Yerevan, 15.January.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Եթե քո շրջապատը ասում է՝ դու ամենաճիշտն ես, մի պահ գալիս է, որ դու էլ ես դրան հավատում. Աղազարյանը՝ Փաշինյանի մասին

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի դիրքորոշումը շատ ճիշտ է եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցությունից հեռացած ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Հարցին՝ պետք է դո՞ւրս գալ ՀԱՊԿ-ից, նա պատասխանեց. «Այն, ինչ որ արվում է հիմա, ճիշտ է: Թե դուրս կգանք, թե չէ, ես չգիտեմ, կամ երբ դուրս կգանք: Բայց այն, որ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտականությունները, բնականաբար, ռեակցիաները պետք է լինի այդպիսին: Բայց ՀԱՊԿ-ից բացի մենք ունենք ռազմավարական դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, այդտեղ ՞ինչ ենք անելու»,-ասաց նա:

Խոսելով ներքին քաղաքականության մասին, Հովիկ Աղազարյանն ասաց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է տրվի ընդդիմությանը, Հաշվեքնիչ պալատը՝ եւս: «Այսինքն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կառավարող ուժը պետք է ունենա մեկ անդամ, մնացածը պետք է լինեն ընդդիմության նշանակած մարդիկ: Ոչ թե Ազգային ժողովը նրանց հաստատի, այլ պետք է տալ ընդդիմությանը, իրենք ում կնշանակեն՝ թող նշանակեն։ Եվ նախագահն էլ է լինում ընդդիմության ներկայացուցիչը։ Այդ դեպքում այդ հանձնաժողովը դառնում է ընդդիմության ձեռքին գործիք, որպեսզի նաեւ իշխանական շրջանակներում հայտնաբերի կոռուպցիոն դրսևորումները, ի ցույց դնի աշխարհին և հայ ժողովրդին, ասի՝ տեսեք, ընտրել եք այս քաղաքական ուժին, իրենց մոտ կան այս կոռուպցիոն դրսևորումները, հետևաբար իրենք փիսն են, մյուս անգամ մեզ կընտրեք:

Մյուս կողմից կառավարող ուժի ներկայացուցիչները իրենց ախորժակները շատ անգամ զսպում են:

Բայց եթե դու գալիս ես իշխանության և այդ հանձնաժողովը վերցնում ես քո ձեռքը, միգուցե դու ես օգտագործում դա որպես գործիք, որ քո կողմնակիցների առաջ կանաչ լույս,ես վառում, մյուսներին՝ կարմիր լույս: Եթե դու ուզում ես կոռուպցիայի դեմ պայքարել, և կոռուպցիայի կանխագահման հանձնաժողովը քոնն է, դու անկեղծ չես»,-ասաց նա՝ հավելելով, որ այս դրույթը որեւէ կուսակցության ծրագրում չկա:

Աղազարյանը նկատեց, որ իշխանության մեջ իրեն անհանգստացրել է այն հանգամանքը, որ այն մարդիկ՝  պատգամավորներ, նախարարներ, վարչության անդամներ, որոնք իրենց վրա պիտի պատասխանատվություն վերցնեին այս կամ այն հարցի հետ կապված, իրենց դիրքերից նահանջել են և ամեն ինչը թողել են վարչապետի վրա. «Վարչապետը հիմա, ուզած, թե չուզած, բոլոր որոշումները գրեթե ինքն է կայացնում, ամբողջ պատասխանատվությունն ընկել է իր վրա, իսկ մի մարդ չի կարող միշտ ճիշտ լինել։ Երբ որ ողջ պատասխանատվությունը իր վրա է, ինքը մի հատ սխալ թույլ կտա ինչ-որ ժամանակահատվածում, և սխալը կարող է լինի ճակատագրական: Ես շատ պայքարել եմ դրա դեմ, որպեսզի այդ բանը տեղի չունենա, բայց չհաջողեցի:

Յուրաքանչյուր մարդու մոտ սաղմնային վիճակում կան բոլոր որակները՝ հրեշի, դիկտատրի, հերոսի, դավաճանի: Հիմա, եթե քո շրջապատը միշտ ասում է, որ դու ամենաճիշտն ես, մի պահ գալիս է, որ դու էլ ես հավատում, որ դու արդեն ամենաճիշտն ես, և շատ ես կարևորում այն հանգամանքը, որ դու ծնվել ես, և եթե դու ծնված չլինեիր, ո՞նց կլիներ այս ազգի վիճակը»,-ասաց նա:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Ameriabank Raises $200 Million from IFC, Marking the Largest Transaction by IFC ever with a Financial Institution in ArmeniaUcom Receives the International ISO 37001 Standard to Prevent, Detect and Address Bribery May the Holiday Warm Hearts: Idram and IDBank Support the Children of HeroesBeneficiaries of the "By Your Side" program at IDBankAraratBank Named Large CSR Company of the Year Idram Joins the Fight Against Food Insecurity Ucom’s Renovated Sales and Service Center in Yerevan Mall Reopens 1% idcoin instead of New Year’s suffering: practical tips Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardThe Best Gifts for New Year for Your Loved OnesUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFPIn 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible BankingKindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and Idram