Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի շուրջ նոր օրակարգ․ ինչի է ցանկանում հասնել Ադրբեջանը

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադրբեջանը շարունակում է ընդլայնել Հայաստանի նկատմամբ իր քաղաքական պահանջների շրջանակը՝ խաղաղության գործընթացին զուգահեռ առաջ բերելով նոր պայմաններ։ Մինչ պաշտոնական Երևանը վերջին տարիներին «խաղաղության օրակարգը» ներկայացնում էր որպես տարածաշրջանային կայունության հասնելու հիմնական ուղի, Բաքուն, ըստ բազմաթիվ գնահատականների, օգտվում է ստեղծված իրավիճակից՝ բանակցային սեղանին ավելացնելով նոր հարցեր։ Դրանց թվում նշվում են սահմանազատման գործընթացը, անկլավների թեման, Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը, ինչպես նաև Հայաստանում ադրբեջանցիների հնարավոր վերադարձի հարցը։

Վերջին թեման արդեն ակտիվորեն ներկայացվում է նաև միջազգային հարթակներում։ Ադրբեջանի իշխանությունների աջակցությամբ գործող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը տարբեր ձևաչափերով փորձում է միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել այս հարցին։ Կազմակերպությունը հանդիպումներ է անցկացրել օտարերկրյա պատվիրակությունների հետ, քննարկումներ կազմակերպել ԱՄՆ Կոնգրեսում, ինչպես նաև դիմումներ է ներկայացրել ՄԱԿ-ի անդամ պետություններին։ Այդ փաստաթղթերում, ըստ հրապարակված տեղեկությունների, կոչ է արվում միջազգային կառույցներին աջակցել Հայաստանում ադրբեջանցիների «անվտանգ և կոլեկտիվ վերադարձի» գաղափարին՝ միաժամանակ բարձրացնելով նրանց իրավունքների երաշխավորման հարցը։

Քննադատները նշում են, որ այդ փաստաթղթերում ներառված են նաև պատմական գնահատականներ, որոնք հայկական կողմը կտրականապես չի ընդունում։ Խոսքը վերաբերում է տարբեր ժամանակաշրջանների իրադարձություններին, որոնց վերաբերյալ Ադրբեջանը ներկայացնում է իր մեկնաբանությունները։ Հայկական փորձագիտական շրջանակները, իր հերթին, հիշեցնում են հայ բնակչության բռնի տեղահանությունների և բռնությունների մասին՝ Բաքվում, Սումգայիթում, Նախիջևանում և Արցախում, ընդգծելով, որ պատմական գործընթացները չեն կարող ներկայացվել միակողմանի մեկնաբանություններով։

Քննարկումների առարկա է դարձել նաև այն, որ Հայաստանում բնակված ադրբեջանցիների հեռանալու հանգամանքների վերաբերյալ երկու երկրներում հնչում են արմատապես տարբեր գնահատականներ։ Նույնը վերաբերում է մշակութային ժառանգության պահպանման թեմային, որտեղ կողմերը շարունակում են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել։

Հայաստանի ներքաղաքական դաշտում ևս այս հարցը դարձել է ակտիվ քննարկման թեմա։ Իշխանության ներկայացուցիչները նախկինում քննադատել էին Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» դաշինքի հայտարարությունները՝ Հայաստանում շուրջ 300 հազար ադրբեջանցիների հնարավոր վերաբնակեցման վերաբերյալ՝ դրանք որակելով որպես անհիմն մտահոգություններ։ Սակայն այդ թեմայի միջազգային հարթակներում շրջանառությունը ընդդիմադիր շրջանակները ներկայացնում են որպես իրենց բարձրաձայնած մտավախությունների հիմնավորում։

Միաժամանակ վարչապետը նախկինում հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից նման պահանջների ակտիվացումը պայմանավորված է Արցախի բնակչության վերադարձի թեմայի շուրջ հնչող հայտարարություններով։ Սակայն ընդդիմադիր շրջանակները պնդում են, որ «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» ստեղծվել է դեռևս տասնամյակներ առաջ, և այդ հանգամանքը, իրենց համոզմամբ, վկայում է, որ Բաքվի ռազմավարությունն ունի ավելի վաղ ձևավորված հիմքեր։

Թեև պաշտոնական Երևանը ներկայում հայտարարում է, որ չի ընդունում Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման որևէ ծրագիր, ընդդիմախոսները նշում են, որ նախկինում հնչած տարբեր հայտարարությունները հասարակության մի մասի մոտ հարցեր են առաջացնում այդ դիրքորոշման հետևողականության վերաբերյալ։

Քննադատների գնահատմամբ՝ եթե նման սցենար երբևէ փորձ արվի կյանքի կոչել, այն կարող է առաջացնել Հայաստանի համար լուրջ անվտանգային, քաղաքական և իրավական մարտահրավերներ։ Նրանց կարծիքով՝ ցանկացած լարված իրավիճակ կարող է օգտագործվել արտաքին ճնշումների կամ միջամտության հիմնավորման համար։

Բացի այդ, ընդդիմադիր շրջանակները պնդում են, որ նման գործընթացը կարող է առաջ բերել լեզվական, կրթական, կրոնական և քաղաքական ներկայացվածության վերաբերյալ լրացուցիչ պահանջներ, որոնք, իրենց համոզմամբ, կազդեն Հայաստանի պետական համակարգի և ինքնիշխանության վրա։

Այսպիսով, ընդդիմադիր քաղաքական ուժերը շարունակում են պնդել, որ այն հարցերը, որոնց մասին ամիսներ շարունակ բարձրաձայնել են Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստան» դաշինքը, աստիճանաբար հայտնվում են միջազգային քննարկումների օրակարգում։ Նրանց կարծիքով՝ մինչ իշխանությունները փորձում են նվազեցնել այդ մտահոգությունների նշանակությունը, Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն առաջ մղել իր երկարաժամկետ քաղաքական նպատակները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ՝ այստեղ

Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference