Yerevan, 17.July.2026,
00
:
00
BREAKING


Եվրամիությունից չակնկալել ավելին

ANALYSIS

Եվրոպական միության արտաքին գործերի հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին օրերս այցելել էր Ադրբեջան և Հայաստան: Իտալուհի դիվանագետը` որպես համաեվրոպական դիվանագիտության բարձրագույն ներկայացուցիչ, առաջին անգամ է այցելում Ադրբեջան և Հայաստան: Եթե նախկինում` 2009-ից սկսած, ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրով նախատեսվում էր ամբողջ Հարավային Կովկասn ինտեգրել ԵՄ-ին, ապա այսօր իրավիճակը բոլորովին այլ է: Մեր տարածաշրջանը մասնատված է առավել, քան երբևէ:

Պատահական չէ, որ Ադրբեջանից ու Հայաստանից հետո կամ առաջ Մոգերինին Վրաստան չի այցելել, քանի որ Վրաստանը, ստորագրելով Ասոցացման համաձայանգիրը, այլևս այլ հարթության մեջ է: Հայաստանը ԵՏՄ անդամ է, իսկ Ադրբեջանը չի միանում որևէ ինտեգրացիոն կառույցի:

Եվրոպացիներին մեր երկրները հետաքրքիր են որպես մեկ ամբողջական տարածաշրջան, առանձին վերցրած երեք երկրները լուրջ հետաքրքրություն չեն ներկայացնում: Սակայն Ռուսաստանի քաղաքականության արդյունքում ԵՄ-ն ստիպված է հարավկովկասյան երեք երկրների հետ զարգացնել սոսկ երկկողմ հարաբերություններ: Դա է պատճառը, որ եվրոպացիների նախկին էնտուզիազմը մարել է: ԵՄ-ն դարձել է ավելի պրակտիկ և զուսպ: ԵՄ-Ռուսաստան ինտեգրացիոն պատերազմում Եվրոպան հաղթել է Վրաստանում, սակայն դիրքերը զիջել Հայաստանում և Ադրբեջանում:

Մոգերինին իր այցի ընթացքում որևէ նոր հայտարարությամբ հանդես չի եկել, սակայն տվել է մի ուշագրավ սահմանում: Եթե նախկինում փորձ էր արվում Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացնել եվրոպական պետություններ, ապա Մոգերինին այսօր մեզ անվանում է «կամուրջ Եվրոպայի և Ասիայի միջև»:

Այսպես է նա բնորոշել Հայաստանն ու Ադրբեջանն իր հոդվածում: Հաճախ Հայաստանում կա միֆականացված պատկերացում Եվրամիության մասին, անգամ լրատվամիջոցներն ու փորձագետները ԵՄ-ն ներկայացնում են մի սուբյեկտ, որի հետ հարաբերությունների զարգացումը կախված է սոսկ ԵՄ-ից և Հայաստանից: Եվրամիությունը 28 պետությունների միություն է, որտեղ շատ հարցերում չկա միասնական դիրքորոշում: ԵՄ-ն տնտեսական հսկա է, բայց քաղաքական թզուկ:

Եվ հենց այդ դիտանկյունից էլ պետք է ելնել` հասկանալու, թե ինչ է ուզում ԵՄ-ն և ինչ կարող ենք ակնկալել Եվրամիության հետ հարաբերություններից, թե ինչու Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ` չստորագրելով ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Մոգերենին իր հոդվածում այցի մանրամասները ներկայացնելիս ակամա բացահայտել է ԵՄ-ի քաղաքականության բովանդակությունը մեր երկրների հանդեպ: Որո՞նք են եղել քննարկված հիմնական թեմաները: Ադրբեջանի պարագայում առաջնայինը էներգետիկ, տնտեսական համագործակցությունն է, այսինքն` ադրբեջանական գազը Վրաստանի և Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնելու խնդիրը: Այս հարցում Մոգերինին Ադրբեջանին անվանել է ռազմավարական գործընկեր:

Էներգետիկ խնդիրն առաջնային է Եվրամիության համար, դա պարզ և հասկանալի տնտեսական շահ է: Իսկ Եվրամիությունը, նախևառաջ, տնտեսական միություն է: Բացի դրանից` Մոգերինին կարևորել է Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը` որպես Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հետ հարևան երկիր: Այստեղ պետք է նկատել, որ ԵՄ պաշտոնյաները Հայաստանի մասին խոսելիս չեն կիրառում «ռազմավարական գործընկեր» եզրույթը: Մոգերինին մեզ անվանել է սոսկ «լավ գործընկեր»: Այնուհետ Մոգերինին Ալիևի և Մամեդյարովի հետ քննարկել է Արցախյան հակամարտությունը: Նա կրկնել է Եվրահանձնաժողովի նախագահ Դոնալդ Տուսկի հայտարարությունը, որ Եվրամիությունը հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը և չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը:

Մոգերինին ասել է, որ ԵՄ-ն աջակցում է Մինսկի խմբին և կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նոր միայն այս ամենից հետո խոսվել է ժողովրդավարության ու մարդու իրավունքների խնդիրների մասին: Իսկ ի՞նչ է Մոգերինին քննարկել Հայաստանում: Սեփական հոդվածում Հայաստանի մասին Մոգերինին անդրադարձել է ընդամենը մեկ պարբերությամբ`շեշտը դնելով ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում համագործակցության վրա: Արցախյան խնդրի առնչությամբ Մոգերինին Երևանում սոսկ հայտարարել է, որ ստատուս քվոն անընդունելի է, բայց ռազմական լուծում ևս գոյություն չունի:

Բնական է, որ Մոգերինին Երևանում չէր կարող իրեն թույլ տալ հայտարարել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը: Խոսվել է, բնականաբար, ԵՄ-Հայաստան նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների, վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարների մասին, որոնց շուրջ դեռևս որևէ հստակություն չկա: Բանակցությունները կրկին գաղտնի են ընթանում: Էդվարդ Նալբանդյանը խոսել է նաև սիրիահայերի հարցում ԵՄ-ից օգնություն ստանալու ակնկալիքներից: Մեր ակնկալիքները ԵՄ-ից, իհարկե, պարզ են` գումար և բարեփոխումներին աջակցություն: Բայց քիչ է խոսվում, թե մենք ինչ ենք տալիս ԵՄ-ին, որն է ԵՄ-ի շահը Հայաստանում:

Ադրբեջանի պարագայում պարզեցինք, որ գերական էներգակիրներն են` գազն ու նավթը: Այդ շահի համար ԵՄ-ն պատրաստ է հաճախ անտեսել Ադրբեջանում հաստատված ավտորիտար-կիսասուլթանական ռեժիմը: Այո՛, պատասխանն ակնհայտ է. Հայաստանը ԵՄ-ի համար տնտեսական լուրջ հետաքրքրություն չի ներկայացնում: Պետք է հասկանալ, որ ԵՄ-ն տնտեսական միություն է, քաղաքական և հատկապես ռազմական անվտանգության տեսանկյունից այդ միությունը թույլ է: Եվրամիությանը չհաջողվեց անգամ ստիպել կամ համոզել իր անդամության թեկնածու Թուրքիային բացել հայ-թուրքական սահմանը:

Հետևաբար, ԵՄ-ն չէր էլ կարող Ռուսաստանի հետ մրցակցել անվտանգության ոլորտում, ուստի պարզ է, որ մեր ակնկալիքները ԵՄ-ից պետք է լինեն նախ և առաջ տնտեսական: Մեր նշանակությունը ԵՄ-ի համար ակամա դարձել է դեստրուկտիվ: Հայաստանը կարող է պատերազմի դեպքում կործանել Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքները, այսինքն` հարվածել ԵՄ-ի տնտեսական շահերին: Դա է պատճառը նաև, թե ինչու է այդքան կարևորվում հակամարտության խաղաղ կարգավորումը, սակայն թե ինչպես այն պետք է խաղաղ կարգավորվի, ինչ կարգավիճակ պետք է ունենա Արցախը, ԵՄ-ն չունի պատասխան և չի էլ կարող իրեն թույլ տալ ունենալ պատասխան, քանի որ 28 տարբեր շահեր ունեցող պետությունների միություն է:

Բայց արդյոք պե՞տք է սահմանափակվել նրանով, ինչ ունենք այսօր ԵՄ-ի հետ: Իհարկե, ոչ: Մեր ազդեցիկ կապիտալը կարող է լինել իսկապես ժողովրդավարական երկիր լինելը, ուր մարդու քաղաքական և տնտեսական ազատություններն ու իրավունքները հարգվում են, պաշտպանված են օրենքով: Դա երկրում եվրոպական տնտեսական ներդրումների համար ակնկալիքներ կստեղծի:

Ամբողջ հարցն այն է, որ դա հենց մեզ պետք է հուզի, ոչ թե ԵՄ-ին: Շատերը սպասում են, որ ԵՄ-ն կգա ու մեզ կբարեփոխի: Թող անիմաստ հույսեր չփայփայեն: Ինչպես ասում են` խեղdվողներին փրկելը խեղդվողների գործն է: Ուկրաինան դրա փայլուն օրինակն է: Պարզապես հարկ է գիտակցել, որ այսօր ԵՄ-ի շահն ավելի շատ կապված է Ադրբեջանի, քան Հայաստանի հետ: Եվ ամենևին պատահական չէր, որ Հայաստանը հայտնվեց ԵՏՄ-ում:

Տիգրան Խաչատրյան

Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase Service