մեքենաների կրճատումներ են կատարվել նաև դատական համակարգում։ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների հաշվեկշռում գտնվող 33 մեքենայից կմնա 10-ը։ Մինչ այս կրճատումները Սահմանադրական դատարանին սպասարկել է 13 ծառայողական մեքենա։ Կրճատումներից հետո ՍԴ-ին կմնա երեք մեքենա։ Նոր կարգավորումներից հետո ծառայողական մեքենաներ չեն ունենա պետական արարողակարգի ծառայությունը, զբոսաշրջության կոմիտեն, բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, պետական գույքի կառավարման կոմիտեն, քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

Այնուհանդերձ, ծառայողական մեքենաների մասով ամբողջական պատկեր հնարավոր չէ ունենալ, քանի դեռ ներկայացված չեն ՊՆ-ի, ԱԱԾ-ի, ներքին գործերի նախարարության, արտաքին հետախուզական ծառայության, անվտանգության խորհրդի, Կենտրոնական բանկի ծառայողական մեքենաների սահմանաչափերը։ Վարչապետի աշխատակազմը սա համարել է պետական գաղտնիք։ Տեղեկություններ չկան նաև պետական ՓԲԸ-ների, ԲԲԸ-ների, ՊՈԱԿ-ների ու հիմնադրամների մեքենաների կրճատումների մասին։

Վարչապետի աշխատակազմից տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2018-ին հանրային մարմինների հաշվեկշռում եղել է 1 224 մեքենա, իսկ այժմ մնացել է 547-ը։ «Գործընթացը շարունակվում է, հնարավոր են որոշ ոչ էական փոփոխություններ»,- նշված է պատասխանում։

Նոյեմբերի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ ծառայողական մեքենաները կրճատելու է կացնային մեթոդով։ Հստակեցնող հարցին, թե ավտոպարկի քանի՞ տոկոսն է կրճատվելու, նա հաստատել էր, որ կրճատվելու է 70-90 տոկոսը»։

 Հետևեք մեզ՝ այստեղ

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield