Yerevan, 08.November.2026,
00
:
00
BREAKING

Աննա Ծատուրյանն առաջին հայուհին է, ով բարձրացավ Լենինի գագաթ

CULTURE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայ լեռնագնացության պատմության մեջ նոր կարևոր էջ է բացվել. Աննա Ծատուրյանը դարձել է առաջին հայուհին, ով նվաճել է Լենինի գագաթը (7134 մ)։ Past.am-ը զրուցել է Աննայի հետ՝ պարզելու, թե ինչպես է ծնվել այս երազանքը, ինչ փորձությունների միջով է անցել և ինչ զգացողություններ է ունեցել աշխարհի ամենահայտնի յոթհազարանոցներից մեկի գագաթին կանգնած։

– Ինչպե՞ս ծնվեց Լենինի գագաթը նվաճելու գաղափարը։ Ինչո՞ւ հենց այդ գագաթը։

– Լենինի գագաթի գաղափարը ծնվեց այն պահին, երբ հասկացա, որ ուզում եմ ինձ փորձել ավելի բարձր լեռներում։ Մինչ այդ արդեն բարձրացել էի մի քանի հինգհազարանոց գագաթներ և զգացի, որ պատրաստ եմ հաջորդ մեծ քայլին։ Լենինը համարվում է յոթհազարանոցներից ամենահասանելին, բայց դա ոչ մի դեպքում չի նշանակում, որ այն հեշտ է։ Այն պահանջում է լուրջ ֆիզիկական և մտավոր պատրաստվածություն, ճիշտ ակլիմատիզացիա և ուժեղ կամք։ Ինձ համար այն դարձավ բնական հաջորդ նպատակն ու մեծ երազանքը։

Возможно, это изображение горнолыжный склон и Арктика

– Ի՞նչ ճանապարհ եք անցել մինչև այս վերելքը։

– Ամբողջ մարզումային ծրագիրն իրականացրել եմ իմ լեռնային գիդի ղեկավարությամբ։ Նա ինձ համար կազմել էր մանրամասն ծրագիր, որը ներառում էր ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածություն, սննդակարգի վերահսկում և լեռնագնացության մասնագիտական գիտելիքները խորացնելու համար համապատասխան աղբյուրների առաջարկություն։

Նա նաև կազմակերպել էր տարբեր ուսումնամարզական արշավներ, և Հայաստանի լեռներում իրականացրել էինք Լենինի գագաթի պայմանների նմանակման մարզումներ։ Մեր նպատակն այն էր, որ մինչև Լենինի գագաթ հասնելը ամեն ինչ, բացի բարձրությունից և հենց լեռան առանձնահատկություններից, արդեն ծանոթ և փորձված լինեինք։ Այդպիսով ձգտում էինք հնարավորինս բացառել անակնկալները, որպեսզի նոր մարտահրավերը մնային միայն բարձրությունն ու տեղանքի առանձնահատկությունները։

Ես ամիսներ շարունակ մարզվել եմ այդ ծրագրով, և նա ամբողջ ճանապարհին եղել է իմ կողքին՝ աջակցելով ու առաջնորդելով ինձ մինչև այս նպատակի իրականացումը։

Нет описания фото.

– Ինչպիսի՞ ֆիզիկական և հոգեբանական պատրաստություն էր պահանջվում այս արշավից առաջ։

– Նախապատրաստությունն իրականացվել է ամիսներ շարունակ՝ հատուկ մշակված ծրագրով։ Այն ներառում էր ինտենսիվ ֆիզիկական մարզումներ, հոգեբանական պատրաստվածություն, սննդակարգի վերահսկում, ինչպես նաև տեսական գիտելիքների խորացում։ Բացի այդ, Հայաստանում իրականացվել են ուսումնամարզական վերելքներ, որոնք հնարավորինս նմանեցված էին Լենինի գագաթի պայմաններին, որպեսզի իրական վերելքի ընթացքում անակնկալները հասցվեն նվազագույնի։

– Ի՞նչ վտանգների բախվեցիք վերելքի ընթացքում։

– Բարձրության վրա յոթհազարանոց գագաթ բարձրանալը՝ հսկայական սառցադաշտերով, ուժեղ ցրտով և թթվածնի պակասի պայմաններում, յուրաքանչյուր լեռնագնացի առաջ բազմաթիվ մարտահրավերներ է դնում։ Ամեն օր պետք է պայքարել երթուղու դժվարությունների դեմ և մեծ համբերությամբ ու տոկունությամբ շարունակել առաջ շարժվել։

Այս էքսպեդիցիայի ընթացքում մենք բախվեցինք սառցադաշտերի վրա շարժվելու վտանգներին, որտեղ առկա էին խորքային սառցաճեղքեր։ Բացի այդ, Լենինի գագաթի տարածաշրջանի առանձնահատկությունների պատճառով վերելքի երթուղին ենթակա է ձնահոսքերի և բարձրադիր հատվածներում ուժեղ քամիների ազդեցության։

5000 մետրից բարձր բարձրություններում գործունեությունը մեծ ճնշում է գործադրում մարդու օրգանիզմի վրա, սակայն, բարեբախտաբար, իմ կատարած ճշգրիտ, հետևողական և նպատակային մարզումների շնորհիվ ես կարողացա հաղթահարել այս բոլոր մարտահրավերները՝ առանց լուրջ խնդիրների։

Մեկ այլ կարևոր հանգամանք, որի մասին պետք է նշել, յոթհազարանոց լեռներում եղանակային պայմանների փոփոխականությունն է։ Բարեբախտաբար, վերելքի ընթացքում եղանակը բարենպաստ էր, սակայն գագաթից վերադարձի օրը մինչև բազային ճամբար եղանակային պայմանները դարձան շատ անբարենպաստ և վտանգավոր։

Երրորդ ճամբարից մինչև առաջին ճամբար մենք իջանք ուժեղ ձյան և խիտ մառախուղի պայմաններում։ Այդ պահին երթուղին դարձել էր խիստ վտանգավոր՝ ձնահոսքերի մեծ հավանականությամբ, իսկ թարմ ձյան տակ գտնվող սառցաճեղքերը այլևս հնարավոր չէր տեսնել կամ ճիշտ գնահատել։ Յուրաքանչյուր քայլ ուղեկցվում էր լարվածությամբ և վթարի հնարավորության գիտակցմամբ։

Սակայն մեր թիմի համբերության, փորձի և գիտելիքների շնորհիվ մենք կարողացանք հաղթահարել նաև այս դժվար փուլը և անվտանգ դուրս եկանք լեռներից։

Возможно, это изображение прыжки с парашютом

– Քանի՞ օր տևեց ամբողջ արշավը և քանի՞ հոգուց էր բաղկացած թիմը։

– Սովորաբար Լենինի գագաթի էքսպեդիցիաները տևում են մոտ 20 օր և իրականացվում են լեռնագնացական ընկերությունների միջոցով։ Սակայն մեր թիմը նախընտրեց այլ մոտեցում։

Մենք ինքնուրույն նախագծեցինք և իրականացրինք ամբողջ ծրագիրը՝ ներառյալ ակլիմատիզացիան, վերելքի և իջնելու պլանը, սննդակարգն ու լոգիստիկան։

Իրականում մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկը հենց արագ վերելքի՝ այսպես կոչված ալպինիստական ոճի կիրառումն էր, որի շնորհիվ ընդամենը յոթ օրվա ընթացքում բարձրացանք գագաթ և վերադարձանք բազային ճամբար։

Մեր թիմը բաղկացած էր ընդամենը երկու հոգուց՝ ինձանից և իմ լեռնային ուղեկցորդից, ով բնակվում է Հայաստանում։ Նա իմ կողքին էր նպատակ ձևավորելու առաջին իսկ պահից՝ նախապատրաստական մարզումների, ուսումնամարզական ճամբարների և վերջապես գագաթի նվաճման ողջ ընթացքում։

Մենք բոլոր մարտահրավերները՝ առաջին օրվանից մինչև վերադարձը, հաղթահարեցինք ինքնուրույն՝ ապավինելով մեր գիտելիքներին, փորձին և ճիշտ պլանավորմանը։

Աննա Ծատուրյանի այս նվաճումը ոչ միայն անձնական հաղթանակ է, այլև կարևոր իրադարձություն հայկական լեռնագնացության պատմության մեջ։ Առաջին հայուհու կողմից 7134 մետր բարձրությամբ Լենինի գագաթի նվաճումը կարող է ոգեշնչել նոր սերնդին՝ հավատալ, որ համառ աշխատանքի, կարգապահության և նպատակասլացության շնորհիվ նույնիսկ ամենաբարձր գագաթները հաղթահարելի են։ Past.am-ը շնորհավորում է Աննա Ծատուրյանին այս բացառիկ հաջողության կապակցությամբ, մաղթում նոր անվտանգ վերելքներ և նոր հաղթանակներ, որոնք կրկին կհարստացնեն հայկական սպորտի ու լեռնագնացության պատմությունը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a Reality