Yerevan, 17.July.2026,
00
:
00
BREAKING


Ընտրական օրենսգիրքն ու քաղաքական ուժերի «փորացավերը»

ANALYSIS

Նոր Սահմանադրության համաձայն` հաջորդ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 100 տոկոս համամասնական ընտրակարգով, այսինքն` բացառապես կուսակցությունների և դրանց դաշինքների ցուցակներով: Իսկ թե կոնկրետ ինչպես են անցկացվելու այդ ընտրությունները, ինչ մեխանիզմներով, սահմանում է Ընտրական օրենսգիրքը: Եվ ահա կառավարությունն արդեն հաստատել է օրենսգրքի նախագիծը, որը բուռն քննարկումների առիթ է դարձել: Այլ կերպ չէր էլ կարող լինել:

Ընտրական օրենսգիրքը սահմանում է խաղի կանոնները, որոնցով քաղաքական ուժերը գալու են իշխանության: Ընտրական օրենսգրքի նախագծում ներկայացված են բազում նորարարություններ, որոնք առաջին հայացքից նույնիսկ դժվար ընկալելի են: Օրինակ` խորհրդարանում նախատեսվում է նվազագույնը 101 պատգամավորական տեղ, բայց, ըստ անհրաժեշտության, այդ թիվը կարող է ընդլայնվել: Խորհրդարանը ձևավորված է համարվում, եթե որևէ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք ստանում է 50 + 1% ձայն կամ 53 մանդատ:

Բայց որպեսզի ապահովվի Սահմանադրությամբ պարտադրվող կայուն մեծամասնությունը, հաղթող ուժի մանդատներն օդից ավելացվում են ևս մի քանիսով` մինչև ընդհանուր թվի 54%-ը: Կուսակցություններն ընտրողների առջև հանդես են գալու երկու ցուցակով` համապետական և տարածքային, ընդ որում` ներգրավվելու են նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Տարածքային ցուցակներում ներառվելու են կուսակցության այն թեկնածուները, ովքեր հայտնի են տեղի բնակչությանը: Մարդիկ, ըստ էության, քվեարկելու են ոչ միայն կուսակցության, այլև ցուցակի կոնկրետ մարդկանց օգտին, որոնք, ի դեպ, կարող են այդ կուսակցության անդամ չլինել: Քվեարկության օրը յուրաքանչյուր կուսակցության համար նախատեսվում է առանձին գույնով քվեաթերթիկ:

Ընտրողը քվեարկելու է ինչպես համապետական, այնպես էլ տարածքային ցուցակներով: Մի խոսքով, բավական խայտաբղետ մեխանիզմներ են: Ընդդիմության ներկայացուցիչները քննադատում են այդ նախագիծը: Բնականաբար, իշխանությունը մեղադրվում է ընտրությունները կեղծելու նոր՝ կատարելագործված մեխանիզմ հրամցնելու մեջ: Ընդդիմությունն իշխանությանն ասում է, որ եթե ուզում եք արդար ընտրություններ լինեն, ուրեմն մի կողմ թողեք այդ բոլոր թիթիզ նորամուծությունները և հրապարակեք քվեարկած քաղաքացիների ցուցակները, որ հնարավոր լինի պարզել և ապացուցել, թե քանի ձայն է կեղծվում, քանի կրկնակի քվեարկություն և լցոնում է լինում: Մյուս խնդիրը, որ անհանգստացրել է ընդդիմության ներկայացուցիչներին, վերաբերում է այդ համապետական և տարածքային ցուցակներին:

Ընդդիմադիրների համոզմամբ` դա թաքնված մեծամասնական համակարգ է, երբ ընտրողն առանձին ցուցակով քվեարկելու է, փաստորեն, տեղի հեղինակությունների, օլիգարխների օգտին: Մյուս վիճահարույց կետը վերաբերում է ընտրատեղամասերում դիտորդների և լրագրողների ներկայության սահմանափակմանը. ընտրատեղամասում միաժամանակ առավելագույնը կարող է լինել 8 դիտորդ և լրագրող: Քննադատների խոսքով` դա սահմանափակում է քվեարկությունը վերահսկելու հնարավորությունը:

Ընդդիմադիր ուժերն առաջարկում են ընտրատեղամասներում ապահովել տեսախցիկներով ուղիղ հեռարձակում, պահանջում են, որ քվեարկելիս մարդկանց մատները թանաքոտվեն և այլն: Անշուշտ, բոլոր այդ մեղադրանքներն ու քննադատություններն ունեն օբյեկտիվ պատճառներ: Իշխանությունը պատրաստ է բանակցել հիմնական խնդրահարույց հարցերի շուրջ, սակայն կտրականապես դեմ է քվեարկած քաղաքացիների ցուցակները հրապարակելուն: Հիմնավորումն այն է, որ խախտվում է անձի գաղտնի քվեարկության իրավունքը: Հասկանալի է իշխանության փորացավը: Բնական է, որ այդ ցուցակները հրապարակելիս շատ ու շատ հետաքրքիր մանրամասներ կպարզվեն մեր երկրում անցկացվող ընտրությունների վերաբերյալ, թե իրականում քանի մարդ է մասնակցել քվեարկությանը: Դա կարող է խայտառակ ցուցանիշ լինել և միանգամից ազդել ընտրությունների լեգիտիմության վրա, թեկուզ միայն իրական մասնակցության թվի առումով: Բայց արդյոք դա երաշխի՞ք է, որ ցուցակները հրապարակելով ընտրությունները կհամարվեն արդար: Ոչ, իհարկե: Իրականությունը շատ ավելի դաժան է:

Հրապարակվեն, թե չհրապարակվեն քվեարկած քաղաքացիների ցուցակները, հաղթողին որոշում են քվեաթերթիկների կողմ ձայների քանակով: Կեղծիքների մեխանիզմը միայն ընտրակաշառքը, լցոնումները և կրկնաքվեարկությունները չեն: Կա հայտնի մի խոսք, որը վերագրվում է Ստալինին՝ «Կարևորն այն չէ, թե ինչպես են քվեարկել, կարևորն այն է, թե ով է հաշվում քվեները»: Իսկ քվեները հաշվում է տեղամասային հանձնաժողովի նախագահությունը, ով, եթե որևէ վերահսկողության չի ենթարկվում ընդդիմադիր կուսակցությունների վստահված անձերի, լրատվամիջոցների և դիտորդների կողմից, ապա կարող է ցանկացած օրենսդրության պարագայում հաշվել այնպես, ինչպես իրեն ասել են, որ հաշվի:

Ընտրական օրենսգրքում կարևորն այդ ամենը վերահսկելու մեխանիզմն է, որն արդեն առկա է: Արդյունավետ վերահսկել կարող են միայն տեղում ընդդիմադիր կուսակցությունների վստահված անձինք, հանձնաժողովում ներկայացուցիչները, դիտորդներն ու լրագրողները, ինչու ոչ, սեփական տեսախցիկներով: Բայց պարզվում է, որ ընդդիմադիր ուժերը չունեն այդքան վստահված անձեր, ներկայացուցիչներ: Տեսախցիկները չեն կարող տեսանկարահանել այն, ինչ տեսնում է հանձնաժողովի նախագահը քվեաթերթիկները հաշվելիս: Դա արդեն կդառնա բաց քվեարկություն, ինչը Սահմանադրությամբ արգելվում է:

Տեսախցիկներով առցանց հեռարձակում ապահովելը, իրականում, ավելորդ ֆինանսական ծախս է: Այդքան սարք տեղադրելը, վերահսկելը նույնպես դժվար պատկերացնելի է: Այլ կերպ ասած՝ սատանայի գլուխը թաղված է բոլորովին այլ տեղ: Եթե ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ իրականում իրենց օգտին է քվեարկել ժողովուրդը, ապա անհասկանալի է, թե ինչու այդ ուժերը տեղերում, բոլոր ընտրատեղամասերում չեն կարողանում ապահովել անհրաժեշտ թվով վստահված անձեր, հանձնաժողովներում` ներկայացուցիչներ, դիտորդներ, իրենց համակրող լրատվամիջոցներ, որպեսզի լիարժեք վերահսկեն ընտրական գործընթացը:

Ստացվում է, որ չունեն պարզապես այդքան համակիրներ, մարդկային ռեսուրսներ: Այս ամենից հասկանալի է դառնում նաև, թե ինչու են դժգոհում համապետական և տարածքային ցուցակներից: Ախր տեղերում այդքան կուսակցականներ չունեն, որպեսզի ներկայացնեն ցուցակներում: Մեր երկրի կուսակցությունները, բացառությամբ մեկ-երկուսի, ընդամենը երևանյան կուսակցություններ են, ընդ որում` Երևանի կենտրոնի կուսակցություններ, անգամ ամբողջ մայրաքաղաքի մասշտաբով չունեն կուսակցականների, համակիրների, նվիրյալների մեծ բանակ:

Հետևաբար, հասկանալի է դառնում, թե ինչու են այս կամ այն ուժերը բողոքում այս կամ այն բանից, բայց երբեք չեն ընդունում իրենց սխալները: Թերևս միայն Նիկոլ Փաշինյանն է անկեղծ գտնվել և հայտարարել, որ քանի դեռ ընդդիմադիր կուսակցությունները չեն կարողանում տեղերում իրենց վստահված անձերով վերահսկել գործընթացը, տեր կանգնել իրենց հնարավոր հաղթանակին, ապա անիմաստ է խոսել մնացած բաների մասին: Այնպես որ, խնդիրը միայն իշխանության քաղաքական կամքի բացակայությունը չէ: Այո, պետք է, որ իշխանությունը հնարավորինս ապահովի ընտրությունների հանդեպ վստահությունը` թեկուզ ցուցակները հրապարակելով:

Բայց ակնհայտ է, որ խնդիրը միայն դա չէ: Ինչևէ, այս նոր ընտրություններով հստակ կարձանագրվի, թե որ կուսակցություններն են կենսունակ, ճկուն և պատրաստ փոխվել, իսկապես աշխատել ժողովրդի, հանրության հետ: Կարծես ստեղծվում են նախադրյալներ, որ իշխանության համար պայքարը Երևանի կենտրոնի մի քանի փողոցներից տեղափոխվի նաև Հայաստանի այլ բնակավայրեր, որտեղ, հույս ունենանք, որ կծավալվի քաղաքակիրթ պայքար` իր հետ առողջացնելով քաղաքական գաղջ մթնոլորտը: Առաջիկա ընտրությունները կդառնան կուսակցությունների զտման ընտրություններ:

Տիգրան Խաչատրյան

Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase Service