Yerevan, 27.July.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մեզ համերաշխություն է պետք, «Լուսավոր Հայաստանն» այդ համերաշխության շարժումն է». Էդմոն Մարուքյան

POLITICS

Այսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության 3-րդ համագումարը: Նախ` ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ Գևորգ Գորգիսյանը ներկայացրեց կուսակցության ծրագիրը: Նա նշեց, որ վերջին շրջանում մեր երկրի քաղաքացիներին փորձում են համոզել, որ մեր ընտրությունը պետք է լինի վատի ու վատագույնի,  հնի ու գործողի միջև: ««Լուսավոր Հայաստանը» պիտի ջարդի այս արատավոր շղթան: Հայտարարում ենք, որ կա այլընտրանք, և այն ձևավորելու համար ապավինում ենք մեր քաղաքացիներին՝ նրանց կոչ անելով վերցնելով իրենց վրա պատասխանատվություն ապագայի համար, գնալ ընտրական տեղամաս և քվեարկել: Կոչ ենք անում քվեարկել ոչ թե ընդդեմ ինչ-որ մարդկանց և գաղափարների, այլ հանուն: Հանուն արդյունավետ կառավարման և ամուր պետականության առաջարկում ենք փոխել Սահմանադրությունը, ընդլայնել նախագահի և խորհրդարանի լիազորությունները, վերականգնել մշակույթի, գյուղատնտեսության և սպորտի նախարարությունները: Հանուն ժողովրդագրական վիճակի բարելավման առաջարկում ենք նվազեցնել եկամտահարկը՝ ըստ ընտանիքի անչափահաս անդամների քանակի: Հանուն տնտեսության մրցունակության բարձրացման և կայուն զարգացման իրականացնել արդյունաբերությունն արդիականացնելու քաղաքականութուն տեխնոլոգիական ստանդարտների և խթանների համակարգի միջոցով: Հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կենսագործման և Արցախյան հակամարտության հայանպաստ լուծման ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքները, հետևողական քայլեր կատարել Արցախի բռնազավթված տարածքների վերադարձի համար»,-ԼՀԿ-ի ծրագիրը ներկայացնելիս Գևորգ Գորգիսյանը նշեց այս և մի շարք այլ առաջարկները, որոնք ներկայացնում է իրենց կուսակցությունը:

ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանն ընդգծեց՝ երբ այսօր հանդիպում են քաղաքացիներին, առաջին հարցը հետևյալն է՝ ինչ է մեզ սպասվում, և երբ է այս ամենն ավարտվելու: «Երբ ամիսներ առաջ խոսում էինք արտահերթ ընտրություններից, հարց էր առաջանում ՝ որքանո՞վ այն պետք է լուծում դառնա ստեղծված իրավիճակում: 2021 թվականի հունիսին լիազորելու ենք մարդկանց հանդես գալ պետության անունից: Սա նշանակում է՝ ցանկացած հարց, որ Հայաստանը պետք է տանի զարգացման կամ հետընթացի, պայմանավորվելու է հենց այդ օրը: Մարդիկ այլընտրանքի փնտրտուքի մեջ են: Մեր քաղաքական դաշտը հստակ է: Պետք է ճիշտ կողմնորոշվենք: Դուք տեսել եք այն արդյունքը, որը եղել է նախկին և ներկա իշխանությունների պաշտոնավարման օրոք: Սա նշանակում է, որ պետք է ընտրենք այլընտրանքային ճանապարհ: Լցված ենք հավատով, որ կարող են ձեզ առաջարկել այլընտրանք և լավագույնս իրականացնել այն»,-նշեց Խաժակյանը:

ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց` մեր պետության հիմքն ու հենարանը պետք է լինի մարդ-քաղաքացին: «Շատերը գուցե կասկածամտորեն են վերաբերվում նրան, որ այս իրավիճակում, երբ մենք այսքան կորուստներ ենք ունեցել, հնարավոր կլինի՞ ստեղծել մարդ անհատին, որ կունենա ազատ միտք, նվիրական վարք և քաջություն այս ամենը կենսագործելու համար: Բայց այդ անձինք կան նաև մեզանում: Նրանք ծնվում են, որ ապացուցեն՝ ամեն ավարտ ինչ-որ տեղ ունի նոր սկիզբ»,-ընդգծեց Սիմոնյանը:

ԼՀԿ կառավարման խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանն իր խոսքը սկսեց այս օրերին Սյունիքում տիող իրավիճակի, մասնավորապես՝ մեր երկրի սուվերեն տարածքում ադրբեջանցի զինվորականների առկայության մասին խոսելով: Նա շեշտեց՝ մեր թշնամուն շատ լավ գիտենք, բայց կա մի թշնամի, որի մասին, կարծես թե, չենք ուզում խոսել: «Դա ատելությունն է: Երկիրը բաժան-բաժան է արված, մեր հասարակությունը լցված է ատելությամբ մեկը մյուսի նկատմամբ»,-ասաց Մարուքյանը:

Խոսելով արտահերթ ընտրությունների մասին՝ Մարուքյանը նշեց, որ այս օրերին ներկա իշխանություններն ամենաշատն առաջ են քաշում այն թեզը, որ «նախկինները» գալիս են, այդ պատճառով պետք է իրենց ընտրել, որ նախկինները չգան: ««Նախկիններն» ասում են, որ հեղափոխությունը շատ վատ հետևանքներ ունեցավ, ուստի ներկայիս իշխանությունները պետք է հեռանան, մենք գանք իշխանության և վիճակը շտկենք: Որպեսզի Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվի, առաջարկել եմ բոլոր նախկին նախագահներին, բոլոր ուժերին առաջարկել եմ մի կողմ քաշվել, չմասնակցել այս պրոցեսներին և թույլ տալ, որ երկիրը շարժվի առաջ, որովհետև նրանց մասնակցությամբ, նրանց հակառեյտինգի շնորհիվ իշխանությունը միս ու արյուն է ստանում»,-ասաց Էդմոն Մարուքյանը: Նա շեշտում է՝ այսօր մեզ համերաշխություն է պետք, իրենք չեն ցանկանում, որ շարունակվի «գզվռտոցը», որը ոչ մի լավ տեղ չի տանելու: «Առանց համախմբվելու չենք վերականգնելու մեր բանակը, տնտեսությունը և այլն: Մեզ համերաշխություն է պետք: «Լուսավոր Հայաստանն» այդ համերաշխության շարժումն է»,-ասաց ԼՀԿ կառավարման խորհրդի նախագահը:

Համագումարի ավարտին հաստատվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ծրագիրը, ձևավորվեցին ԼՀԿ կառավարման և քաղաքական խորհուրդները:

Լուսինե Առաքելյան

Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of scheduleUcom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accountsNo payment via Idram? More than 21,000 points of sale accept payment via IdramUcom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum Ameriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori Region Araratbank allocates $10 million in funding to women entrepreneursMoody's Ratings affirms ratings of Unibank with positive outlook on the long-term deposit ratings AraratBank convenes Annual General Meeting of Shareholders The Silicon Mountains Shirak Technology Forum will take place with Ucom’s support Renowned Pianist Hayk Melikyan in South America: A Tribute to Armenian Classics The CB RA has granted permission for the cooperation of UBPAY Armenian and KWIKPAY international transfer systems Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Ucom Hosts a Student Program during the Summer HolidaysSaving on Wildberries with IDBankAmio Era. Memorandum was signed with the Armenian National Agrarian University IDBank issues the 3rd tranche of dollar bonds of 2024Ucom’s General Director Spoke about Personal Growth and Quality Management EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in TbilisiUcom Launches New Postpaid Packages Amio Era. Memorandum was signed with Yerevan State UniversityExclusive access to all EURO 2024 games for Ucom subscribers idcoin: New tool in IDBank’s loyalty systemUcom’s Fixed Network Launches in Nor HachnAbout 173 Million Drams and More Than 30 Beneficiary Funds. "The Power of One Dram" is 4 Years OldAmio Era. Memorandum was signed with Russian-Armenian UniversityThe Power of One Dram to The Road of Life: July's Beneficiary is Strong MindAraratBank places dollar bonds Yerevan State University and Ucom signed a Memorandum of Cooperation Amio Era: Memorandum was signed with the Armenian State Pedagogical University after K. Abovyan IDBank and Dalma for the Caucasian Deer Reintroduction ProgramThrough Ucom’s Support the 12th Sunchild Festival Concludes Carpisa gift card worth AMD 50.000 from IDBankAmio Bank and Visa celebrated the launch of the Visa Business Signature CardUcom’s General Director participates in Graduation Ceremony of Leadership School