Yerevan, 17.July.2026,
00
:
00
BREAKING


Կուսակցությունների խոշորացումը` օրվա հրամայական

ANALYSIS

Շուտով Ազգային ժողովում կսկսվեն նոր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ ակտիվ քննարկումները: Ընդդիմադիր քաղաքական ուժերն արդեն հանդես են եկել նախագծի կոշտ քննադատությամբ և որոշ առաջարկություններով:

Իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչները հայտարարում են, թե պատրաստ են քննարկել բոլոր առաջարկությունները և կոնսենսուսի հասնելու դեպքում` նախագծում կատարել համապատասխան փոփոխություններ: Այնուհանդերձ ինչ փոփոխություններ էլ կատարվեն, անգամ եթե ընդդիմության որոշ առաջարկներ ընդունվեն, միևնույն է, առաջիկա 2017թ. խորհրդարանական ընտրություններն անց են կացվելու համամասնական ընտրակարգի բավական խիստ կանոններով, որոնք արդեն ամրագրված են նախագծում:

Նոր ընտրական օրենսգրքով նախատեսվում է, որ խորհրդարան կարող են անցնել այն կուսակցությունները, որոնք հաղթահարում են քվեների 5% նվազագույն շեմը: Սակայն նորարարությունն այն է, որ կուսակցությունների դաշինքների համար բարձրացվել է նվազագույնը շեմը մինչև 7%: Բացի դրանից՝ բարձրացվել է նաև ընտրական գրավը` նախկին 5 մլն դրամից մինչև 10 մլն դրամ: Այսինքն` այսօրվա ընդդիմադիր կուսակցությունների համար առանձին վերցրած համեմատ ավելի դժվար է լինելու լրջորեն մրցակցել և հաղթել իշխող կուսակցությանը:

Բացի այդ ամենից` հայտնի է, որ Հայաստանում մատների վրա կարելի հաշվել շատ թե քիչ կայացած կուսակցություններին: Մեծամասնությունն, այսպես ասած, մարդ-կուսակցություններ են և ընտրություններում կարողանում են որոշակի ձայներ հավաքել այս կամ այն լիդերի շնորհիվ: Խորհրդարանական հանրապետության և 100% համամասնական ընտրակարգի պարագայում մարդ-կուսակցությունների գոյությունը հայտնվում է լուրջ վտանգի տակ:

Այսուհետ միայն լիդերի ճարտասանությունը, խարիզման և մայրաքաղաքի հրապարակներում մի քանի հազարանոց հանրահավաքները բավարար չեն լինի ընտրություններում զգալի ձայներ հավաքելու համար: Այսուհետ կենսական է դառնում հանրապետության ամբողջ տարածքում, անգամ հեռավոր բնակավայրերում կուսակցական կառույցների գոյությունն ու ակտիվ աշխատանքը:

Քաղաքական լուրջ հայտ ներկայացնելու համար ընդդիմադիր կուսակցությունը պետք է կարողանա ամբողջ երկրով մեկ, տեղերում մոբիլիզացնել բավարար թվով համակիրներ, մարդկային ռեսուրսներ: Թվում է, թե փոքր հնարավորություններ, վարչական, ֆինանսական և մարդկային ռեսուրսներ ունեցող կուսակցությունները պետք է միավորվեն, ստեղծեն դաշինքներ, որ կարողանան մարտահրավեր նետել ՀՀԿ-ին:

Սակայն, ինչպես նշվեց, բարձրացվել է դաշինքների համար անցողիկ շեմը մինչև 7%, ինչը ամենևին էլ փոքր թիվ չէ: Հիշեցնեմ, որ 2012-ի խորհրդարանական ընտրություններում փաստացի երկրորդ քաղաքական ուժը դարձած Հայ ազգային կոնգրես շարժումը չստացավ 7%-ից ավելի ձայն: Իհարկե, ընտրությունների լեգիտիմությունը խիստ կասկածելի էր, սակայն փաստը մնում է փաստ: Միշտ էլ եղել է ընտրությունների արդյունքները վիճարկելու օրինական հնարավորություն, բայց միշտ ընդդիմադիր ուժերը չեն կարողացել ներկայացնել համապատասխան ապացույցներ, քանի որ ընտրատեղամասերում չեն ունեցել համապատասխան թվով ներկայացուցիչներ, ովքեր պետք է արձանագրեին խախտումները:

Բացի ռեսուրսների խնդիրը, առկա է նաև միջկուսակցական համերաշխության խնդիր: Նախ՝ քիչ տոկոս հավաքելու դեպքում վիճելի է, թե դաշինքի անդամ որ կուսակցությունից քանի պատգամավոր պետք է լինի խորհրդարանում: Անգամ եթե այդ հարցում էլ համաձայնություն լինի, հետագայում կուսակցությունների դաշինքները սովորաբար պառակտվում են և անգամ սկսում գործել միմյանց դեմ: Կրկին ակնառու է Հայ ազգային կոնգրես դաշինքի օրինակը: Դրանից առաջ էլ հայրենական խորհրդարանն ունեցել է դաշինքների տխրահռչակ բազում փորձեր:

Համամասնական ընտրակարգ ունեցող երկրներում օրինաչափություն է, որ քաղաքական պայքարը հիմնականում ծավալվում է երկուսից երեք հզոր կուսակցությունների միջև: Համամասնական ընտրակարգ ունեցող երկրներում սովորաբար երկկուսակցական համակարգ է: Ընդ որում` առաջատար կուսակցությունները ներկայացնում են հիմնական գաղափարախոսական հոսանքները` լիբերալ, սոցիալիստական, պահպանողական և այլն: Սակայն Հայաստանում հակառակ գործընթացն է նկատվում:

Կուսակցությունների միաձուլման և խոշորացման փոխարեն ստեղծվում են նոր կուսակցություններ: ՀԱԿ-ից առանձացած Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Անկուսակցական, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիմնադրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` փորձելով մոբիլիզացնել առավելապես երիտասարդներին:

ԲՀԿ առաջնորդի «քաղաքական աքսորից» հետո այդ կուսակցությունը, որը հավակնում էր ՀՀԿ-ից հետո լինել երկրորդը, փաստացի պառակտվել է: Կուսակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, թե մտադիր է նոր կուսակցություն ստեղծել, որի կորիզը, ըստ տարբեր լուրերի, կկազմեն նախկին ԲՀԿ-ականները, ովքեր համարվում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համակիրները:

Զուգահեռ, տարբեր կուսակցություններ փորձում են դաշինքներ ստեղծել: ՕԵԿ-ն իր շուրջն է համախմբել հասարակական-քաղաքական հայտնի ու անհայտ մարդ-կազմակերպությունների, այն անվանել «Հայկական վերածնունդ» և կարծես այդ կազմով էլ մտադիր է մասնակցել ընտրություններին: Նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը ընդդիմադիր լիբերալ կողմնորոշման ուժերին, այդ թվում` ՀԱԿ-ին, նույնպես առաջարկում է դաշինք ձևավորել: Փաստացի սկսվել է նախընտրական գործընթացը, թեև ընտրություններին կա դեռ մեկ տարի ժամանակ:

Սակայն արդեն հստակ է, որ եթե ընդդիմադիրները մտադիր են լուրջ հայտ ներկայացնել և հաղթել ընտրություններում, իշխանափոխություն անել, ապա պետք է ոչ թե նոր կուսակցություններ ու դաշինքներ ստեղծեն, այլ գաղափարական հենքի վրա միաձուլեն սեփական կուսակցությունները, գնան կուսակցությունների խոշորացման:

Ակնհայտ է, որ մարդ-կուսակցություններով և նման կուսակցությունների փոքրիկ դաշինքներով կարելի է, իհարկե, մի քանի պատգամավորական տեղ վերցնել, բայց իշխանափոխության մասին խոսելն անիմաստ կլինի: Հետևաբար, եթե իսկապես ընդդիմադիր ուժերը մտադիր են իշխանափոխություն անել, ապա կուսակցությունների խոշորացմանն այլընտրանք չկա:

Տիգրան Խաչատրյան

Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase Service