Yerevan, 27.July.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Գիտությամբ զբաղվելը պետք է ոչ միայն գրավիչ լինի, այլև ապահովի արժանապատիվ ապագա երիտասարդների համար». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Երիտասարդներից կազմված գիտական խումբը զբաղվում է երկաթ և ծծումբ օքսիդացնող մանրէների բազմազանության և տարածվածության ուսումնասիրությամբ Հայաստանի և Արցախի մետաղական հանքավայրերում: Դիմել են ինչպես Գիտության կոմիտեի, այնպես էլ միջազգային մի շարք դրամաշնորհների՝ իրենց ուսումնասիրություններն էլ ավելի համապարփակ դարձնելու նպատակով:No description available.

«ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի Մետաղների կենսատարրալվացման լաբորատորիայի գիտական թեմայի շրջանակներում հետազոտություններ են իրականացվում քեմոլիթոտրոֆ մանրէների ֆիզիոլոգիական առանձնահատկությունների՝ ադհեզիայի, կենսաթաղանթի առաջացման և իմոբիլիզացիայի խնդիրների ուսումնասիրման ուղղությամբ: Նշված հետազոտություններն ունեն ոչ միայն կարևոր հիմնարար, այլև գործնական մեծ նշանակություն և կարող են կիրառվել մետաղների ստացման ժամանակակից մանրէաբանական կենսատեխնոլոգիական գործընթացներում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի Մետաղների կենսատարրալվացման լաբորատորիայի ավագ գիտաշխատող, կ.գ.թ. Արևիկ Վարդանյանը:

Հեղինակ է մոտ 40 գիտական աշխատանքների, որոնցից 21-ը տպագրվել է միջազգային գիտական շտեմարաններում ընդգրկված բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում, ստացել է բազմաթիվ միջազգային հետազոտական դրամաշնորհներ, մասնակցել մի շարք միջազգային գիտաժողովների:

Վերադառնալով ուսումնասիրություններին, ընդգծում է՝ մանրէների աճի, ինչպես նաև նրանց կողմից իրականացվող մետաղների տարրալուծման գործընթացների վրա ազդող առավել կարևոր գործոններից է միջավայրի pH-ը: «Միջավայրի pH-ի կամ թթվայնության ճիշտ վերահսկումը և կարգավորումը կարող է էականորեն բարձրացնել մետաղների տարրալուծման արդյունավետությունը: Նշված հետազոտությունների իրականացման համար խիստ անհրաժեշտ էր ժամանակակից գերճշգրիտ pH-մետր, որը ձեռք ենք բերել ԳՊԿ-ի Գիտական սարքերի և/կամ նյութերի ձեռքբերման համար տրամադրված դրամաշնորհի շրջանակներում: Իմ ղեկավարությամբ մրցույթին մասնակցել է մեր լաբորատորիայի երիտասարդ գիտնականներից կազմված խումբ, անդամներն են Մետաղների կենսատարրալվացման լաբորատորիայի գիտաշխատող, հայցորդ Աննա Խաչատրյանը և կրտսեր գիտաշխատող Նելլի Աբրահամյանը»,-տեղեկացնում է մեր զրուցակիցը:No description available.

Ասում է՝ իրենց հետազոտությունների ոլորտը կենսահիդրոմետալուրգիան է, որն ուղղված է երկաթ և ծծումբ օքսիդացնող մանրէների բազմազանության և Հայաստանի ու Արցախի մետաղական հանքավայրերում տարածվածության ուսումնասիրությանը, արդյունավետ շտամների մեկուսացմանը, ինչպես նաև դրանց կենսաբանական առանձնահատկությունների, մասնավորապես՝ սուլֆիդային ապարների տարրալուծման, գունավոր և այլ արժեքավոր մետաղների կորզման, ադհեզիայի և կենսաթաղանթի առաջացման ունակությունների ուսումնասիրությանը: «Մետաղական հանքավայրերով հարուստ Հայաստանում, որտեղ առկա են աղքատ հանքաքարերի, հանքաթափոնների և պոչանքների հսկայական զանգվածներ, արդիական և հրատապ է ժամանակակից, շրջապատող միջավայրի համար միանգամայն անվտանգ կենսահիդրոմետալուրգիայի կամ մանրէաբանական տարրալուծման տեխնոլոգիայի ներդրումը: Վերջին տարիներին մեր գիտական խումբը զբաղվում է նաև էլեկտրոնային և էլեկտրական թափոնների մանրէաբանական վերամշակման հարցերով: Ի տարբերություն ավանդական տեխնոլոգիաների, այս թափոնների մանրէաբանական մշակումը էներգախնայողական և տնտեսապես շահավետ, անթափոն և շրջակա միջավայրի համար միանգամայն անվնաս այլընտրանքային տեխնոլոգիա է»,-նշում է Արևիկը:No description available.

Անցած տարվա ընթացքում լաբորատորիան ճանաչվել է ԳԿ-ի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթի հաղթող՝ լաբորատորիայի վարիչ, կ.գ.դ Նարինե Վարդանյանի ղեկավարությամբ: Խմբի անդամ Աննա Խաչատրյանն էլ ճանաչվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում ազդեցության գործակցով գիտական պարբերականներում տպագրված հոդվածների մրցույթի շահառու, ինչպես նաև «Memorandum of Understanding» միջազգային դրամաշնորհի շրջանակներում երկու ամիս տևողությամբ հետազոտություններ է իրականացրել Գերմանիայի ՄարտինԼութերի անվան Հալլե-Վիթենբերգի համալսարանում: «Ես և լաբորատորիայի վարիչ Ն. Վարդանյանը արժանացել ենք ՀՀ պետբյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և (կամ) թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների հավելավճարի՝ ամենաբարձր 3-րդ շեմում»,-հավելում է մեր զրուցակիցը:

Սրան զուգահեռ հաստատվել է նաև Չինաստանի գիտությունների ակադեմիայի Օվկիանոսագիտության ինստիտուտի հետ համատեղ ներկայացված ծրագրի ֆինանսավորումը, ինչի շրջանակներում նախատեսվում է համատեղ հետազոտություններ իրականացնել մետալուրգիական շլակներից մանրէների համակեցությունների, նրանց իմոբիլիզացված համակարգերի միջոցով ստացվող ռեգեներացիոն կենսալուծույթների կիրառմամբ գունավոր մետաղների կենսատարրալուծման գործընթացի ուսումնասիրության նպատակով: Ակնհայտ է՝ այս պարագայում երիտասարդ գիտաշխատողները բաց չեն թողնում որևէ հնարավորություն դրամաշնորհներին դիմելու և գիտության ոլորտում գործունեություն ծավալելու, ոլորտի երիտասարդացմանն ու արդիականացմանը նպաստելու համար:

Մեր զրուցակիցը նշում է՝ գիտությունն ունի երիտասարդացման կարիք, բայց դա չպետք է ինքնանպատակ լինի: «Գիտության ֆինանսավորման ավելացումն ընդամենը առաջին քայլն է այդ ուղղությամբ: Պետք է պատշած կերպով արժևորել գիտնականի աշխատանքը, նպաստել նրա վարկանիշի բարձրացմանը հասարակության մեջ, օգտագործել բոլոր հնարավոր միջոցներն ու ուղիները տաղանդավոր երիտասարդներին ներգրավելու գիտական հետազոտություններում, անհրաժեշտության դեպքում կազմակերպել նրանց ուսուցումը և վերապատրաստումը աշխարհի առաջատար բուհերում: Գիտությամբ զբաղվելը պետք է ոչ միայն գրավիչ լինի, այլև ապահովի արժանապատիվ ապագա երիտասարդների համար»,-եզրափակում է Արևիկ Վարդանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of scheduleUcom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accountsNo payment via Idram? More than 21,000 points of sale accept payment via IdramUcom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum Ameriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori Region Araratbank allocates $10 million in funding to women entrepreneursMoody's Ratings affirms ratings of Unibank with positive outlook on the long-term deposit ratings AraratBank convenes Annual General Meeting of Shareholders The Silicon Mountains Shirak Technology Forum will take place with Ucom’s support Renowned Pianist Hayk Melikyan in South America: A Tribute to Armenian Classics The CB RA has granted permission for the cooperation of UBPAY Armenian and KWIKPAY international transfer systems Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Ucom Hosts a Student Program during the Summer HolidaysSaving on Wildberries with IDBankAmio Era. Memorandum was signed with the Armenian National Agrarian University IDBank issues the 3rd tranche of dollar bonds of 2024Ucom’s General Director Spoke about Personal Growth and Quality Management EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in TbilisiUcom Launches New Postpaid Packages Amio Era. Memorandum was signed with Yerevan State UniversityExclusive access to all EURO 2024 games for Ucom subscribers idcoin: New tool in IDBank’s loyalty systemUcom’s Fixed Network Launches in Nor HachnAbout 173 Million Drams and More Than 30 Beneficiary Funds. "The Power of One Dram" is 4 Years OldAmio Era. Memorandum was signed with Russian-Armenian UniversityThe Power of One Dram to The Road of Life: July's Beneficiary is Strong MindAraratBank places dollar bonds Yerevan State University and Ucom signed a Memorandum of Cooperation Amio Era: Memorandum was signed with the Armenian State Pedagogical University after K. Abovyan IDBank and Dalma for the Caucasian Deer Reintroduction ProgramThrough Ucom’s Support the 12th Sunchild Festival Concludes Carpisa gift card worth AMD 50.000 from IDBankAmio Bank and Visa celebrated the launch of the Visa Business Signature CardUcom’s General Director participates in Graduation Ceremony of Leadership School