Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարն աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ

SPORT

 ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ապրիլի 19-ին աշխատանքային այցով եղավ Գեղարքունիքի մարզում: Նախարար Գաբրիել Ղազարյանն այցելեց Սեւան քաղաքի թիվ 3 հիմնական եւ ավագ, Լճաշենի եւ Նորատուսի թիվ 1 միջնակարգ, Գավառի թիվ 4 հիմնական դպրոցներ եւ Գավառի պետական համալսարան: Նախարարը Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանի եւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գարիկ Բադալյանի ուղեկցությամբ տեղերում ծանոթացավ մարզադահլիճների եւ շախմատի դասասենյակների  պայմաններին ու հագեցվածությանը, ֆիզկուլտուրա եւ շախմատ առարկաների դասավանդման ընթացքին: Այցի ընթացքում կատարված ուսումնասիրությունները նախարար Գաբրիել Ղազարյանը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ համատեղ քննարկեց Գեղարքունիքի մարզի բոլոր հանրակրթական դպրոցների տնօրենների եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ հրավիրված հանդիպմանը, որը տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանում:

«Այս այցը նախատեսում է ի հայտ բերել այն խնդիրները, որոնք  ուղղակիորեն առնչվում են ինչպես  մարզադահլիճների ընդհանուր վիճակին, այնպես էլ՝ ֆիզկուլտուրա առարկայի դասավանդմանը եւ ծառացած են հանրակրթական դպրոցների առջեւ: Մի դեպքում ունենք նորոգված ու կահավորված մարզադահլիճ, որ չի ջեռուցվում, մի այլ դեպքում՝ ջեռուցվող մարզադահլիճ, որ մարզագույքի կամ նորոգման խնդիրներ ունի:ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը տեղերում համակարգում է բարձրացված հիմնահարցերը, որոնք առաջիկա 2-3 տարիների ընթացքում կգտնեն իրենց լուծումները»,-հավաստիացրեց նախարարը:

«Մարզի որոշ դպրոցներ  ունեն մարզադահլիճային անբավարար պայմաններ, մարզագույքի ու նորոգման խնդիրներ, որոնց պետք է քայլ առ քայլ լուծում տանք: Ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման որակական կողմի ապահովման  համար պետք է լինենք ավելի հետեւողական, կարողանանք քիչ միջոցներով ավելի կարեւոր խնդիրներ լուծել:Ֆիզկուլտուրա առարկայի ավարտական քննությանը հանրակրթական դպրոցներում կանցկացվի  մարզպետի կարգադրությամբ ստեղծված  հանձնաժողովի մասնակցությամբ: Մենք  պետք է ունենանք միանգամայն առողջ եւ  ուժեղ սերունդ, ինչն անհնար է ի րագործել առանց ֆիզկուլտուրա առարկայի պատշաճ դասավանդման: Շատ կարեւոր է բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների ներգրավումը, որը պարտադիր պայման կլինի եկող տարվանից»,-հանդիպման մասնակիցներին դիմեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

Հանդիպման ավարտին նախարար Գաբրիել Ղազարյանը պատասխանեց ֆիզկուլտուրայի ուսուցիչների կողմից բարձրացված հարցերին:

Խոսրով Խլղաթյան

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced