Yerevan, 05.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ոչ թե հպարտ եմ, որ հերոսի մայր եմ, այլ հպարտ եմ, որ ինքն իմ տղան է». 44-օրյա պատերազմին կամավորագրված Հովհաննես Ալիշյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ ու խելացի երեխա էր Հովհաննեսը: Սպասված էր մեր տղայի ծնունդը: 1995 թ.-ին զոհվել էր եղբայրս, ուզում էինք որդի ունենալ, որ Հովհաննես անվանակոչենք: Իմ ծնողները Եռաբլուրից տուն չէին գալիս, երբ որդիս ծնվեց, իրենք խոստացան, որ այդքան հաճախ չեն գնալու Եռաբլուր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հասմիկը՝ Հովհաննեսի մայրիկը:

Մանկապարտեզ, դպրոց, համալսարան, մայրիկի խոսքով՝ որդին ամենուր սիրված էր: «Հովհաննեսը դպրոցում գերազանց էր սովորում: Ընդ որում՝ դեռ մանկապարտեզի իր դաստիարակն էր ասում՝ վստահ եմ, որ 38 հոգանոց խմբի մեջ երկու երեխա գերազանցիկ է լինելու: Նրանցից մեկն իմ Հովհաննեսն էր: Ուսուցչուհին ասում էր՝ դասարանում միայն իր ձեռքը չեմ բռնում, օգնում, որ տառերը գրի»: Դպրոցն ավարտելուց հետո բարձրագույն կրթությունը Հովհաննեսը շարունակում է Ագրարային համալսարանի տնտեսագիտական բաժնում: Մեկ կիսամյակ սովորելուց հետո զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության Արցախի Հանրապետություն:

«Ինձ միշտ Հասիկ էր ասում: Ասաց՝ Հասի՛կ, գնամ բանակ, գամ, կշարունակեմ ուսումս: Ասում էր՝ մա՛մ, չեմ ուզում տնտեսագետ դառնալ, բայց դա քո երազանքն է, ուրեմն հանուն դրա կսովորեմ ու կավարտեմ: Բանակից վերադառնալուց հետո ինձ հետ անկեղծ զրուցեց՝ մա՛մ, ուզում եմ աշխատել, հեռակա տարբերակով կսովորեմ, բայց աշխատեմ, որ կարողանամ քեզ օգնել: Մեծ երազանքներ ուներ, ուզում էր տուն կառուցել: «Վեգայում» աշխատանքի ընդունվեց, զուգահեռ նաև սովորում էր: Իր աշխատավայրում իրեն շատ էին հարգում: Իր զոհվելուց հետո դեռ մեկ տարի էլ տնօրենը աշխատավարձը տուն էր ուղարկում, ասում էր՝ չեմ ուզում հավատալ, որ Հովհաննեսը չկա»: Հովհաննեսը զորացրվել էր, մեկ տարի ութ ամիս էր, ինչ տանն էր, երբ սկսվեց պատերազմը: «Այդ օրն աշխատանքի էր, եկավ տուն՝ մա՛մ, պատերազմ է սկսվել, մեր տղերքին ծանուցագիր է եկել, բա ես ինչի՞ չեմ ստացել, վաղն էլ չգա, գնում եմ ու կամավոր գրվեմ: Ի՞նչ կարող էի ասել, խորհուրդ տվեցի սպասել՝ բալե՛ս, քո հերթն էլ կհասնի: Բայց չսպասեց, գնաց, ինչ արեցի, չկարողացա հետ պահել»:

Սեպտեմբերի 28-ին Հովհաննեսն արդեն Արցախում էր: «Կամավոր մեկնեց, հրետանավոր էր, ականանետորդ, իր զենքին հրաշալի տիրապետում էր, ասում, որ իր կարիքը շատ է լինելու մարտի դաշտում: Եղել է Հադրութում, Ջրականում: Այդ ընթացքում իր հետ կապ եղել է: Միայն խնդրում էի իրեն՝ Հովի՛կ ջան, առավոտյան ու երեկոյան զանգի ու միայն ասա՝ մա՛մ, որ իմանամ դու կաս ու քո հետ ամեն բան նորմալ է: Մեկ շաբաթ իրենից լուր չունեի, արդեն խելագարվում էի, չգիտեի, թե ում դիմել, ինչ անել: Հետո մի տղա զանգեց՝ Հովիկն է տվել ձեր համարը, որ զանգեմ: Այդ ժամանակ արդեն Հովիկը վիրավոր է եղել, երեք օր այդ վիճակում կռվել է, չի թողել իր դիրքը: Այդ տղան ինձ ասաց, որ Հովիկի հետ ամեն ինչ նորմալ է, ուղղակի ինքը բավականին հեռու է, դրա համար չի կարողանում մեզ հետ խոսել, կապ չկա: Միայն ասել եմ՝ ոչինչ, բալե՛ս, կարևորը՝ լուր ստացա, Աստված ձեզ հետ լինի, զգույշ ու անփորձանք եղեք: Ի՞նչ իմանայի, որ Հովհաննեսն արդեն վիրավոր է ոտքերից: Երեք օր արնաքամ լինելով՝ կռվել է, իրեն չեն իջեցրել դիրքերից: Չեմ ուզում չարանալ, թող Աստծուց գտնեն...

Ո՞նց կարելի է երեխեքի արյունը մարսել, ո՞նց, ի՞նչ էին արել մեր երեխեքն իրենց: Ախր, գնացին մեր ազգին պաշտպանելու, ոչ թե զոհվելու ու չվերադառնալու…»: Հոկտեմբերի 11-ին որոշում են Հովհաննեսին իջեցնել հոսպիտալ: «Մեծ մեքենայով են լինում, ԱԹՍ-ն հարվածում է, վարորդը ցանկանում է փախցնել մեքենան, որ իրենց չկպնի, սակայն գլորվում են ու ձորն ընկնում: 72 հոգուց որևէ մեկը ողջ չի մնում: Հովհաննեսին ողջ են դուրս բերում մեքենայից՝ նույնիսկ այդ վիճակում, վիրավոր, բայց շտապօգնության մեքենայի մեջ մահանում է»: Հովհաննեսը զոհվել է Ջրականում՝ հոկտեմբերի 11-ին: Տիկին Հասմիկի հետ զրույցում ենք փաստում, թե որքան տղաներ նահատակվեցին հենց Ջրականում, այն ասես «մսաղաց» դարձավ: «Ինձ պետք չէր իրենց մեդալը, ինքը պատվով ու մեդալով տուն էր եկել, ասաց՝ Հասի՛կ, շքերթ կլինի, դու էլ այս մեդալով կհպարտանաս, որ նման տղա ունես, ծառայել ու տուն եմ եկել: Ես իրոք շատ հպարտ եմ, որ Հովհաննեսի մաման եմ: Ոչ թե հպարտ եմ, որ հերոսի մայր եմ, այլ հպարտ եմ, որ ինքն իմ տղան է: Հերոսի մայր լինելը հպարտություն չէ, մենք ուզում էինք, որ մեր տղաները տուն վերադառնային»:

Հովհաննեսի հայրիկը ևս հոկտեմբերի 8-ից մարտադաշտում է եղել, ասել է՝ Հովհաննեսին գտնեմ ու իր կողքին լինեմ: «Այդ ընթացքում նաև հորեղբորս տղան էր ծառայում որպես ժամկետային: Ամուսինս զանգեց՝ Հա՛ս, Հակոբին գտել եմ, մնում է՝ Հովիկին գտնեմ: Հոկտեմբերի 10-ին քեռիս մահացավ կորոնայից, իր տղան գնում է դիահերձարան, այնտեղ նաև Հովիկին է տեսնում, բայց մեզ չէր ասում: Ամուսնուս էլ չէի ասել, որ քեռիս է մահացել: Զանգեց՝ Հակոբը կամ Հովիկը վիրավոր են, բերում են հոսպիտալ: Ու ես սկսեցի հիվանդանոցներով Հովիկին փնտրել, դաջվածք ուներ, դրա նկարն էի ուղարկում, որ իրեն գտնեի: Ասում էին, որ նման դաջվածքով տղա իրենց մոտ չկա: Հետո մինչև Արարատից հասա Երևան, իմացա, որ իմ բալեն չկա: Քեռուս տղան սպասեց, մինչև իր հայրիկին հուղարկավորեցինք, նոր Հովիկի զոհվելու լուրը հայտնեց»: Մայրիկն ասում է, որևէ մեկն ու որևէ բան չեն կարող այս ցավը սփոփել:

«Ցավն ամեն պահի ինձ հետ է, իմ մեջ է: Այնքան ուրախ էր գնում պատերազմ, անգամ իրեն ասացի՝ կարծես ոչ թե պատերազմ, այլ հանգստանալու գնաս: Թող Աստված մեզ ուժ ու համբերություն տա, մեր ազգին էլ խաղաղություն: Վերադարձնենք մեր կորցրածը, որ գոնե այդ կերպ մեզ հաղթած զգանք: Միշտ ասում էի՝ երեխես զոհվեց, գոնե մեր հողերը չկորցնեինք, որ կարողանայինք հպարտանալ, որ կարողանայինք ասել, թե ինչի համար մեր երեխեքը զոհվեցին: Բայց այսօր թուրքը քայլում է այդ հողի վրայով ու հպարտանում: Բայց, միևնույնն է, իրավունք չունենք կոտրվելու, հանձնվելու:

Երբեք արցախցու ու հայաստանցու բաժանում չեմ անում, մեկ ազգ ենք, մեկ ենք, հայ ենք: Արցախը կորցնենք, Սյունիքն էլ կկորցնենք ու այդպես շարունակ»: Տիկին Հասմիկի հետ մեր զրույցը դեռ շաբաթներ առաջ էր կայացել, Հովհաննեսի ծնունդից մեկ օր առաջ: Լավ եմ հիշում, ասաց՝ վաղը Եռաբլուրում Հովհաննեսիս 25-ամյակն եմ նշելու: Նյութի հրապարակումն ուշացավ, սիրտ ու բառեր չկային գրելու այն:Հովհաննեսը կրտսեր եղբայր ունի՝ Ջանը: Տիկին Հասմիկի հետ զրույցի ընթացքում նաև նրան ուղղված բարեմաղթանք հղեցի՝ կարևորն առողջ լինի ու ձեր կողքին: Տիկին Հասմիկն էլ ասաց, որ պատերազմի օրերին Հովհաննեսն է եղբորը զինկոմիսարիատից հետ ուղարկել տուն՝ բա մամայի մոտ ո՞վ մնա: Ցավոք, Հովհաննեսի 25-ամյակից օրեր անց դժբախտ պատահարի հետևանքով մահացավ նրա եղբայրը, մայրիկին մենակ թողեց ու գնաց միանալու Հովհաննեսին:

Հ. Գ. - Հովհաննես Ալիշյանը պարտադիր զինվորական ծառայության ընթացքում պարգևատրվել է «Քարվաճառի արծիվ» մեդալով «Բանակի գերազանցիկ» կրծքանշանով: ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրումներ ունի նաև տարբեր ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionExperience comfortable traveling with IDBank premium cardsUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments NetworkThe Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Old Yerevan: IDBank’s New Branch in an Exclusive FormatAraratBank and SIA: Ongoing Partnership for Social EntrepreneurshipUcom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlementUcom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation ProgramArmenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia The Power of One Dram to "Moonk" technoschool Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Incredibly long: Rocket Line 0% now for 12 months Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators New IDBank Branch in the City of HrazdanUcom Successfully Concludes uGeneration Summer Internship Program IDBank and Idram at the "Horizon" Camp: The Power of One Dram Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year IDBank, Idram and Impact Hub Launch the SIA Armenia Incubation Program Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab"