Yerevan, 27.July.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ինչո՞ւ հացը կորցնել, իսկ հետո սեղանի տակից փշուրները հավաքել. մենք ամբողջ աշխարհին ապացուցեցինք, որ պատրաստ ենք կորցնել». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Բանաստեղծ Հուսիկ Արան նշում է՝ իր համար անակնկալ էին խորհրդարանական ընտրությունների արդյունքները, այն, որ «Քաղաքացիական պայմանագրի» օգտին այդքան մարդ կքվեարկի:

«Լավ, թող քսան տոկոս լիներ, բայց ոչ հիսունից ավելի: Մեր ազգի մասին միշտ ավելի պայծառ պատկերացում եմ ունեցել: Մենք ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ չունենք պետության, պետականության, հայրենիքի զգացողություն: Կապվածություն չենք զգում մեր հողի նկատմամբ: Ունենք ասացվածքներ՝ «Որտեղ հաց, այնտեղ կաց», «Աստված էլ բեթարից ազատի»: Նման ասացվածքներ ունեցող հասարակությունն արհամարհանքի է արժանի: Ապացուցեցինք այս ամենն աշխարհին, որը հիմա ծիծաղում և արհամարհում է մեզ, իսկ մենք զարմացած ենք, թե այս ինչ կատարվեց: Գնացինք և քվե տվեցինք Արցախի օտարմանը, հանձնմանը, այս ընտրությամբ Նիկոլին մանդատ տվեցինք և ասացինք՝ օտարիր մեզանից Սյունիքը, որի հարցն օդում կախված է, Գեղարքունիքը, փաստորեն ասացինք՝ ինչ ուզում ես արա: Բոլոր այն մեղքերը, որոնք Նիկոլին էին վերագրվում, ժողովուրդը վերցրեց իր վրա, ասաց՝ դրանք ես եմ գործել, պատերազմը ես մի քանի անգամ չեմ կանգնեցրել և հինգ հազար զոհ եմ տվել, ռազմագերիներն ինձ չեն հուզում և այլն, և այլն: Այդ բոլոր մեղքերը Նիկոլի վրայից մաքրվեցին, և նա մաս-մաքուր «տրվեց» պատմության էջերին: Ցույց տվեցինք, որ, կարծես, չենք ուզում ապրել: Սերունդներն են սա վերլուծելու, իրականում սա խայտառակ մի բան էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հուսիկ Արան:

Ընդգծում է՝ պատմության մեջ որևէ տեղ չես տեսնի, որ երկրի վարչապետը մուրճը վերցնի ձեռքը, փողոցներով քայլի ու թափահարի այն: «Այդ մուրճը ժողովուրդը տվեց իր ձեռքը: 53 տոկոսը տվեց մուրճը, ասաց՝ «ջարդիր 47 տոկոսի գլուխը», փոխանակ ասեր՝ դա տալիս ենք, որ մեր սահմանները պաշտպանես: Իր հանրահավաքին ընտրողների որոշ մասի ձեռքին մուրճ կար, սա ապշելու բան էր»,- նշում է բանաստեղծը:

Նրան մտահոգում ու զարմացնում է այն, որ մարդիկ ոչ ոքի ականջալուր չեն լինում, ոչ մեկի կարծիքը չեն լսում, վտանգի մասին նախազգուշացումներն աչքաթող են անում: «Մենք այն եզակի ազգն ենք, որ եթե Աստված էլ իջներ, փողոցներում քայլեր, հերթով թակեր մարդկանց դռները և ասեր՝ մի ընտրեք Նիկոլին, քանի որ դուք կործանվելու եք, միևնույնն է՝ մարդիկ գնալու էին և նրան ընտրեին: Մեր մտավորականներն ութ ամիս է՝ գոռում են, ստորագրահավաք կազմակերպվեց, ասում էինք՝ ժողովուրդ, մենք կործանվում ենք, պետականություն, պետություն ենք կորցնում: Այս մարդուն մի ընտրեք: Միևնույնն է՝ մեզ չլսեցին: Չգիտեմ՝ այսպիսի ազգ կա՞, որ իր մտավորականին, հոգևորականին չլսի: Մենք ոչ ոքի չենք լսում: Ասում ենք՝ երեսուն տարի պետությունն է մեղավոր եղել, որ այս օրվան հասանք: Այո՛, պետությունն է մեղավոր, որ քաղաքացի չկրթեցինք, բայց մեր քաղաքացին չի կրթվում, նա հենց առաջին պահից սկսեց ծիծաղել իր մտավորականի, գիտնականի վրա, ամեն ինչ դարձրեց ծիծաղի առարկա, որևէ մեկին չի լսում, քանի որ կարծում է, թե ինքն ամենից խելացին է: Այսպես կոշտ պետք է թշնամու դեմ դուրս գալ»,- ասում է Հուսիկ Արան:

«88 թվական եմ տեսել, Խորհրդային Միությունն ամեն դեպքում որոշակիորեն կրթել էր մեզ, ազգային մտածողություն բերել, որքան էլ զզվենք «Սովետից»: Ես 88-ի ժողովրդին եմ տեսել, մեկ էլ հիմա եմ տեսնում ժողովրդին: Տպավորություն է, թե այս մարդիկ չեն կարող պետականություն ունենալ, պետք է մտնեն մի մեծ պետության կազմի մեջ և ապրեն: Այդպես էլ կլինի, եթե մեր սահմանները ռուսն է հսկելու: Նիկոլը մեզ զրկեց անկախությունից, այս ժողովուրդը չի ուզում անկախ լինել, այս ժողովուրդը ոչինչ չի ուզում: Հույս ունեի, որ երեսուն տարում պետք է ձեռք բերեինք պետության ու պետականության գիտակցությունը: Անընդհատ զարմանում էի, թե ինչու մարդիկ անկախության օրը չեն նշում, ասում են՝ ի՞նչ անկախություն, ինչ բան, սոված ենք: Ասում էի՝ լավ, նոր սերունդը կգա, միշտ հպարտ եմ եղել երիտասարդներով, քանի որ նրանց իմ սերնդի աչքերով եմ նայել, բայց, կարծես թե, նրանցից շատերն էլ են անտարբեր պետականության ու հայրենիքի նկատմամբ, չգիտեմ՝ ի՞նչ արժեքներ են դավանում: Բայց մենք սա ենք, մեր հոգեբանությունը սա է: Եկեք չմեղադրենք ոչ մեկին: Ինչո՞ւ ռուսը չեկավ օգնության: Ռուսն ասում է՝ դուք Արցախը լրիվ էիք տալիս, ես կեսը պահել եմ»,-հավելում է մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ ընտրությունների նման արդյունքով մանդատ տվեցինք ռուսին, թուրքին ու բոլորին՝ ասելով, որ մենք պատրաստ ենք նորից տալ, զիջել:

«Խոսքն, իհարկե, բոլորի մասին չէ: Ամեն դեպքում, շատ են նաև մեր մեջ այն մարդիկ, որոնք հստակ գիտակցում են, հասկանում, թե ինչ է տեղի ունենում: Այլ հարց են այն մարդիկ, որոնք այդպես էլ չկողմնորոշվեցին, թե ում տան իրենց ձայնը: Նրանք եռակի «հանցագործ են»: Դու տեսնում ես, որ քո երկիրը կործանվում է, բայց ասում ես՝ ես ո՛չ այն կողմում եմ, ո՛չ այս: Արդարացնում ես, որ ավելի բա՞րձր ես: Տարիներ առաջ ինքս ընտրության չեմ գնացել, քանի որ ուժերից որևէ մեկին չէի ցանկանում իմ ձայնը տալ, բայց նման ճակատագրական պահ չէր: Ինքս որևէ գործիչով հրապուրված չեմ, բայց կարծում էի՝ կգա «Հայաստան» դաշինքը և գոնե կկասեցնի այս ամենը: Ես մտածում եմ իմ երկրի գոյության մասին, ի վերջո, ինքնապաշտպանական բնազդ ունեմ: Այո, կարող է ընդվզում լինել այն ծանր պահին, երբ էլի ինչ-որ բան կկորցնենք, այն ժամանակ էլ կսկսենք փշուրները հավաքել, բայց արդեն ուշ կլինի: Ինչո՞ւ հացը կորցնել, իսկ հետո սեղանի տակից փշուրները հավաքել»,-նշում է մեր զրուցակիցը:

Ասում է՝ ամենասարսափելին այն է, որ հիմա ճամբարների ենք բաժանվել, իրար չենք հանդուրժում: «Հաշտության մասին է խոսում, ի՞նչ հաշտություն: Բժիշկ Արմեն Չարչյանին կալանավորելո՞վ է հաշտության ձեռք մեկնում: Ի վերջո, ժողովուրդն իրեն պողպատե մանդատ տվեց, ասաց՝ ինչ ուզում ես, արա: Հաշտություն կարող է լինել միայն նրա գնալով: Եվ նա ամեն դեպքում գնալու է, հարց է, թե երբ: Հաշտության մասին. եթե ժողովուրդը հաշտություն ուզենար, նրան չէր ընտրի, նա ինքը հաշտություն չի ուզում: Թո՞ւրքն է մեղավոր, որ մենք այսպիսին ենք: Իհարկե, ոչ: Թումանյանն ասում էր՝ «էդպես էլ ժողովուրդ չդարձանք, խալխ մնացինք»»,- ընդգծում է բանաստեղծը:

Մեր զրույցի ամենատարբեր հատվածներում անդրադառնում ենք մեր պատմության տարբեր փուլերին՝ Առաջին հանրապետության հռչակմանը, 1988 թվականի համազգային շարժմանը, «Սասնա ծռեր» էպոսին՝ կարծես թե փորձելով անցյալում գտնել բոլոր հացերի պատասխանները: Հուսիկ Արան, մատնացույց անելով պատմական ամենատարբեր ժամանակաշրջաններ, ասում է՝ փաստորեն, մեր ժողովուրդն այդպես էլ չի փոխվել, դրա համար էլ դարեր շարունակ պետականություն ենք կորցրել: «Էպոսում ասվում է՝ «երբ շեղբը կհասնի ոսկորին, թող ռամիկ կանչի Մհերին», ուրեմն այդ շեղբը դեռ չի հասել ոսկորին, իսկ դա կլինի այն ժամանակ, երբ էլի տարածքներ կկորցնենք, անկախությունը կկորցնենք, բայց այդ ժամանակ արդեն ուշ կլինի: Իսկ մենք հունիսի 20-ին ամբողջ աշխարհին ապացուցեցինք, որ պատրաստ ենք կորցնել: Մենք անգամ ինքնապաշտպանական բնազդ չունենք»,- եզրափակում է Հուսիկ Արան:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of scheduleUcom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accountsNo payment via Idram? More than 21,000 points of sale accept payment via IdramUcom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum Ameriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori Region Araratbank allocates $10 million in funding to women entrepreneursMoody's Ratings affirms ratings of Unibank with positive outlook on the long-term deposit ratings AraratBank convenes Annual General Meeting of Shareholders The Silicon Mountains Shirak Technology Forum will take place with Ucom’s support Renowned Pianist Hayk Melikyan in South America: A Tribute to Armenian Classics The CB RA has granted permission for the cooperation of UBPAY Armenian and KWIKPAY international transfer systems Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Ucom Hosts a Student Program during the Summer HolidaysSaving on Wildberries with IDBankAmio Era. Memorandum was signed with the Armenian National Agrarian University IDBank issues the 3rd tranche of dollar bonds of 2024Ucom’s General Director Spoke about Personal Growth and Quality Management EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in TbilisiUcom Launches New Postpaid Packages Amio Era. Memorandum was signed with Yerevan State UniversityExclusive access to all EURO 2024 games for Ucom subscribers idcoin: New tool in IDBank’s loyalty systemUcom’s Fixed Network Launches in Nor HachnAbout 173 Million Drams and More Than 30 Beneficiary Funds. "The Power of One Dram" is 4 Years OldAmio Era. Memorandum was signed with Russian-Armenian UniversityThe Power of One Dram to The Road of Life: July's Beneficiary is Strong MindAraratBank places dollar bonds Yerevan State University and Ucom signed a Memorandum of Cooperation Amio Era: Memorandum was signed with the Armenian State Pedagogical University after K. Abovyan IDBank and Dalma for the Caucasian Deer Reintroduction ProgramThrough Ucom’s Support the 12th Sunchild Festival Concludes Carpisa gift card worth AMD 50.000 from IDBankAmio Bank and Visa celebrated the launch of the Visa Business Signature CardUcom’s General Director participates in Graduation Ceremony of Leadership School