Yerevan, 10.January.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


2025-ի առաջին պրեմիերան և կարմիր գորգը. «Կինոմոսկվա»-ում կայացավ Փարաջանովի մասին պատմող ֆիլմի երևանյան պրեմիերան

CULTURE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ՝ հունվարի 9-ին, «Կինոմոսկվա»-ում կայացավ ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով - Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմի երևանյան պրեմիերան, որին ներկա էր նաև Tert.am Life-ը:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Վենետիկի փառատոնի շրջանակներում:

Ֆիլմի հերոսներն են՝ ռեժիսորներ Ատոմ Էգոյանը, Էմիր Կուստուրիցան, Թարսեմ Սինխը, դերասանուհի Չուլպան Խամատովան, կինոքննադատ Ժոել Շապրոնը, ռեժիսոր Ալի Խամրայեվը, Լորա Գուերրա (Թ. Գուերրայի կինը), ակադեմիկոս Լևոն Աբրահամյանը, ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը:  Ֆիլմի հեղինակների խոսքով՝ ֆիլմի 10-րդ հերոսը հենց Սերգեյ Փարաջանովն է:

«Ես շատ դիստրուկտիվ վիճակում վերադարձա Հայաստան 2020 թվականի դեպքերից հետո և օթևան գտա Փարաջանովի թանգարանում: Ամեն ինչ շատ հանկարծակի եղավ:

Չնայած նրան, որ շատ եմ եղել թանգարանում, այդ օրը ինչ-որ մի բան տեղի ունեցավ ու ես հասկացա, որ այդ մարդը նույնիսկ Սովետի տարիներին, երբ եղել է բանտում, ինքը ստեղծագործել է, այսինքն իր ընտրությունը չի եղել կործանումը:

Իր ընտրությունը եղել է արարելն ու այդ արարչական իր աշխատանքով նա հաղթեց բոլոր ռեժիմներին, հաղթեց ինքն իրեն, իր ներսի ագրեսիան, որը կարող էր ձևավորվել, բայց չձևավորվեց»,- պրեմիերայից առաջ անկեղծացավ ռեժիսորը:

Նա նշեց, որ ֆիլմը Փարաջանովի կյանքի մասին չէ, այլ հեղինակի տեսակետն է:

«Այն հատկանիշներից մեկը, որն ինձ մոտեցրեց Փարաջանովին, այն էր, որ նա ազատ էր, Սովետի ժամանակ այնպիսի բաներ էր խոսում, հաստատ իմանալով, որ իրեն տանելու եմ բանտ:

 Վենետիկում ինձ հարց տվեցին՝ այս ֆիլմը, որ նկարել ես, հիմա դու Մոսկվա այլևս չե՞ս գնա: Ինչու՞ չեմ գնա, ի՞նչ եմ արել, կգնամ:

Ինձ թվում է, որ, եթե Փարաջանովն ապրեր այսօր, ինքը կլիներ նույնը, ոչինչ հաստատ չէր փոխվի, կվարվեր նույն կերպ ու կխոսեր ազատ»,- նշեց Զառա Ջյանը:

Սերգեյ Փարաջանովի ընկերը՝ ակադեմիկոս Լևոն Աբրահամյանն, ով ֆիլմի հերոսներից մեկն է, մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր նույնիսկ նրանք, ովքեր նրան չեն հասկանում կամ հավանում, ձևացնում են, որ հավանում են:

«Արդեն իրենով պարծենում է աշխարհը: Նա ինձ ապացուցեց, որ անկախ ամեն ինչից, անգամ ամենածանր վիճակում, միշտ պետք է մարդ մնալ»,- ընդգծեց Լևոն Աբրահամյանը:

Ավելի վաղ անդրադարձել էինք, որ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով - Ս. Փարաջանով» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել էր Վենետիկում:

Հավելենք, որ Ֆիլմն արդեն հասանելի է Երևանի կինոթատրոններում:

Հեղինակ՝ Անի Մնացականյան

May the Holiday Warm Hearts: Idram and IDBank Support the Children of HeroesBeneficiaries of the "By Your Side" program at IDBankAraratBank Named Large CSR Company of the Year Idram Joins the Fight Against Food Insecurity Ucom’s Renovated Sales and Service Center in Yerevan Mall Reopens 1% idcoin instead of New Year’s suffering: practical tips Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardThe Best Gifts for New Year for Your Loved OnesUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFPIn 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible BankingKindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-Mobility