Yerevan, 27.July.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ես լավ եմ, ընկերներիս հասեք». հրետանավոր Արտակ Սարգսյանը, նույն ինքը՝ Գուչոն, անմահացել է հոկտեմբերի 25-ին. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նկարներից ժպտում է Արտակը: «Իրեն Գուչո էինք ասում գանգուր մազերի համար, նաև շատ նման էր տարիներ առաջ հեռուստատեսությամբ ցուցադրվող սերիալի հերոսներից մեկին: Արտակին մեզ մոտ բոլորը հենց այդպես են ճանաչում՝ վարդենիսցի Գուչո: Նա մեր տան փոքրն էր՝ եղբոր ու քույրիկի կրտսեր ու սիրելի եղբայրը: Շատ աշխույժ էր, կենսուրախ, տարբերվող: Աշխատասեր էր, սիրում էր գումար վաստակել: Այդ մասին բոլորը կարող են վկայել, այնպես չէ, որ որդիս է, ես էլ գովում եմ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արտակի մայրիկը՝ տիկին Նելլին:

Դպրոցն ավարտելուց հետո Արտակն ընդունվում է Ագրարային համալսարանի գինեգործության բաժինը: «Ընդամենը 20 օրվա ուսանող էր, երբ զորակոչվեց բանակ: Անգամ չհասցրեց իր ստուգարքները հանձնել: Գյուղատնտեսությունը շատ էր սիրում, ասում էր՝ ավարտեմ, վերադառնամ իմ Վարդենիս և գինեգործությունը զարգացնեմ: Ճիշտ է՝ մեզ մոտ խաղող չկա, բայց ինքը շատ նպատակներ ուներ: Անչափ սիրում էր Վարդենիսը: Հողը շատ էր սիրում, մասնակցում էր բոլոր բերքահավաքներին: Այդ առումով ավագ որդիս և Արտակը տարբերվում են, Արամս հիմա շարունակում է ուսումը մագիստրատուրայում, հաշվապահ է: Իսկ Գուչոս հողն ու ջուրն էր սիրում»: Արտակը զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության 2019 թ. դեկտեմբերին: Ծառայում էր Կապանում, հրետանավոր էր:

«Շատ էր շտապում: Կարող էր 2020 թ. հունվարին նոր մեկնել ծառայության, բայց միշտ ասում էր՝ շուտ գնամ, շուտ գամ: Նոր տարին անցավ, զանգեց՝ մա՛մ, մի նոր տարին անցավ, մնաց մեկը: Մենք միայն երդմնակալության ժամանակ ենք իրեն տեսել, հետո արդեն համաճարակ էր, ո՛չ մենք կարողացանք իրեն տեսնել, ո՛չ ինքը կարողացավ տուն գալ: Այնքան շատ էր մեր տունը կարոտել: Զանգում էր, տեսախցիկը միացնում, «մա՛մ, մեր տունը ցույց տուր, մեր կենդանիներին ցույց տուր», շատ էր կարոտում»: Տիկին Նելլիի խոսքով, Արտակը գոհ էր իր ծառայությունից, զորամասից, հրամանատարությունից, «որևէ բացասական բան իրենից չենք լսել»: Կապանում ծառայող Գուչոն հաճախ էր տեղափոխվում Արցախ՝ Ջրական, այնտեղ զորավարժանքներ էին անցկացնում: «Պատերազմի ժամանակ էլ իրենց ոչ թե զորամասից են տեղափոխել մարտադաշտ, այլ տղաները Ջրականում զորավարժանքներ էին իրականացնում: Ես շատ մանրամասներ չգիտեի, այդ օրերի մասին ավելի շատ բան գիտի մեծ որդիս: Ինձ հարցնում էին, ես ասում էի՝ Գուչոս ապահով տեղում է: Հիմա եմ հասկանում, թե ինչու էին մարդիկ ինձ տարօրինակ հայացքով նայում:

Հիմա եմ արդեն հասկանում, որ իմ երեխեն ինձ խաբում էր, որ ապահով տեղում են, թաքնված են, միայն թե ես հանգիստ լինեմ: Մեր վերջին զրույցի ժամանակ թնդանոթի ձայնը լսեցի՝ Գո՛ւչ ջան, ի՞նչ ձայն էր: Սկսեց ծիծաղել, բայց ասաց, որ թնդանոթի ձայնն է: Հարցրեցի՝ բա ինչո՞ւ է ձայնն այդքան մոտ թվում, եթե դուք թաքնված եք: Կարծես զոմբիացած լինեի: Չէի պատկերացնում, որ հնարավոր է Գուչոյի հետ մի բան պատահի, մտքիս ծայրով անգամ չի անցել: Այնքան հույսով էր խոսում, այնքան լավ էր մեզ տրամադրում, կարծես ինքն էլ հանգստավայրում լիներ: Իր հայրիկն էլ էր ուզում գնալ իր մոտ, բայց Գուչոն ասում էր՝ պետք չի, ես լավ եմ, ամեն ինչ նորմալ է: Երբեմն լուրեր էին մեզ հասնում, որ ավագները թողել են զինվորներին, փախել, ամուսինս բարկանում էր՝ Գուչս երբեք մեզ նման բան չի ասել: Հայրիկն էլ իրեն էր ոգևորում: Բացարձակ չէր տրտնջում, կարծես պատերազմի մեջ չլիներ»: Մայրիկը վերհիշում է՝ որդու զոհվելուց հետո, երբ զինակից ընկերները եկել են իրենց տուն, պատմել են, որ անգամ վիրավոր, արնաշաղախ վիճակում, երբ Արտակին տեղափոխել են մեքենայի մեջ, ասել է՝ «ես լավ եմ, ընկերներիս հասեք»:

Ջրական, Հադրութ, Ֆիզուլի, Մարտունի: Լինելով ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին Դ-20 հրետանային դիվիզիոնի 1-ին մարտկոցի 2-րդ հաշվարկի նշանառու, շարքային Արտակ Սարգսյանը մարտեր է վարել ամենաթեժ կետերում: Իսկ ընտանիքին ուղղակի ասել է՝ ես ապահով տեղում եմ: Գուչոն զոհվել է հոկտեմբերի 25-ին, իսկ հոկտեմբերի 19-ին մարտի դաշտում նշել էր 19-ամյակը: «Հոկտեմբերի 25-ի 12:00-13:00ի միջակայքում ինձ նամակ գրեց՝ մա՛մ ջան, ինձ մոտ ամեն ինչ լավ է, արթնացել եմ, թեյ եմ խմում: Ես էլ անգամ զարմացա, թե ինչպես է մինչև այդ ժամը քնել: Հետո իմացա, որ այդ նամակն էլ ինձ գրել էր հանգստացնելու համար: Ես էլ իրեն պատասխան նամակ ուղարկեցի... Չեմ էլ արդեն հիշում նամակիս կոնկրետ բովանդակությունը: Գուչս այդ օրն է զոհվել: Ընկերները մեզ պատմեցին՝ մեքենան կայանած է եղել, սնարյադներն են դատարկել, Գուչոն ասում է՝ մեջքս ցավաց, մի պահ իջնեմ մեքենայից, հանգստանամ, հետո շարունակենք: Մեքենայից իջել է ու ԱԹՍ-ն հարվածել է: Գուչոն վիրավորվում է, իսկ հոսպիտալի ճանապարհին մահանում»:

Երբևէ չէի պատկերացնի, որ ընտանիքները փառք են տալու Աստծուն կամ բարեբախտություն են համարելու այն, որ պատերազմում զոհված իրենց որդին կամ ամուսինը շուտ է «վերադարձել» տուն կամ նրանք կարողացել են տեսնել իրենց զավակի դեմքը, նախքան հրաժեշտը: Գուչոյի պատմությունն այդ շարքից է: «Մի երկու օրվա ընթացքում մեզ մոտ արդեն շատերն իմացել էին, թե Արտակի հետ ինչ է պատահել, բայց ոչ ոք համարձակություն չէր հավաքում մեզ այդ լուրը հայտնելու: Հետո մեծ տղայիս՝ Արամիս միջոցով է բոթը տեղ հասել, նա էր զանգել հայրիկին ու ասել, որ Գուչին վիրավորել են: Հայրիկը գնաց Կապան, շրջեց բոլոր հոսպիտալներով, ամեն տեղ մեր տղային էր փնտրում, բայց Արտակին տեղափոխել էին մեզ մոտ՝ Մարտունի՝ հիմնվելով իր զինգրքույկի վրա, այն իր մոտ էր եղել: Հեռու էինք իրեն փնտրում, բայց ինքն ավելի մոտ էր: Իր դեմքին ոչինչ չէր եղել: Երբ ամուսինս ասաց՝ Նելլի, մեր տղեն չկա, առաջին հարցս եղել է՝ Գուչիս դեմքը բա՞ց է, դրական պատասխան տվեց, ասացի՝ փառք Աստծո: Իր ոտքն էր վնասվել, ներքին օրգաններն էին քայքայվել, բայց դեմքին ոչինչ չէր եղել: Այնքան սիրուն էր իմ Գուչոն:»:

Տիկին Նելլին հայտնի խոսքն է մեջբերում՝ մարդը քար է, ապառաժ: «Ես իմ 27 տարեկան եղբորն էի կորցրել Արտակ անունով: Իմ Գուչին իմ եղբոր անունով կնքեցի: Երկու դառը կորուստ տեսա, բայց դեռ դիմանում եմ, երբեմն կողքից ասում են՝ Աստված ուժեղ մարդուն է փորձություն տալիս: Բայց ինչքա՞ն: Միշտ ասել եմ՝ թող իմ Գուչոյով ամեն ինչ վերջանա, իմ ազգի երեխեքից ոչ մեկին ոչինչ չլինի: Չգիտեմ էլ՝ սա ճակատագի՞ր էր, թե՞ ինչ, բայց միշտ ասել եմ, որ գոնե այսքանով ավարտվեր»: Իսկ հիմա մայրիկին ուժ է տալիս ավագ որդին՝ Արամը: «Խելացի, հասկացող տղա է Արամս, ամեն ինչ անում է մեզ համար, փորձում է նաև այնպես անել, որ Գուչոյի պակասը չզգամ, ես էլ իմ հերթին ամեն ինչ անում եմ, որ Արամս արցունքներս չտեսնի: Ես ամուսնուս եմ ուժ տալիս, նա՝ ինձ: Աղջիկս է մեզ թև ու թիկունք իմ հրաշք թոռնիկների հետ: Երբ Արամիս էլ ամուսնացնեմ, երևի թե մեր կյանքը մի քիչ կփոխվի»:

Հ. Գ. - Արտակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Վարդենիսի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of scheduleUcom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accountsNo payment via Idram? More than 21,000 points of sale accept payment via IdramUcom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum Ameriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori Region Araratbank allocates $10 million in funding to women entrepreneursMoody's Ratings affirms ratings of Unibank with positive outlook on the long-term deposit ratings AraratBank convenes Annual General Meeting of Shareholders The Silicon Mountains Shirak Technology Forum will take place with Ucom’s support Renowned Pianist Hayk Melikyan in South America: A Tribute to Armenian Classics The CB RA has granted permission for the cooperation of UBPAY Armenian and KWIKPAY international transfer systems Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Ucom Hosts a Student Program during the Summer HolidaysSaving on Wildberries with IDBankAmio Era. Memorandum was signed with the Armenian National Agrarian University IDBank issues the 3rd tranche of dollar bonds of 2024Ucom’s General Director Spoke about Personal Growth and Quality Management EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in TbilisiUcom Launches New Postpaid Packages Amio Era. Memorandum was signed with Yerevan State UniversityExclusive access to all EURO 2024 games for Ucom subscribers idcoin: New tool in IDBank’s loyalty systemUcom’s Fixed Network Launches in Nor HachnAbout 173 Million Drams and More Than 30 Beneficiary Funds. "The Power of One Dram" is 4 Years OldAmio Era. Memorandum was signed with Russian-Armenian UniversityThe Power of One Dram to The Road of Life: July's Beneficiary is Strong MindAraratBank places dollar bonds Yerevan State University and Ucom signed a Memorandum of Cooperation Amio Era: Memorandum was signed with the Armenian State Pedagogical University after K. Abovyan IDBank and Dalma for the Caucasian Deer Reintroduction ProgramThrough Ucom’s Support the 12th Sunchild Festival Concludes Carpisa gift card worth AMD 50.000 from IDBankAmio Bank and Visa celebrated the launch of the Visa Business Signature CardUcom’s General Director participates in Graduation Ceremony of Leadership School