Yerevan, 09.October.2026,
00
:
00
BREAKING


Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը

SOCIETY

Դեղերի զուգահեռ ներմուծման նախնական թույլտվություն ստանալու համար ներմուծողները պետք է դիմեն Առողջապահության նախարարություն՝ ներկայացնելով դեղի փաթեթավորման, որակի և անհրաժեշտության դեպքում՝ հայերեն թարգմանության վերաբերյալ փաստաթղթեր։ Նախագծով սահմանվում են դիմումների քննության ժամկետները, թույլտվության մերժման և անվավեր ճանաչելու հիմքերը, ինչպես նաև ներմուծվող դեղերի վերապիտակավորման ու ներդիր թերթիկների վերաբերյալ պահանջները։

 

Iravaban.net-ը ուսումնասիրել է կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացում կատարել դեղերի ներմուծման և արտահանման գործող կարգում։

 

Ինչո՞ւ է առաջարկվում փոփոխություն կատարել

 

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության կողմից՝ «Դեղերի մասին» օրենքում 2026 թվականի հուլիսի 3-ին կատարված փոփոխություններին համապատասխանեցնելու նպատակով։

 

Առաջարկվում է սահմանել դեղերի զուգահեռ ներմուծման նախնական թույլտվության տրամադրման կարգը, պահանջվող փաստաթղթերի ցանկը և ներմուծման գործընթացի հետ կապված այլ պայմաններ։

 

Զուգահեռ ներմուծումը գրանցված դեղի՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծումն է ոչ անմիջապես Հայաստանում գրանցման հավաստագրի իրավատիրոջից կամ նրանից պատշաճ լիազորություններ ստացած անձից։

 

Ինչպե՞ս ստանալ նախնական թույլտվություն

 

Նախագծով նախատեսվում է, որ զուգահեռ ներմուծում իրականացնողը կարող է մինչև դեղը պատվիրելը և տեղափոխելը գրավոր դիմել լիազոր մարմնին՝ պարզելու ներմուծման թույլտվության հիմքերի առկայությունը և մատակարարման հետագծելիությունը։

 

Դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային փոստով՝ [email protected] հասցեով՝ սահմանված ձևով։

 

Դիմումին անհրաժեշտ կլինի կցել՝

 

  • ներմուծվող դեղի նմուշը կամ դրա առաջնային և երկրորդային փաթեթների բոլոր կողմերի նկարները,
  • արտադրողի կամ իրավատիրոջ տրամադրած որակի հավաստագիրը՝ յուրաքանչյուր սերիայի համար առանձին,
  • դեղի ներդիր թերթիկը,
  • անհրաժեշտության դեպքում՝ փաթեթավորման և ներդիր թերթիկի հայերեն թարգմանությունները,
  • փորձաքննության վճարը կատարելը հավաստող փաստաթուղթը։

 

Հայերեն թարգմանություն կպահանջվի, եթե դեղի փաթեթավորման գրառումների լեզուն չի համապատասխանում Հայաստանի օրենսդրությամբ դեղերի փաթեթավորման համար ընդունված լեզուներից որևէ մեկին։

 

Կարևոր է․ նախնական թույլտվության առկայությունը պարտադիր պայման չէ ներմուծման համապատասխանության հավաստագիր ստանալու համար։

 

Որքա՞ն կտևի դիմումի ուսումնասիրությունը

 

Նախագծով նախատեսվում են դիմումների քննության հետևյալ ժամկետները։

 

  • 5 աշխատանքային օր․ կազմակերպությունը դիմումը և անհրաժեշտ նյութերը ստանալուց հետո այս ժամկետում իրականացնում է նախնական փորձաքննություն և գրավոր տեղեկացնում դիմողին արդյունքների մասին։
  • 10 աշխատանքային օր․ եթե հայտնաբերվեն անճշտություններ, բացթողումներ կամ թերի ու անընթեռնելի փաստաթղթեր, դիմողին կառաջարկվի այդ ժամկետում վերացնել թերությունները։
  • Մինչև 30 աշխատանքային օր․ կազմակերպությունը գնահատում է ներմուծվող դեղի և Հայաստանում գրանցված դեղի համապատասխանությունը։
  • Հաջորդ աշխատանքային օրը․ փորձաքննության ավարտից հետո փորձագիտական եզրակացությունը ներկայացվում է լիազոր մարմնին։
  • 2 աշխատանքային օր․ լիազոր մարմինը փորձագիտական եզրակացությունն ստանալուց հետո ներմուծողին տրամադրում է ներմուծումը թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ գրություն։

 

Մերժման դեպքում պետք է հստակ նշվեն դրա իրավական հիմքերը։

 

Եթե անհրաժեշտ տեղեկությունները հասանելի չեն պաշտոնական աղբյուրներում, կազմակերպությունը կարող է հարցում կատարել նաև այն երկրի իրավասու մարմնին, որտեղից ներմուծվում է դեղը։

 

Ո՞ր դեպքերում կարող են մերժել կամ անվավեր ճանաչել թույլտվությունը

 

Նախնական թույլտվության տրամադրումը կմերժվի «Դեղերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված հիմքերով։

 

Նախագիծը նախատեսում է նաև արդեն տրամադրված նախնական թույլտվությունն անվավեր ճանաչելու երեք հիմք՝

 

  1. Դեղի գրանցումն անվավեր է ճանաչվել Հայաստանում, արտադրող երկրում կամ մատակարար երկրում՝ անվտանգության, արդյունավետության կամ որակի նկատառումներից ելնելով։
  2. Պարզվել է, որ զուգահեռ ներմուծվող դեղի արտադրությունը չի համապատասխանում պատշաճ արտադրական գործունեության կանոններին։
  3. Պարզվել է, որ ներմուծողը դեղի վերաբերյալ կեղծ տեղեկատվություն է ներկայացրել։

 

Այս կարգավորումների նպատակն է սահմանել այն դեպքերը, երբ դեղի ներմուծման նախնական թույլտվությունը չի կարող պահպանվել։

 

Ի՞նչ պահանջներ կսահմանվեն դեղերի փաթեթավորման և պիտակավորման համար

 

Նախագծով զուգահեռ ներմուծողը պետք է ապահովի, որ դեղի փաթեթավորումն ու ներդիր թերթիկը համապատասխանեն սահմանված պահանջներին։

 

Մասնավորապես՝

 

  • Եթե դեղի կիրառման ցուցումները կամ հակացուցումները տարբերվում են Հայաստանում գրանցված դեղի համապատասխան տվյալներից, և այդ տարբերությունները նշված են միայն ներդիր թերթիկում, ներմուծողը պետք է դեղն ապահովի Հայաստանում գրանցված դեղի ներդիր թերթիկով։
  • Եթե տարբերվում է գրանցման հավաստագրի իրավատիրոջ անվանումը կամ գտնվելու վայրը, մինչև դեղի իրացումը ներմուծողը պետք է ծածկաշերտով ծածկի այդ գրառումը և նշի իր անվանումն ու գտնվելու վայրը։
  • Եթե փաթեթավորման կամ պիտակավորման լեզուն տարբերվում է Հայաստանում գրանցված դեղի լեզվից, մինչև իրացումն անհրաժեշտ կլինի իրականացնել վերապիտակավորում՝ գրանցանմուշին համապատասխան։
  • Վերապիտակավորումը պետք է իրականացվի դեղերի արտադրության լիցենզիա ունեցող սուբյեկտի միջոցով։ Դրա վերաբերյալ ներմուծողը պետք է ներկայացնի պարտավորագիր։

 

Բացի այդ, ներմուծողը պետք է դեղն ապահովի Հայաստանում գրանցված դեղի ներդիր թերթիկով՝ դրանում ավելացնելով իր անվանումը, գտնվելու վայրը և սպառողների հետ կապն ապահովող տվյալները։ Ներմուծման հավաստագիրը կտրամադրվի այս պահանջը կատարելու պարտավորագրի առկայության դեպքում։

 

Ո՞վ է պատասխանատու ներմուծվող դեղի որակի և անվտանգության համար

 

Նախագծով ամրագրվում է, որ զուգահեռ ներմուծվող դեղի անվտանգության, արդյունավետության և որակի համար պատասխանատվություն է կրում ներմուծողը։

 

Դեղը Հայաստան կարող է ներմուծվել լիազոր մարմնի տրամադրած ներմուծման համապատասխանության հավաստագրի հիման վրա։ Հավաստագիր ստանալու համար ներմուծողը պետք է դիմի լիազոր մարմնին՝ գործող կարգով։

 

Նախագծով նախատեսվում է նաև, որ ներմուծողը կազմակերպությունից կարող է անվճար տեղեկատվություն ստանալ գրանցված դեղերի փաթեթների, ներդիր թերթիկների և ներմուծման համար անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ։

 

Ե՞րբ ուժի մեջ կմտնի նոր կարգավորումը

 

Նախագծի համաձայն՝ կառավարության որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի ավելացում կամ նվազեցում չի առաջացնի։

 

Խոսքը կառավարության որոշման նախագծի մասին է։ Նշված կարգավորումները նախագծով առաջարկվող դրույթներ են և ուժի մեջ կմտնեն միայն որոշման ընդունումից ու պաշտոնական հրապարակումից հետո,- տեղեկացնում է կայքը:

Թեմաներ:

“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri