Yerevan, 27.July.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Նպատակը Հայաստանում տարածված գյուրզայի ենթատեսակի թույնի դեմ հակաթույնի ստացումն է». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Քիշմիրյանը ՀՀ ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվ. Ֆիզիոլոգիայի ինստիտուտի Թունաբանական հետազոտությունների լաբորատորիայի գիտաշխատող է: «Այստեղ զբաղվում ենք Հայաստանում տարածված թունավոր օձերի թույներով, դրանց ակտիվ բաղադրամասերի ուսումնասիրությամբ: Սկզբնական շրջանում ուսումնասիրում էինք, թե ինչպես են այդ բաղադրամասերն ազդում տարբեր հիվանդությունների կենդանական մոդելների վրա, դրանց հնարավոր թերապևտիկ դերը, ինչպես են ազդում թույների բաղադրամասերը կենսաբանական թաղանթների վրա: 2018 թ.ից տիկին Այվազյանի ղեկավարությամբ (Նաիրա Այվազյանը Թունաբանական հետազոտությունների լաբորատորիայի վարիչն էխմբ.) ստանում ենք հակաթույն՝ գյուրզայի՝ Հայաստանում տարածված ենթատեսակի թույնի դեմ: Հայաստանում տարածված է գյուրզայի «Macrovipera lebetina obtusa» ենթատեսակը, որն իր բաղադրամասային կազմով զգալիորեն տարբերվում է այլ ենթատեսակներից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Քիշմիրյանը:

No description available.

Նշում է՝ Հայաստանում հակաթույնի հետ կապված խնդիր կա: «Հայաստանում առկա է Ուզբեկստանի արտադրության հակաթույն, այն գնում է մասնավոր ընկերությունը, ումից էլ ձեռք են բերում բուժհաստատությունները: Բավականին ծանր իմունոլոգիական պրոդուկտ է, քանի որ երեք օձի թույնի դեմ է, այսինքն՝ մեր օրգանիզմ տարբեր հակաթույներ են մտնում դա ներարկելու ժամանակ: Այն լրիվ այլ ենթատեսակի դեմ է, Հայաստանում այդ ենթատեսակը չկա: Կասկածներ ունեինք, որ արդյունավետությունը բավականին ցածր է: Հակաթույնի մեկ ամպուլան դեղատանն արժի մոտ 120 հազար դրամ, իսկ մեկ խայթոցի ժամանակ հնարավոր է օգտագործվի հակաթույնի մի քանի չափաբաժին: Այսպիսով՝ նախաձեռնեցինք մեզ մոտ տարածված գյուրզայի ենթատեսակի դեմ հակաթույնի ստացումը: Հակաթույնը նոր գյուտ չէ, 19-րդ դարի վերջերից դրանք մշակվում են: Կենդանական ծագման են, այսինքն՝ կենդանիներին քիչ-քիչ քանակություններով թույն են ներարկում, նրա իմունային համակարգը խթանվում է, և այն արտադրում է հակամարմիններ՝ հակաթույնի առանձին բաղադրամասերի դեմ: Մեր փորձերը սկսեցինք ճագարներից:

Կենդանուն իմունիզացնում ենք, սպասում, որ հակամարմիններ արտադրվեն, այնուհետև վերցնում ենք արյունը, անջատում և մաքրում ենք հակամարմինները, որը հակաթույնի նախատիպ է: Հետո արդեն ստուգվում է դրա արդյունավետությունը կենդանիների վրա: Իրականացրեցինք փորձեր, որոնք բավականին արդյունավետ էին»,-նշում է մեր զրուցակիցը:

Ի դեպ, գնել են խոյ, խնամել նրան և իրականացրել իրենց փորձերը: «Ստացված արտադրանքի նախատիպը շատ ավելի լավն էր, քան ճագարի դեպքում, սկսեցինք դրա արդյունավետության փորձարկումները մկների և առնետների վրա, ինչպես նաև ուզբեկական հակաթույնի արդյունավետության գնահատումը: Մեր մտահոգությունները ճիշտ էին այն առումով, որ ուզբեկական հակաթույնի ազդեցությունը բավականին քիչ է: Մինչ օրս լաբորատոր պայմաններում անընդհատ փորձարկումներ ենք իրականացնում: Ամռանը ստացա դրամաշնորհ գիտական սարքերի ձեռքբերման նպատակով, ներառված էին նաև լաբորատորիայի երիտասարդ ասպիրանտներ, գիտաշխատողներ: Դրամաշնորհն ուղղված էր սարքավորումներ ձեռք բերելուն, որոնք հակաթույնի ստացումը, որակական գնահատումն ավելի հեշտ կդարձնեն: Այս տարի արդեն թեմատիկ ֆինանսավորման շրջանակում տիկին Այվազյանը շահեց բավականին խոշոր դրամաշնորհ Գիտության պետական կոմիտեից՝ ուղղված հակաթույնի մշակմանը և ստացմանը: Առաջիկա մեր պլաններից է ձիերի ձեռքբերումը՝ հակաթույնի նախատիպի ստացումը նրանց օգնությամբ իրականացնելու համար»,-ասում է Քիշմիրյանը՝ ընդգծելով, որ արդյունքներն արդեն իսկ բավականին լավն են, մրցակցում են միջազգային որոշ հակաթույների նախատիպերի հետ: Արդյունքները տպագրված են միջազգային հեղինակավոր ամսագրերում:

No description available.

«Թունաբանական հետազոտությունների լաբորատորիայում տարբեր խմբեր են գործում, զբաղվում եմ նաև այլ թույներին վերաբերող հետազոտություններով, բայց իմ և տիկին Այվազյանի գործունեության հիմնական ուղղություններից մեկը գյուրզայի՝ Հայաստանում տարածված ենթատեսակի թույնի դեմ հակաթույնի ստացումն է: Փորձերը ցույց են տալիս, որ մեր ստացած հակաթույնի նախատիպն արդյունավետ է նաև մեկ այլ տեսակի հայկական իժի թույնի, դրա բաղադրամասերի դեմ: Այսինքն՝ հայկական իժի խայթոցի դեմ այն նույնպես կարող է արդյունավետ լինել: Հայաստանում տարածված թունավոր օձերն իժեր են, դրանց ընդամենը չորս տեսակ կա Հայաստանում: Բացի գյուրզայի այս ենթատեսակից, մնացած երեքը գրանցված են Կարմիր գրքում, դրանց հանդիպելը կամ դրանց խայթոցի հավանականությունը գրեթե զրոյական է: Բայց գյուրզայի այդ ենթատեսակն ամենուր է, տարածված է ամբողջ Հայաստանում և վտանգ է ներկայացնում»,-հավելում է մեր զրուցակիցը:

No description available.

Զրույցի վերջում անդրադառնում ենք ոլորտային խնդիրներին: «Հայաստանում բավականին վատ վիճակում են ենթակառուցվածքները՝ լաբորատոր սարքերը, կահավորանքը և այլն: Տարբեր դրամաշնորհների շնորհիվ մեր լաբորատորիան բավականին բարվոք տեսք ունի, կահավորված է, սարքավորումներն առկա են: Բայց պետք է նշել, որ Հայաստանի շատ ինստիտուտների պարագայում վիճակը ցավալի է՝ կահավորման, նյութերի, գործիքների և մնացած առումներով: Եթե հայտ ես ներկայացնում դրամաշնորհի համար, պետք է ինչոր հիմք ունենաս՝ գործիքների ու նյութերի տեսքով, դրամաշնորհով դիմում ես փոքր աջակցություն ստանալու համար: Օրինակ՝ դրամաշնորհի համար դիմող անձը կամ գիտական խումբն ասում է՝ իրականացնում ենք հետազոտություններ, այս և այս սարքերն ու նյութերն ունենք, ձեր աջակցությամբ էլ մեզ անհրաժեշտ սարքը կամ նյութը ձեռք կբերենք, որպեսզի մեր հետազոտություններն ամբողջական դառնան: Շատերը նաև անհրաժեշտ բազայի բացակայության պատճառով չեն կարողանում դիմել դրամաշնորհների ստացման համար: Միևնույն ժամանակ գիտական շատ ինստիտուտներ տարբեր դրամաշնորհների միջոցով բազա են ստեղծում, հետո կարողանում դիմել այլ գրանտների և շահել դրանք: Ավաղ, շատ տեղերում վիճակը ցավալի է, քանի որ այդ բազան չկա: Մյուս կողմից բավականին ցածր է պետական աշխատավարձը»,-եզրափակում է Արսեն Քիշմիրյանը:  

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of scheduleUcom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accountsNo payment via Idram? More than 21,000 points of sale accept payment via IdramUcom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum Ameriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori Region Araratbank allocates $10 million in funding to women entrepreneursMoody's Ratings affirms ratings of Unibank with positive outlook on the long-term deposit ratings AraratBank convenes Annual General Meeting of Shareholders The Silicon Mountains Shirak Technology Forum will take place with Ucom’s support Renowned Pianist Hayk Melikyan in South America: A Tribute to Armenian Classics The CB RA has granted permission for the cooperation of UBPAY Armenian and KWIKPAY international transfer systems Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Ucom Hosts a Student Program during the Summer HolidaysSaving on Wildberries with IDBankAmio Era. Memorandum was signed with the Armenian National Agrarian University IDBank issues the 3rd tranche of dollar bonds of 2024Ucom’s General Director Spoke about Personal Growth and Quality Management EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in TbilisiUcom Launches New Postpaid Packages Amio Era. Memorandum was signed with Yerevan State UniversityExclusive access to all EURO 2024 games for Ucom subscribers idcoin: New tool in IDBank’s loyalty systemUcom’s Fixed Network Launches in Nor HachnAbout 173 Million Drams and More Than 30 Beneficiary Funds. "The Power of One Dram" is 4 Years OldAmio Era. Memorandum was signed with Russian-Armenian UniversityThe Power of One Dram to The Road of Life: July's Beneficiary is Strong MindAraratBank places dollar bonds Yerevan State University and Ucom signed a Memorandum of Cooperation Amio Era: Memorandum was signed with the Armenian State Pedagogical University after K. Abovyan IDBank and Dalma for the Caucasian Deer Reintroduction ProgramThrough Ucom’s Support the 12th Sunchild Festival Concludes Carpisa gift card worth AMD 50.000 from IDBankAmio Bank and Visa celebrated the launch of the Visa Business Signature CardUcom’s General Director participates in Graduation Ceremony of Leadership School