Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայ բռնցքամարտիկները Թուրքիայից վերադարձան մարզական գերխնդիրը կատարած

SPORT

Թուրքիայում անցկացված Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի համար 4 օլիմպիական ուղեգիր նվաճած հայկական պատվիրակությունը մեծ ոգևորությամբ է վերադարձել հայրենիք:

«Արմենպրես»-ը հայտնում է, որ ապրիլի 18-ի ուշ գիշերային ժամին Թուրքիայից ժամանող հայ բռնցքամարտիկներին ոգևորությամբ ու ցնծությամբ դիմավորողների պակաս չի եղել:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներին դիմավորելու, առաջինն իսկ շնորհավորելու և նրանց հաղթական դափնիներ փոխանցելու համար «Զվարթնոց» էր ժամանել նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Սամսուն քաղաքում անցկացված մրցաշարին մասնակցող 10 բռնցքամարտիկներն էլ շնորհավորանքի ու շնորհակալության խոսքեր էին լսում ոչ միայն իրենց հարազատներից ու բարեկամներից: «Բրավո», «Կեցցեք», «Հայեր», «Հաղթանակ» վանկարկումների պակաս չկար. չէ՞ որ Թուրքիայում հաջողվել էր մարզական կարևոր խնդիր լուծել` նվաճել օլիմպիական խաղերի ուղեգրեր:

«Չէի ուզենա առանձնացնել բռնցքամարտիկներից ոչ մեկին: Ես գոհ եմ բոլորից: Նրանք արել են հենց այն, ինչին ունակ են, դեռ մի բան էլ ավելին է արվել: Մեր բռնցքամարտիկները հավատացին իրենց ուժերին և գերազանցեցին մեր սպասելիքները»,- Հայաստանի բռնցքամարտի հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի խոսքերը մեջբերում է «Արմենպրես»-ը` հավելելով, որ ըստ մարզչի` թե՛ 3-րդ տեղի համար պայքարում պարտված Հովհաննես Բաչկովը, թե՛ ադրբեջանցի բռնցքամարտիկի դեմ կիսաեզրափակիչում պարտված, բայց օլիմպիական ուղեգիր նվաճած Արամ Ավագյանը և թե՛ կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը հետագայում ցույց կտան իրենց ուժերը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից մարզիկների առջև դրված գերխնդիրը ոչ թե կատարվել է, այլ մի բան էլ ավելին է արվել. Սամսունում նվաճվել է 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Սամսունի վարկանշային մրցաշարում արծաթե մեդալների արժանացան 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը և 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 3-րդ տեղի համար պայքարում հաղթող դարձան և բրոնզե մեդալի արժանացան 56 կգ քաշային Արամ Ավագյանը և 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը:

 

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced