Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիան ավելի բարձր արդյուքններ է խոստանում

SPORT

Հայաստանի հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիան փետրվարի 9-ին նախագահության նիստ է գումարել: Ֆեդերացիայի նախագահ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը  ներկայացրել է 2015թ. ընթացքում իրականացված ծրագրերն ու տարվա գործունեության հաշվետվությունը: Մասնավորապես,  հեծանվա յին մարզաձեւերի ֆեդերացիայի 2015 թվականի մարզական եւ զանգվածային միջոցառումների ծրագրով նախատեսվել և մեծահասակների, երիտասարդների ու  պատանիների համար կայացել են մի շարք հանրապետական առաջնություններ՝ խճուղային և հեծանվահրապարակային մարզաձևերով: Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիան աննախադեպ արդյունքներով մասնակցել է նաև եվրոպական և աշխարհի առաջնությունների՝ Եվրոպական առաջին խաղեր, հեծանվահրապարակի՝ Եվրոպայի երիտասարդական առաջնություն, հեծանվահրապարակի աշխարհի երիտասարդական առաջնություն, Եվրոպայի պատանեկան ամառայն օլիմպիական փառատոն:

«Մեր Էդգար Ստեփանյանը անցյալ տարվա ընթացքում նախ նվաճել է երիտասարդների՝ Եվրոպայի չեմպիոնիկոչումըապա դարձել աշխարհի փոխչեմպիոնՀայաստանցի ոչ մի այլ մարզիկ 2015 թվականի ընթացքում նմանարդյունք չի գրանցելԸնդ որումսա մարզաձևի առաջին ոսկե մեդալն էր Հայստանի ամբողջ մարզականպատմության ընթացքում (ներառյալ խորհրդային ժամանակաշրջանըԵվրոպայի առաջնությունից».- հայտարարել էֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ֆեդերացիայից, մեր մարզիկները մասնակցել են Աստանայում կայացած աշխարհի, Աթենքում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնություններին, Լեհաստանում, Մոսկվայում, Իրանում կազմակերպված միջազգային մրցաշարերին, պատանեկան փառատոնին, Համահայկական խաղերին, կազմակերպվել են անհրաժեշտ ուսումնամարզական հավաքներ: Հեծանվային մարզաձևի մասսայականության առումով հատկապես կարեւորվել է սեպտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովի հետ համատեղ կազմակերպված՝ Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձին նվիրված &l aquo;Անկախ սերունդ, առողջ սերունդ» նշանաբանով «ԱԺ նախագահի գավաթ» մասսայական հեծանվավազքը, որին մասնակցել են ինչպես սիրողական, այնպես էլ՝ պրոֆեսիոնալ հեծանվորդներ: 

Ֆեդերացիան կարողացել է կատարել պետական  պատվերն ամբողջությամբ եւ անգամ գերակատարել: Նախատեսված 6 միջոցառումների փոխարեն իրականացվել են 11-ը: Ոչ պետական ներդրումների շնորհիվ ֆեդերացիայի բյուջեն 2015թ. կազմել է 17 միլիոն դրամ, որը ներդրվել է մարզաձևի զարգացման ամենահրատապ ուղղություններով:

Արման Սահակյանը վստահեցրել է մասնակիցներին, որ թիմը չի բավարարվի ձեռք բերածով և համառ ու տքնաջան աշխատանքի շնորհիվ կկարողանան հասնել ավելի մեծ արդյունքների:

Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահության նիստը եզրափակվել է ընտրություններով. ֆեդերացիայի փոխնախագահներ են ընտրվել Աշոտ Խաչատրյանն ու Մարտին Շարբաթյանը, պատասխանատու քարտուղար՝ Վահագն Թուխարյանը: Ընտրվել են նաև ֆեդերացիայում գործող հանձնաժողովների նախագահները:

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced