Yerevan, 27.July.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մեր երկրում չկա սննդի անվտանգության ռիսկի վրա հիմնված համակարգ». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին շրջանում սննդային թունավորումները բավականին շատ էին, ահազանգերը հաջորդում էին մեկը մյուսին: Պատկան մարմինները ստուգումներ իրականացրեցին, հանդես եկան համապատասխան հայտարարություններով: Դեռ նախորդ տարի սպիրտից թունավորման դեպքեր գրանցվեցին, արձանագրվեցին մահվան դեպքեր, այս ամենի մասին բավականին խոսվեց, բայց այդպես էլ չտրվեցին կարևոր հարցերի պատասխաններ: Էկոկենտրոնի սննդի ռիսկերի կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր (Իտալիա) Դավիթ Պիպոյանը նշում է՝ ունեցանք թունավորման դեպք նախորդ տարի, խոսվեց դրա մասին, սակայն ոչինչ չարվեց:

«Այդպես կարող եմ հիշել բազմաթիվ այլ դեպքեր: Ցավոք, մեզ մոտ բոլոր խնդիրները կրում են դեպքային բնույթ: Ամբողջ աշխարհն անցել է այդ տերմինաբանությանը, այսինքն՝ երբ տեղի է ունենում մի դեպք, նոր սկսում ենք խոսել այդ պրոբլեմի մասին: Հավաստիացնում եմ՝ դա ամենաձախողված փորձն է, և դա ցույց են տալիս բոլոր այն երկրները, որոնք լուծումների գնում են դեպքերով: Եթե չես ուզում նման դեպքեր ունենալ, նախորդներից պետք է դասեր քաղես և իրականացնես միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն կանխարգելմանը: Երբ սննդամթերքի անվտանգության ապահովման սկզբունքը ոչ թե կանխարգելման, այլ կոնկրետ խախտումից հետո արձագանքման սկզբունքն է, ապա, բնականաբար, կլինեն և կան թունավորման բազմաթիվ դեպքեր:

Ցավոք, անցած տարի ունեցանք նաև մահացության դեպքեր: Պատճառները բազմազան են: Որպես գլոբալ պատճառ պետք է նշել համակարգային լուրջ բացերը, որոնք առաջանում են առաջին հերթին օրենսդրական բացերից ելնելով: Իրականում նշեմ՝ ոչ թե օրենսդրական բացերն են, որ համակարգերը չկան, այլ պարզապես ուշադիր չենք անվտանգության կառավարման համակարգերի ներդրման ուղղությամբ: Այսօր ամբողջ աշխարհը հանրային սննդի կետերում անվտանգության համակարգի պահանջ է դրել, որոնք կոչվում են վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետեր: Մեզ մոտ ևս կա ժամանակացույց, ասվում է, որ Հայաստանում ևս պետք է ներդրվի, տարիներ շարունակ սպասում ենք, վերջին օրը մոտենում է, համակարգը չենք ներդնում, ժամանակացույցը երկարեցնում ենք:

Սա անհասկանալի մի բան է դարձել, կարծես թե, ավելի շատ ձևական մի փաստաթուղթ լինի, որ միջազգային կառույցներին ասենք՝ այդ կանոններն ընդունել ենք, ունենք թղթի վրա գրված: Բայց ո՞ւմ է պետք թղթի վրա գրած կանոնը, եթե փաստացի կյանքի կիրառություն չունի այս համակարգը: Հաջորդն ինչ կուզենայի շեշտել՝ ամբողջ աշխարհում հանրային սննդի կետերը, արտադրությունները մրցակցում են իրար հետ իրենց անվտանգության կառավարման համակարգերով: Մենք իրար հետ ավելի շատ մրցակցում ենք շքեղ կահույքով, սպասքով, ուտելիքներով: Ոչ միայն կառավարման համակարգերով չենք մրցակցում, այլ, գուցե շատ վատ բան եմ ասում, թե ում մոտ կդրսևորվեն թունավորման դեպքեր: Հանրային սննդի մեկ ցանցում թունավորման դեպքերը չավարտած, հաջորդ՝ բավականին մեծ ցանցում գրանցվեցին թունավորման դեպքեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պիպոյանը:

Ընդգծում է՝ եթե խնդիրներին չենք տալիս օպերատիվ և ֆունդամենտալ լուծում, որոշ ժամանակ հետո կունենանք թունավորման հերթական դեպքերը: «ԶԼՄ-ները կգրեն այդ մասին, կհիշեն նախորդները, պատկան մարմինները անհասկանալի բովանդակությամբ հաղորդագրություններ կտարածեն, հասարակությունն էլ տերմինների կեսը չի հասկանա, կբողոքեն և ամեն ինչ կանցնի, կգնա: Ամենացավալին այստեղ նաև հանրային ընկալման խնդիրն է: Երբ երկրում կա մասսայական թունավորման դեպք, և այդ ցանցն օրեր անց սկսում է աշխատել, ու հաճախորդները շարունակում են այցելել հանրային սննդի այդ նույն կետերը, հավատացեք՝ այս երկրում շատ դժվար է հանրային իրազեկման միջոցով իրականացնել լուրջ աշխատանք, որպեսզի հասարակության իրավագիտակցության մակարդակը հասնի այն աստիճանի, որ ասես՝ եկեք ոչ թե պետության, այլ հանրային դաշտի օգնությամբ լուծենք այս խնդիրը: Արդյունքում՝ հանրային դաշտը չի կարողանում հարց լուծել, այդ խնդիրներին լուծումներ տալու հարցում պետությունն էլ արտառոց ցանկություն չունի»,-նշում է մեր զրուցակիցը:

Ասում է՝ սննդամթերքի անվտանգության խնդիրները գլոբալ են, հատվածական չեն: «Երկրում չկա սննդի անվտանգության ռիսկի վրա հիմնված համակարգ: Դա նշանակում է, որ չկան անվտանգության կառավարման համակարգեր, որովհետև, երբ երկիրն ունի անվտանգության կառավարման համակարգեր՝ հետագծելիություն սնման շղթայի բոլոր փուլերում, այդ երկրում հնարավոր է ապահովել անվտանգություն, չկա, ուրեմն հնարավոր չէ: Մեր երկրում այն չկա: Կամայական պատկան մարմինն ասում է՝ «հետագծելիության սկզբունքով հետ գնացինք…»: Ի՞նչ հետագծելիության սկզբունք: Հայաստանում ապրանքների քանի՞ տոկոսը մակնշված չէ, կենդանիների համարակալում չկա, միրգ-բանջարեղենն արտադրվում է, ով և որտեղ ցանկանում, վաճառում է, մեկ ապրանքաուղեկից փաստաթուղթ չկա: Ինչպե՞ս եք ապահովում հետագծելիության սկզբունք: Այս պայմաններում գտեք, թե որտեղ թունաքիմիկատ կար, ապրանքը որտեղից եկավ և ուր գնաց»,-եզրափակում է Դավիթ Պիպոյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of scheduleUcom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accountsNo payment via Idram? More than 21,000 points of sale accept payment via IdramUcom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum Ameriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori Region Araratbank allocates $10 million in funding to women entrepreneursMoody's Ratings affirms ratings of Unibank with positive outlook on the long-term deposit ratings AraratBank convenes Annual General Meeting of Shareholders The Silicon Mountains Shirak Technology Forum will take place with Ucom’s support Renowned Pianist Hayk Melikyan in South America: A Tribute to Armenian Classics The CB RA has granted permission for the cooperation of UBPAY Armenian and KWIKPAY international transfer systems Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Ucom Hosts a Student Program during the Summer HolidaysSaving on Wildberries with IDBankAmio Era. Memorandum was signed with the Armenian National Agrarian University IDBank issues the 3rd tranche of dollar bonds of 2024Ucom’s General Director Spoke about Personal Growth and Quality Management EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in TbilisiUcom Launches New Postpaid Packages Amio Era. Memorandum was signed with Yerevan State UniversityExclusive access to all EURO 2024 games for Ucom subscribers idcoin: New tool in IDBank’s loyalty systemUcom’s Fixed Network Launches in Nor HachnAbout 173 Million Drams and More Than 30 Beneficiary Funds. "The Power of One Dram" is 4 Years OldAmio Era. Memorandum was signed with Russian-Armenian UniversityThe Power of One Dram to The Road of Life: July's Beneficiary is Strong MindAraratBank places dollar bonds Yerevan State University and Ucom signed a Memorandum of Cooperation Amio Era: Memorandum was signed with the Armenian State Pedagogical University after K. Abovyan IDBank and Dalma for the Caucasian Deer Reintroduction ProgramThrough Ucom’s Support the 12th Sunchild Festival Concludes Carpisa gift card worth AMD 50.000 from IDBankAmio Bank and Visa celebrated the launch of the Visa Business Signature CardUcom’s General Director participates in Graduation Ceremony of Leadership School