Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բյուջեից 19.6 մլրդ դրամ` տրանսպորտին

ECONOMICS

2016 թվականի առաջին կիսամյակում տրանսպորտի բնագավառում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են ավելի քան 19.6 մլրդ դրամ՝ 74.9%-ով ապահովելով ծրագրի կատարումը, որը հիմնականում պայմանավորված է ճանապարհային տրանսպորտի դասի ծախսերի՝ 77.7% ու խողովակաշարային և այլ տրանսպորտի դասի ծախսերի 55.7% կատարողականով: Խմբի ծախսերի 89.1%-ը կամ շուրջ 17.5 մլրդ դրամը կազմել են ճանապարհային, 1.6%ը կամ 312.8 մլն դրամը` երկաթուղային, 0.9%ը կամ 168 մլն դրամը` օդային և 8.4%-ը կամ շուրջ 1.7 մլրդ դրամը` խողովակաշարային և այլ տրանսպորտի ծախսերը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տրանսպորտի խմբի ծախսերն աճել են 35.4%-ով կամ 5.1 մլրդ դրամով՝ հիմնականում պայմանավորված ճանապարհային տրանսպորտի բնագավառի ծախսերի աճով: Հաշվետու ժամանակահատվածում ճանապարհային տրանսպորտի դասում պետական բյուջեի ծախսերը կազմել են շուրջ 17.5 մլրդ դրամ կամ կիսամյակային ծրագրի 77.7%-ը:

Ճանապարհային տրանսպորտի ոլորտին կատարված հատկացումների հաշվին իրականացվել են 15 ծրագրեր, այդ թվում` արտաքին աղբյուրներից ֆինանսավորվել են յոթ վարկային և մեկ դրամաշնորհային ծրագրեր: Հաշվետու ժամանակահատվածում հատկացված միջոցներից շուրջ 2.7 մլրդ դրամն ուղղվել է միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանման, ընթացիկ պահպանման և շահագործման աշխատանքների ֆինանսավորմանը՝ կազմելով ծրագրի 97.4%-ը: Հաշվետու ժամանակահատվածում երկաթուղային տրանսպորտի դասի շրջանակներում կատարվել են 312.8 մլն դրամի ծախսեր՝ կազմելով ծրագրի 85.6%-ը: Նշված միջոցներն ուղղվել են ուղևորափոխադրումներից ստացված վնասի դիմաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին սուբսիդիայի տրամադրմանը` 89.4%-ով ապահովելով ծրագրի կատարումը: 2016 թվականի առաջին կիսամյակում օդային տրանսպորտի գծով պետական բյուջեի ծախսերում արձանագրվել է 46.3% կատարողական, որը կազմել է ավելի քան 168 մլն դրամ և ուղղվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պահպանմանը, որից շուրջ 95.5 մլն դրամը կատարվել է բյուջետային միջոցների հաշվին, 72.6 մլն դրամը՝ արտաբյուջետային միջոցների հաշվին: Խողովակաշարային և այլ տրանսպորտի գծով պետական բյուջեի ծախսերը կազմել են շուրջ 1.7 մլրդ դրամ` 55.7%-ով ապահովելով ծրագրի կատարումը:

Համաձայն բյուջետային ամփոփ տեղեկատվության՝ հաշվետու ժամանակահատվածում ամբողջությամբ իրականացվել են Երևանի մետրոպոլիտենի աշխատանքների կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորումը և համայնքների բյուջեներին նպատակային հատկացումների` սուբվենցիաների տրամադրումը, որոնց շրջանակում օգտագործվել է համապատասխանաբար 1.3 մլրդ դրամ և 319.2 մլն դրամ: Հավելենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տրանսպորտի ոլորտին ուղղվող ծախսերը հիմնականում չեն փոփոխվել:

Հայկ Բեջանյան, Past.am վերլուծաբան

Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System