Yerevan, 27.July.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Գոռս իմ տանն է, իր շունչը զգում եմ, հիմա էլ խորհրդակցում եմ իր հետ, թե ինչ պետք է անեմ ու երբեք չեմ սխալվում». Գոռ Հակոբյանը զոհվել է նոյեմբերի 8-ին՝ հրադադարից ժամեր առաջ. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գոռս երկու տարեկանից սկսեց նկարել, զգացի, որ տաղանդ ունի: Եղբայրն իրենից երեք տարով մեծ է: Երբ դուրս էին գալիս բակ խաղալու, փայտի կտորի կամ տերևի վրա կարող էր ավազով, ածուխով, կավիճով մի պատկեր նկարել ու վազելով տուն բերել՝ մա՛մ, տե՛ս՝ ինչ եմ նկարել. շատ շուտ սկսեց խոսել: Ինքն իր նկարներից ոգևորվում էր։ Փոքր տարիքում արևի շողի հետ էր խաղում։ Եթե ոչինչ չկար խաղալու, արևի շողի հետ խաղը պարտադիր էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ալիսան՝ Գոռի մայրիկը:

Նրա խոսքով, փոքր տարիքում անգամ այնքան լուրջ, մտածված ու խոհեմ էր Գոռը: «Երբ հիմա հուշերով վերադառնում եմ դեպի իր մանկություն և պատանեկություն, չեմ հիշում մի դեպք, երբ Գոռին նկատողություն արած լինեմ, ինքը դա երբեք թույլ չի տվել, եթե եղբորը նկատողություն անեի, ինքն էր շիկնում»: Դպրոցական տարիներին Գոռը սեր ուներ «Պատմություն», «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների հանդեպ, բայց ներքուստ մղվում էր դեպի նկարչությունը: «Երբ փոքր էր, միշտ ասում էր՝ մեծանամ, մեր գյուղի պապական տունը վերակառուցելու եմ: Նախագիծ էր գծել՝ տուն եմ կառուցելու ու քեզ այդ տանը թագուհու նման պահեմ: Պապական տունը վերանորոգեց, բայց այդ տունը չկառուցվեց: Հիմնեց մեծ այգի, ընկույզի և հոնի մոտավոր 100 ծառ է տնկել, դեռ անցած տարվանից այդ ծառերը բերքի տակ են, բայց ինքը ոչ մի պտուղ չի պոկել դրանցից:

Գյուղում մի կիսաքանդ մատուռ ունենք, ասում էր՝ մամա՛, նշանավոր նկարիչ եմ դառնալու, իմ վաստակած գումարով մատուռը պետք է վերանորոգեմ: Իրեն անընդհատ ուղղորդում էի, որ գյուղից դուրս գա, արվեստի սիրահար էր, միշտ մտածում էի, որ մեծ քաղաքում իր մտահորիզոնը ավելի կընդլայնի և առաջընթաց կունենա»: Բայց Գոռի արմատներն ամուր կառչում են շատ փոքրիկ՝ 25-30 բնակիչ ունեցող գյուղից. «Ջիլիզայից դուրս չեմ գալու, պետք է շենացնեմ այս գյուղը, պիտի հայտնի դարձնեմ»: Հայտնի դարձրեց, բայց շենացնել չհասցրեց: Դպրոցն ավարտելուց հետո Գոռն ընդունվում է Վանաձորի մանկավարժական համալսարանի Կերպարվեստի ու գծագրության բաժինը՝ անվճար հիմունքներով և փայլուն գնահատականներով:

«Սովորեց անվճար, ավարտեց կարմիր դիպլոմով, մեկնեց ծառայության՝ իր ցանկությամբ ընտրելով Արցախը: Այդ ժամանակ իր հայրիկը մահացել էր, և, օրենքի համաձայն, պետք է իր բնակավայրին մոտ ծառայեր, բայց ինքն ընտրեց Արցախը: Սկզբում ասաց, որ օրենքն է փոխվել, բայց հետո անկեղծացավ՝ մա՛մ, երեք դիմում եմ ներկայացրել, որ ցանկանում եմ Արցախում ծառայել: 2012-14 թթ. ծառայել է Ներքին Հոռաթաղում, վերադարձել է ավագի կոչումով: Ասում են՝ այն ժամանակ այդ կոչումը հազվադեպ էին տալիս ժամկետային զինծառայողներին: Մարտակերտցի մի տղա կար, որն իր հետ ծառայել էր: Երբ Գոռի՝ Երևանում կայացած ցուցահանդեսին եկավ, ինձ հետ զրույցում ասաց՝ տիկի՛ն Ալիսա, միշտ նախանձել ենք Գոռին, ես՝ Մարտակերտում ապրող մարդ, Հոռաթաղը մեզանից մի քանի կիլոմետր հեռու էր, բայց չէի կարողանում Նոր տարուն տուն գնալ, իսկ Գոռը գալիս էր Հայաստան իր լավ ծառայության, վարքի ու կարգապահության շնորհիվ»:

Բանակից վերադառնալուց հետո Գոռը որոշում է պայմանագրային ծառայության անցնել սահմանապահ զորքերում: «Ասում էր՝ մա՛մ, երկու տարի ծառայեմ, գումարը հավաքեմ, հետո իմ արվեստով կզբաղվեմ: Միշտ նկարում էր, երբ ազատ ժամանակ էր ունենում, անգամ իր քնի ու հանգստի հաշվին էր նկարում: Կամավոր մասնակցել է Ապրիլ յան պատերազմին: Հանգստի էր եկել տուն, կամավոր մեկնեց Արցախ, հետո էլ մեկ ամիս մնաց Հորադիզում: Վերադարձավ, պայմանագիրը երկարաձգեց, զուգահեռ այգի հիմնեց: Մի օր զրուցում էինք՝ տղա՛ ջան, տունը վերանորոգեցիր, այգին հիմնեցիր, աշխատում ես, մնում է, որ ամուսնանաս, որդի ունենաս: Ասաց՝ մա՛մ, որդի դեռ չունեմ, բայց որդուս անունը որոշել եմ, անունը Մովսես եմ դնելու, տե՛ս, թե ինչ փառահեղ է հնչում»: Սկսվեց 44-օրյա պատերազմը:

«Էլի կամավոր մեկնեց, մինչև հոկտեմբերի 31-ն իրեն ծանուցագիր չի եկել: Միշտ ասում էի՝ Ապրիլ յանի նման ինձանից գաղտնի չգնաս, «չէ, մամա՛, ինձ չեն տանում»: Բայց այդ օրն ինքնակամ, «զոռով» նստում է մեքենան ու մեկնում Արցախ»: Գոռը զոհվել է Կովսականում՝ նոյեմբերի 8-ին, հրադադարից ժամեր առաջ, ԱԹՍ-ի հարվածից: «Այդ օրն առավոտյան յոթն անց կես էր, երբ զանգեց, զարմացա, ուրախանալու փոխարեն սիրտս թպրտում էր: «Մա՛մ, զանգել եմ, քեզ մի բան խնդրեմ, չմերժես, պիտի գնաս Գևորգի մոտ»: Այդ ժամանակ ավագ տղաս ընտանիքի հետ Երևանում էր ապրում: Արձագանքեցի՝ Գո՛ռ ջան, քեզ քո տանն եմ սպասում: «Մա՛մ, դա իմ միակ խնդրանքն է, մենակ չմնաս, կգնաս Գևորգի մոտ»: Այն ժամանակ չհասկացա, որ ինձ հրաժեշտ է տալիս: Որոշ ժամանակ առաջ տղաներից մեկը եկավ մեր տուն. «Այդ օրն առավոտյան Գոռը ձեզ զանգե՞լ է»: Ասացի՝ հա, հարցրեց՝ հրաժեշտի խոսքե՞ր էր ասում, նորից դրական պատասխան տվեցի: Հետո պատմեց՝ պետք է սուրճ խմեինք, որ առաջ գնայինք, Գոռն ասաց՝ ամբողջ գիշեր մտածել եմ, թե մամայիս ոնց եմ հրաժեշտ տալու»:

Տիկին Ալիսան Գոռի նկարներից մեկի պատմությունն է փոխանցում: «Ապրիլ յանից վերադարձել էր տուն, մի օր տեսա, որ ոտքը դրել է կտավի վրա ու նկարում է: Հարցրեցի՝ ի՞նչ ես նկարում, «մա՛մ, ոտնահետքս եմ նկարում»: Մի տեսակ սիրտս կծկվեց: Հետո այդ նկարի վրա արյան հետքեր հայտնվեցին: Հարցրեցի՝ քո ոտնահետքն ես, չէ՞, նկարել, բա ինչո՞ւ է արյուն կաթում: Այդ օրն ասաց, որ արյուն չի: Բայց զգում էր, որ տանջվում եմ այդ նկարի համար, ու ասաց՝ մա՛մ, իմ ոտնահետքն եմ թողնում: Իսկ հիմա ամեն օր ծնկում եմ այդ նկարի առաջ: Այնքան շատ նկարներ է նվիրել, ամենուր իր նկարները կան՝ Ռուսաստան, Հնդկաստան, Ֆրանսիա և այլուր: Ամենուր իրենից հետք է թողել»: Արժանի զինվոր ու ընկեր է եղել Գոռը: Զոհվելու օրը ընկերը Կովսականի բարձունքներից նրան մեջքի վրա պահած 10 ժամ ճանապարհ է ընկել, հոգնել ճանապարհին, դադար առել, բայց Գոռին չի «լքել»: Մայրիկը հանդիպել է այն տղայի հետ, ով որդու մարմինը չի թողել մարտի դաշտում:

«Ասաց՝ երբ նոյեմբերի 8-ի առավոտյան Գոռն ասաց՝ մամայիս մենակ չթողնեք, խոստացա՝ եթե հանկարծ նրան մի բան պատահի, կա՛մ պիտի Գոռին տանեմ, կա՛մ էլ նրա հետ զոհվեմ»: 2021 թ. փետրվարի 12-13-ին Երևանում՝ Նկարիչների միությունում, Գոռի նկարների ցուցահանդես կազմակերպվեց: «Ուսանողական տարիների իր ընկերուհին երազ է տեսնում, որ պետք է Գոռի նկարների ցուցահանդեսը կազմակերպի: Մոտ հարյուր նկար ներկայացվեց այդ երկու օրվա ընթացքում: Նախորդ տարի Վանաձորում կազմակերպեցինք: Իսկ այս տարի սեպտեմբերի 8-ին «Արյունոտ ոտնահետք» խորագրով ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ Սպիտակի քաղաքային գրադարանում:

Գերագույն նպատակս է Գոռի նկարների գուցե թանգարանը կամ էլ ցուցասրահն ունենալ: Գյուղում չեմ կարող այդ նկարները պահել»: Երբ հարցնում եմ, թե ի՞նչն է ուժ տալիս կյանքը շարունակել որդու զոհվելուց հետո, տիկին Ալիսան միանգամից է արձագանքում՝ Գոռս: «Գոռս իմ տանն է, իր շունչը զգում եմ, խոսում եմ իր նկարների հետ: Շատ կապված ենք եղել իրար հետ, ամեն հարցում խորհրդակցել ենք: Հիմա էլ եմ իր հետ խորհրդակցում, գիտեմ, թե ինչ պետք է անեմ, երբեք չեմ մոլորվում: Փոքրիկ Գոռիկ ունեմ, սեպտեմբերի 28-ին երկու տարեկան կդառնա: Գիտեմ, որ հանդիպելու եմ իմ Գոռին, վստահ եմ, պիտի գտնեմ իրեն»:

Հ. Գ. - Գոռ Հակոբյանը Ապրիլ յան պատերազմից հետո պարգևատրվել է «Գերազանց ծառայության համար» կրծքանշանով: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և ԱԱԾ «Արաքսի պահապան» կրծքանշանով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է հայրենի Ջիլիզա գյուղում՝ հայրիկի կողքին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of scheduleUcom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accountsNo payment via Idram? More than 21,000 points of sale accept payment via IdramUcom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum Ameriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori Region Araratbank allocates $10 million in funding to women entrepreneursMoody's Ratings affirms ratings of Unibank with positive outlook on the long-term deposit ratings AraratBank convenes Annual General Meeting of Shareholders The Silicon Mountains Shirak Technology Forum will take place with Ucom’s support Renowned Pianist Hayk Melikyan in South America: A Tribute to Armenian Classics The CB RA has granted permission for the cooperation of UBPAY Armenian and KWIKPAY international transfer systems Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Ucom Hosts a Student Program during the Summer HolidaysSaving on Wildberries with IDBankAmio Era. Memorandum was signed with the Armenian National Agrarian University IDBank issues the 3rd tranche of dollar bonds of 2024Ucom’s General Director Spoke about Personal Growth and Quality Management EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in TbilisiUcom Launches New Postpaid Packages Amio Era. Memorandum was signed with Yerevan State UniversityExclusive access to all EURO 2024 games for Ucom subscribers idcoin: New tool in IDBank’s loyalty systemUcom’s Fixed Network Launches in Nor HachnAbout 173 Million Drams and More Than 30 Beneficiary Funds. "The Power of One Dram" is 4 Years OldAmio Era. Memorandum was signed with Russian-Armenian UniversityThe Power of One Dram to The Road of Life: July's Beneficiary is Strong MindAraratBank places dollar bonds Yerevan State University and Ucom signed a Memorandum of Cooperation Amio Era: Memorandum was signed with the Armenian State Pedagogical University after K. Abovyan IDBank and Dalma for the Caucasian Deer Reintroduction ProgramThrough Ucom’s Support the 12th Sunchild Festival Concludes Carpisa gift card worth AMD 50.000 from IDBankAmio Bank and Visa celebrated the launch of the Visa Business Signature CardUcom’s General Director participates in Graduation Ceremony of Leadership School