Yerevan, 26.February.2026,
00
:
00
BREAKING


Օգնության կրճատում, կուտակված պարտքեր. ինչպե՞ս են Արցախից բռնի տեղահանվածները գոյատևում Հայաստանում

VIDEO

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 



Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները  սոցիալական աջակցության մեխանիզմների ներդրում են պահանջում, որոնք հաշվի կառնեն իրենց իրական կարիքները և հնարավորոթյուն կտան գոնե բնակարանային ծախսերը հոգալ։

Արցախից բռնի տեղահանված Վարդիթեր Հակոբյանի ընտանիքը դժվարին վիճակում է։ Միայնակ կինը դպրոցական տարիքի երեք երեխա է մեծացնում։ Պետական ​​օգնության չափը կազմում է 90 հազար դրամ, մինչդեռ միայն ամսական վարձը 130 հազար դրամ է։

«Եթե բնակարանատերը չմտներ մեր դրության մեջ, մենք վաղուց անօթևան կլինեինք՝ հաշվի առնելով կուտակված պարտքի չափը»,- նշել է կինը։

Հակոբյանի երեխաները, որոնք չեն կարողանում լուծել նույնիսկ տարրական կենցաղային խնդիրները, զրկված են արտադասարանական խմբակներին մասնակցելու հնարավորությունից։

Արցախից բռնի տեղահանվելուց հետո ընտանիքը լուրջ դժվարությունների է հանդիպել և ստիպված է եղել վաճառել իրենց ոսկե զարդերի մի մասը, իսկ մնացածը գրավ դնել։ Ընտանիքը հայտնվել է անելանելի վիճակում։

«Ես բացարձակապես ոչինչ չունեմ։ Եթե աջակցություն չստանանք, ստիպված կլինենք ապրել փողոցում՝ վրաններում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է կինը։

Նույնքան դժվարին իրավիճակի առջև է կանգնած նաև Ասկերանի շրջանի Իվանյան գյուղից բռնի տեղահանված վեց հոգանոց Մոսիսյանների ընտանիքը։

Նրանք բոլորը կարողացել են մեկ ավտոմեքենայով մի կերպ Երևան հասնել։

Ընտանիքը բաղկացած է տարեց տատիկից, նրա 74-ամյա հիվանդ ամուսնուց, հաշմանդամի սայլակին գամված որդուց, երկու թոռներից և հարսից՝ ընտանիքի միակ աշխատունակ անդամից։ Սակայն նա չի կարողանում համապատասխան աշխատանք գտնել, քանի որ պետք է հոգ տանի հիվանդ ամուսնու մասին։

Սկզբում նրանք կարողացել են լուծել իրենց խնդիրները՝ վաճառելով իրենց ոսկե զարդերը, սակայն հիմա ընտանիքը ապրուստի միջոց չունի։ Մինչդեռ նրանց կացարանի ամսական վարձավճարը կազմում է 150 հազար դրամ։ Միակ հույսը կենսաթոշակն է։

Հակոբյանների վեց հոգանոց ընտանիքը ևս կանգնած է գլխավերևում տանիքը կորցնելու վտանգի առջև։ Միայն մեկ անդամ է աշխատում և վաստակում է ընդամենը 180 հազար դրամ, որը բավարար չէ բնակարանի վարձը, կոմունալ ծառայությունները և առօրյա ծախսերը հոգալու համար: Ընտանիքը երկու երեխայի համար պետությունից ընդամենը 60 հազար դրամ նպաստ է ստանում: Նրանք այլ եկամտի աղբյուրներ չունեն։

Ընտանիքի հայրը հիշեցրեց, որ Արցախից տեղահանված քաղաքացիները մեկուկես տարի չեն ստացել 40 հազար դրամ + 10 հազար դրամ օգնությունը, որը նախկինում օգտագործվում էր բնակարանային ծախսերը հոգալու համար։

Այս ընտանիքների նման, արցախցի հազարավոր այլ ընտանիքներ նույնպես ապրում են պարտքերի մեջ և առանց պայծառ ապագայի հույսի: Նրանց համար կայուն սոցիալական աջակցությունը շքեղություն չէ, այլ փոքր աջակցություն, որը նրանց հնարավվորություն կտա խուսափել փողոցում հայտնվելուց։

Ըստ Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի՝ տարածաշրջանից բռնի տեղահանված արցախցի քաղաքացիների համար նախատեսված բնակարանային ծրագիրը, որը Հայաստանում իրականացվում է երկու տարի, անարդյունավետ է։ «Պետք է երկարաժամկետ լուծում գտնվի, քանի որ արցախցի 20-30 հազար ընտանիքներից միայն 2000-ն է ապահովվել բնակարանով։ Դա հատկանշական է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է նա։

Հետևեք մեզ՝ այստեղ

“My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care Center