Yerevan, 17.July.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը դեռ «շնորհակալ» կլինի Ռուսաստանին

ANALYSIS

Ռուսաստանի պահվածքը ապրիլյան հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում շարունակում է մնալ քննադատության հիմնական թեմաներից մեկը: Ինչո՞ւ ռազմավարական դաշնակիցը չի աջակցում Հայաստանին, այլ Ադրբեջանին զինելով հավասարության նշան է դնում ՀԱՊԿ-ի դաշնակցի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դաշնակցի միջև: Այս հարցն ունի շատ կոնկրետ պատասխան` քաղաքականության մեջ հավերժ են միայն շահերը, իսկ դաշնակիցները կգան ու կգնան: Իհարկե, դաշնակցային հարաբերությունները պետք է լինեն դաշնակցային, բայց ինչպես ժամանակին ասում էր Նիկոլո Մաքիավելին, հսկայական տարբերություն կա այն բանի միջև, ինչ կա և այն բանի միջև, ինչ պետք է լինի:

Հայաստանի և Ռուսաստանի ոչ միանշանակ դաշնակցային հարաբերությունների օրինակներն իրականում բավական շատ են աշխարհում: Օրինակ՝ լսել ենք, որ Իսրայելն ԱՄՆ-ի դաշնակիցն է, որ առանց ԱՄՆ-ի աջակցության Իսրայելին արաբական երկրները և Իրանը պարզապես կհոշոտեն: Բայց միշտ չէ, որ ԱՄՆ-ն Իսրայելին անվերապահորեն աջակցում է: 2011թ. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուղղակիորեն հայտարարեց, որ Իսրայելը պետք է վերադառնա 1967թ. սահմաններին, իսկ պաղեստինցիներն իրավունք ունեն սեփական պետությունն ու կառավարությունը ունենալ:

Պատկերացրեք, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը Հայաստանին ասի, որ պետք է առանց որևէ նախապայմանի Ադրբեջանին հանձնել 7 շրջան: Պուտինը նման բան երբեք չի ասել, բայց ահա Օբաման իր դաշնակցին բացահայտ ասեց, որ հողերը պետք է հետ տա: Ավելին, Օբամայի այդ հայտարարությունը ողջունեցին Եվրամիությունն ու եվրոպական առաջատար պետությունները` Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը: Այլ կերպ ասած` Իսրայելը լիովին միայնակ էր:

Իհարկե, Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն առաջարկել է Հայաստանին և Ադրբեջանին համաձայնության գալ Մադրիդյան փաստաթղթի շուրջ, որը ենթադրում է հայկական կողմից 5 շրջանի հանձնում Ադրբեջանին: Բաքուն, իր հերթին, պետք է փոխարենը ճանաչի արցախցիների ինքնորոշման իրավունքը, սակայն դա ուլտիմատումի նման չէ` ի տարբերություն Իսրայելի դեպքի: Ի դեպ, ծիծաղելին այն է, որ Մադրիդյան փաստաթուղթը մերժել է հենց Ադրբեջանը: Դժվար է հավատալ, որ երկիրը կամավոր հրաժարվի նման շռայլ փոխզիջումից:

Օբամայի հայտարարությանը շատ կտրուկ պատասխանեց Իսրայելի ղեկավար Բենիամին Նեթանյահուն` Օբամային ասելով, որ Իսրայելը չի վերադառնա 1967թ. սահմաններին, քանի որ եթե հանձնի հողերը, ապա կզրկվի սեփական անվտանգությունն ապահովելու հնարավորությունից: Այլ կերպ ասած` Իսրայելն անգամ իր դաշնակիցների հուժկու ճնշմանը տեղի չտվեց և չնահանջեց: Նույնը նաև Իսրայելի գլխավոր հակառակորդ Իրանի հարցում: Անտեսելով Իսրայելի շահը` ԱՄՆ-ն Իրանի միջուկային խնդրի շուրջ համաձայնության եկավ և որոշեց չեղարկել որոշ պատժամիջոցներ, ինչը ևս դժգոհություն առաջացրեց Իսրայելում:

ՆԱՏՕ-ում նույնպես շատ են հակասությունները: Օրինակ՝ Հունաստանն ու Թուրքիան, ֆորմալ առումով լինելով դաշնակիցներ ՆԱՏՕ-ում, փաստացի թշնամիներ են: ՀԱՊԿ-ում Հայաստանի և Ղազախստանի հակասությունները մանկական խաղ են` ի տարբերություն հույն-թուրքական հակասությունների: Ի վերջո, հույները նույնպես ցեղասպանվել են Օսմանյան կայսրության տարիներին: Կիպրոսը կիսված է հույների և թուրքերի միջև, թուրքերը բռնազավթել են Կիպրոսի հյուսիսը: Խնդիրը մինչև վերջ կարգավորված չէ: ԱՄՆ-ն պահում է հավասարակշռությունը Թուրքիայի և Հունաստանի միջև:

Այսպիսով, քաղաքականության մեջ կան օրինաչափութուններ, և այնպես չէ, որ միայն մեր բախտը չի բերել: Եթե իմանանք, որ Ռուսաստանի բացահայտ միակողմանի աջակցությունը Հայաստանին վերջնականապես կլուծի Արցախի հարցը, ապա գուցե պնդեի, որ Հայաստանը պետք է ընկնի Ռուսաստանի ոտքերը: Բայց այլ հակամարտությունների փորձը ցույց է տալիս, որ ամեն ինչ այդպես միանշանակ չէ: Կոսովոյի անկախությունը ճանաչել է գրեթե ամբողջ Արևմուտքը, ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան և այլն, բայց հակամարտության գլխավոր մյուս կողմը` Սերբիան, չի ճանաչում: Կոսովոն ՄԱԿ-ի անդամ չէ մինչ օրս հենց այդ պատճառով: Հակամարտությունը մինչև վերջ չի լուծվել:

Բայց լուծվել է գլխավորը: Այլևս Կոսովոյում գրեթե բացառված է նոր պատերազմը: Կոսովոյի անկախության ճանաչումը գերտերությունների կողմից իր անվտանգության գլխավոր երաշխիքներից է: Արցախի անկախության ճանաչումը նույնպես արցախցիների անվտանգության և նոր պատերազմի բացառման երաշխիքն է: Կոսովոյի նախադեպը պետք է դաս լինի Ադրբեջանին` հասկանալու, որ գուցե ինքը երբեք չճանաչի Արցախը, բայց անդադար աշխարհին պատերազմով շանտաժ անել չի ստացվի: Հայերը չեն զիջելու, այս ապրիլյան պատերազմը դա ևս մեկ անգամ ապացուցեց: Այդ փաստը վաղ թե ուշ ճանաչվելու է, քանի որ իրականությունը դա է: Իսկ քաղաքականության մեջ տեղ ունեն միայն իրատեսները: Անկախանում են ոչ թե թղթով, այլ մշտական պայքարով: Արդեն 22 տարի է՝ Արցախն անկախ է: Իրականությունից փախչել հնարավոր չէ:

Վերադառնանք Ռուսաստանին: Վերոնշյալ համեմատությունները չեն արվում Ռուսաստանին արդարացնելու համար: Ասվածի իմաստն էմոցիաներից մի փոքր հրաժարվելն ու իրատես լինելն է: Յուրաքանչյուր պետություն ունի իր շահերը և արժանի է հարգանքի այնքանով, որքանով կարողանում է այդ շահերը պաշտպանել: Գուցե տարօրինակ բան ասեմ: Մի օր Հայաստանը դեռ շնորհակալ է լինելու Ռուսաստանին, որ արտաքուստ չեզոքություն է պահում Արցախյան խնդրում, բացահայտ Հայաստանին չի աջակցում: Դա մեզ տալիս է ալիբի վերադառնալ բազմավեկտոր արտաքին քաղաքականության կոնցեպտին և զուգահեռ վերաթարմացնել կապերը ուժային այլ բևեռների հետ:

Մի առիթով Ռուսաստանի դիվանագիտության ղեկավար Սերգեյ Լավրովը բացահայտ ասել է, որ Ռուսաստանը հարգում է իր գործընկերների կոմպլեմենտար, բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը, քանի որ Ռուսաստանը ևս նման քաղաքականություն է վարում: Այո, Արցախյան հակամարտության դեպքում Ռուսաստանը դա ապացուցեց: Մեզ համար կարևորն այն է, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ չլինի, իսկ նրա «հավասարակշռված» քաղաքականությունը հարկադրված ենք հարգել, քանի որ ինքներս նույնպես պետք է «հավասարակշռված» արտաքին քաղաքականություն վարենք և այլընտրանք ունենանք: Ինչպես հաճախ կրկնում է նույն Լավրովը, աշխարհը պետք է լինի բազմաբևեռ:

Տիգրան Խաչատրյան

Past.am, վերլուծաբան

Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase Service