Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կլինի իսպանական

SPORT

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի երկրորդ խաղում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտության մատնեց անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ին և դուրս եկավ եզրափակիչ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ողջ խաղի ընթացքում «Ռեալ»-ը լուրջ առավելություն ուներ մրցակցի նկատմամբ: Խաղի հենց մեկնարկային րոպեներից իսպանական ակումբի ֆուտբոլիստները խաղը իրենց ձեռքը վերցրին՝ մրցակցին թույլ չտալով անգամ վտանգավոր պահ ստեղծել Կեյլոր Նավասի դարպասի մոտ:

Հանդիպման 20-րդ րոպեին «Ռեալ»-ի հարձակվող Գարեթ Բեյլն աջ եզրից ներխուժեց տուգանային հրապարակ և փորձեց հարվածային դիրք դուրս բերել Քրիշտիանու Ռոնալդուին, սակայն գնդակը դիպավ «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Ֆերնանդոյի ոտքին և հայտնվեց դարպասում:

Բաց թողած գնդակից հետո էլ անգլիական ակումբի ֆուտբոլիստների մոտ ակտիվություն չէր նկատվում: Նրանք հիմնականում փորձում էին խաղալ հակագրոհների հիման վրա և փորձում էին երկար փոխանցումներով հարվածային դիրք դուրս բերել հարձակվող Սերխիո Ագուերոյին, սակայն վերջինս գտնվում էր մադրիդյան ակումբի պաշտպան Պեպեյի վերահսկողության տակ: Առաջին խաղակեսի վերջում անգլիական ակումբը լավ հնարավորություն ստացավ հաշիվը հավասարեցնելու համար, սակայն Ֆերնանդոյի հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին և դուրս եկավ դաշտից:

Երկրորդ խաղակեսն էլ անցավ «Ռեալ»-ի բացահայտ առավելությամբ: Արքայական ակումբի ֆուտբոլիստները մի քանի լուրջ վտանգավոր պահեր ստեղծեցին մրցակցի դարպասի մոտ, սակայն իրեն վստահ էր զգում անգլիական ակումբի դարպասապահ Ջո Հարթը: Հանդիպման 70-րդ րոպեին հաշիվը կարող էր կրկնապատկել Գարեթ Բեյլը, սակայն անկյունայինի խաղարկումից  և նրա գլխով հարվածից հետո գնդակը հետ մղվեց հորիզոնական դարպասաձողից: Անգլիական թիմի ֆուտբոլիստներն այդպես էլ չկարողացան ուշքի գալ և խփել այդքան անհրաժեշտ մեկ գնդակը: Արդյունքում  «Ռեալ»-ը հաղթեց նվազագու յն հաշվով և, հաշվի առնելով, որ Անգլիայում թիմերի առաջին դիմակայությունն ավարտվել էր ոչ ոքի՝ 0:0 հաշվով,  դուրս եկավ եզրափակիչ:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլում կմրցեն երկու իսպանական ակումբներ՝ Մադրիդի «Ռեալ»-ը և Մադրիդի «Ատլետիկո»-ն: Եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 28-ին Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում: 2014թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում ևս միմյանց դեմ մրցել են մադրիդյան երկու թիմերը: Այդ հաջողությունն ուղեկցել է «Ռեալ»-ին: Հանդիպման հիմնական ավարտվել է ոչ ոքի 1:1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում «Ռեալ»-ը կարողացել է ևս երեք գնդակ ուղարկել մրցակցի դարպասը և հաղթանակ տանել 4:1 հաշվով:

80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia