Yerevan, 18.July.2026,
00
:
00
BREAKING


Բաքուն Արևմտյան հարթակում հայտնվելու հենակետ է պատրաստում․ փորձագետ

ANALYSIS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրանա-թուրքա-ադրբեջանական տեղեկատվական պատերազմ՝ հստակ նպատակներով․ իրանական լրատվամիջոցներով հակաթուրքական ու հակաադրբեջանական վերջին հրապարակումները փորձագետները բացատրում են Բաքվի կողմից ազդեցության գոտիներն ընդգծելու մղումներով։ Սա միակ ուղղությունը չէ, որ Ադրբեջանը փորձում է իր ազդեցությունը տարածել, կամ նախադրյալներ ստեղծել հետագա քայլերի համար։ Բաքուն շահարկում է նաև Ակտաուի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման հարցը։

Դիվանագիտական տրամպլին՝ ապագայում քայլերի մանևրներ ապահովելու համար․ Թեհրանի ու Մոսկվայի նկատմամբ Բաքվի վերջին շրջանում դրսևորվող վարքագիծը այսպես է բնութագրում քաղաքագետ Արա Պողոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում։ Բանն այն է, որ ադրբեջանական լրատվամիջոցները, խեղաթյուրելով Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայի հայտարարությունը՝ Թուրքիայում իրանական բեռնատարների խնդրով պայմանավորված, ներկայացնում են, թե իբր խոսքը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին է։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը ստիպված կրկին հստակեցրել է ասելիքը, շեշտելով, որ խոսքը վերաբերում է Թուրքիայի հետ սահմանին իրանական բեռնատարների վառելիքի խնդրին։ Իրանի ԱԳՆ խոսնակը նշում է, որ հաշվի առնելով Իրանի և Թուրքիայի հարևանությունը և երթուղիներով բեռնափոխադրումների հարցի կարևորությունը, փորձ է արվում ինչ-որ կերպ լուծել այդ խնդիրը։ Եվ ըստ նրա, հավանաբար, մոտ ապագայում Իրանից պատվիրակություն կմեկնի Թուրքիա, հարցը մանրամասն քննարկելու համար։

Քաղաքագետ Արա Պողոսյան․ «Ակնհայտ է, որ խոսքը իրանական բեռնատարների մասին է՝ հազարից ավելի, որ մնացել են Թուրքիա-Նախիջևան սահմանի Սադարակի անցակետում, և պատահական չէ, որ ադրբեջանական, թուրքական լրատվամիջոցները սկսեցին հատուկ շեշտադրմամբ ներկայացնել, որ խոսքը այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքի» թեմայով Թուրքիայում քննարկման մասին է։ Եվ տպավորություն էր, որ սրանով նրանք նաև փորձում են իրանական կողմին հասկացնել, որ այն խնդիրը, որը առաջացել է Թուրքիայի և Նախիջևանի սահմանին իրանական բեռնատարների հետ, դա նաև կապ ունի ահա այդ խնդրի հետ և, եթե Իրանը ցանկանում է լուծել այդ խնդիրը, պետք է որոշակիորեն մեղմի նաև դիրքորոշումը այսպես կոչված «միջանցքի» հարցում»։

Իրանի ԱԳՆ խոսնակը, կանխելով իր խոսքի թյուր մեկնաբանությունները, հստակեցրել է նաև, որ Իրանի դիրքորոշումը Հարավային Կովկասում մնում է անփոփոխ, և որ Թեհրանը ողջունում է կապուղիների ապաշրջափակման հարցում համագործակցության ընդլայնումը, սակայն ընդգծում է ևս մեկ անգամ, որ պետք է հարգել երկրների ինքնիշխանության իրավունքը։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր ալիքում, անդրադառնալով թուրք-ադրբեջանա-իրանական հաղորդագրություններին, գրում է, որ իրանական տելեգրամյան շատ ալիքներում հակաթուրքական և հակաադրբեջանական արշավ է՝ պայմանավորված Թուրքիայում իրանական բեռնատարների համար ստեղծված վառելիքային ճգնաժամով և Աստարայի մաքսակետից Ադրբեջան մտած իրանական բեռնատարների դեմ կազմակերպված, իրանագետի ձևակերպմամբ՝ վանդալիզմով։

«Նշված բեռնատարների վարորդները մեծամասամբ թյուրքախոս ատրպատականցիներ են, որոնք նվաստացուցիչ վերաբերմունքի են արժանանում, այսպես կոչված, «համաթյուրքական եղբայրության» և, իբր, ճնշումների ենթարկվող «հարավային ադրբեջանցիների» մասին օրնիբուն բարբաջող Բաքվի բարբարոսական և էրդողանական վարչախմբերի ներկայացուցիչների կողմից միայն այն բանի համար, որ իրանցիներ են։ Առաջին հայացքից այս ոչ այնքան մեծ թվացող դրվագները ի ցույց են դնում նշված վարչախմբերի նաև երեսպաշտ բնույթը՝ պայթեցնելով այն քարոզչական փուչիկը, թե, իբր, կա «համաթյուրքական եղբայրություն» կամ «եղբայրական հարավային ադրբեջանցիներ»։

Քաղաքագետ Արա Պողոսյանի պարզաբանմամբ՝ խնդիրը ոչ թե տեխնիկական է, այլ աշխարհաքաղաքական, այն է՝ Բաքուն փորձում է սեղմել Իրանի շուրջ օղակը և ցույց տալ, որ շահերի գոտի ունի։ Նույնը Բաքուն փորձում է ցույց տալ նաև Մոսկվային։ Քաղաքագետը սրանով է պայմանավորում Ալիևի հայտարարությունը Ակտակուի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին։ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ աղետի մեղավորը Ռուսաստանն է, և  ինքը պահանջում է՝ պատժել պատասխանատուներին․

«Նախ՝ ցանկանում է ցույց տալ ռուսական կողմին, որ ինքը ունի որոշակի շահերի գոտի և ամեն կերպ պատրաստ է անկախորեն, առանց Ռուսաստանից կախվածության, պաշտպանելու իր սեփական շահերը։ Միևնույն ժամանակ փորձում է ցույց տալ Արևմուտքին, որ Ադրբեջանը այնքան էլ ռուսական ճամբարում չէ, և որ Ադրբեջանը ունի ինքնուրույն, պետական, սուվերեն շահեր, որոնք պատրաստ է պաշտպանել, այդ թվում նաև ՌԴ-ից։ Սա մի տեսակ ապահովագրում է ապագայում Արևմտյան ճամբարի կողմում իր լինելը, որպեսզի ինքը միանշանակորեն չընկալվի որպես պրոռուսական ճամբարի պետություն»։

Ըստ քաղաքագետի, Բաքուն փորձում է նախադրյալներ ստեղծել, որպեսզի ցանկացած պահի կարողանա ապահովագրել իր հայտնվելը արևմտյան հարթակում։

Սրան զուգահեռ Իրանը խորացնում է համագործակցությունը Մոսկվայի հետ։ Ռուս-իրանական սպասվող համաձայնագիրը, որը նախատեսվում է ստորագրել հունվարի 17-ին, ըստ Իրանի ԱԳՆ ներկայացուցչի, ներառելու է նաև պաշտպանության և անվտանգության հարցեր։

Քաղաքագետ Արա Պողոսյան․ «Նախորդ տարվա, հատկապես, վերջնահանգրվանին, իրանական և ռուսական դիրքորոշումների որոշակի հակասություններ կային, հատկապես Հարավային Կովկասի մասով, որտեղ նաև իրանական կողմից հաճախ էին հայտարարում, որ Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները Հարավային Կովկասում, մասնավորապես, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններում, որոշակիորեն հակասում են միմյանց։ Ենթադրվում է, որ այժմ ռուս-իրանական որոշակի լոյալ մոտեցումներ են ձևավորվել Հարավային Կովկասի շուրջ, ինչն էլ և հնարավորություն է տվել կնքելու այս ռազմական անվտանգային համաձայնագիրը»։

Քաղաքագետի համոզմամբ, Սիրիայից հետո կրճատվել է Իրանի ազդեցության շրջանակը, ինչն էլ ստիպում է Թեհրանին վերագծել իր պաշտպանական ու անվտանգային շրջանակը, և հենց դրանով է պայմանավորված ռուս-իրանական համաձայնագրի կնքումը։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026