Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը շարունակվում են մնալ երկրի արտաքին քաղաքականության օրակարգում

INTERNATIONAL NEWS

Հարգելի գործընկերներ, օրեր առաջ Հայաստան այցելեց Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի գլխավորած պատվիրակությունը, ում հետ հանդիպումներում ի դեմս մի շարք հարցերի անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, որն այցի առանցքային քննարկման թեման էր:

Որքան էլ մեր ընդդիմախոսները փորձում էին ցույց տալ, թե Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո  Հայաստան-ԵՄ հարաբերությունները վտանգված են, պետք է փաստել, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը շարունակվում են մնալ երկրի արտաքին քաղաքականության օրակարգում:

Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից հետո 2015 թվականի մայիսին Ռիգայում կայացած Արևելյանգործընկերության 4-րդ գագաթնաժողովը կարևոր շրջափուլ էր ՀՀ-ԵՄ հարաբերություններում, որտեղ ֆիքսվեցին կողմերի մոտեցումները Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր իրողությունների պայմաններում կառուցելու գործում:

 Իսկ արդեն 2015-ի վերջին հաջողությամբ մեկնարկեց Հայաստան-Եվրամիություն նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները, որն այս պահին հաջողությամբ ընթանում է:

Առաջին հայացքից Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման և խորացման հարցը պետք է որ օրակարգային լիներ նաև հայաստանյան քաղաքական ուժերի համար, սակայն Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի հանդիպումները քաղաքական ուժերի հետ ցույց տվեց, որ ԵՄ պաշտոնյան խորհրդարանական գրեթե բոլոր խմբակցություններին հետաքրքրում էր բացառապես նեղ կուսակցական, անձնական խնդիրների համատեքստում և տարօրինակ է, որ բացի Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, որևէ քաղաքական ուժ լուրջ քննարկման առարկա չէր դարձրել մեր երկրի համար այդքան մեծ կարևորություն ներկայացնող ՀՀ-ԵՄ բանակցությունների գործընթացը:

ԵՄ-ի հետ հարաբերությունների կարևորությունը, այսպես կոչված, «արևմտամետ» կողմնորոշումների ու մարդու իրավունքների, ժողովրդավարության մասին օդում հնչեցված հայտարարությունները չեն:

Փաստացի քաղաքական օրակարգում դրված է փաստաթուղթ, որը բանակցությունների հաջող ընթացքի դեպքում որակապես նոր մակարդակ կտեղափոխի Հայաաստան-Եվրամիություն հարաբերությունները, սակայն չգիտես ինչու հայաստանյան քաղաքական ուժերը ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը դիտարկում են սեփական ամբիցիաները ի ցույց դնելու կամ իրենց զոհ ներկայացնելու համատեքստում: 

Ինչևէ, համոզված եմ, որ Հայաստան-Եվրամիություն նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները սահմանված ժամկետում բարեհաջող կավարտվեն, ինչը կնպաստի Եվրամիության հետ տարբեր ձևաչափերով համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը:

Անդրանիկ Բարսեղյան

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms